Եկեք, մի երրորդ տարբերակ էլ ես առաջարկեմ, - դուք էլ ընդմիջում արեք, քիչ հանգստացեք:
Իսկ ի՞նչ, եթե այն ժամանակ, երբ Արարիչ որոշեց ինչ-ինչ պատճառներով մարդկանցով բնակեցնել Երկիր մոլորակը, - հենց այն ժամանակ էլ Նա ընտրեց ձեր ասած յոթ միլիարդ Հոգիներին, որոնք էլ հենց պետք է զբաղվեին Երկրագնդի վրա Արարչի ծրագիրն իրականացնելով: Ինչը և անում էին ընտրված Հոգիները բազում հազարամյակների ընթացքում:
Բայց դա բոլորովին էլ չէր նշանակում, որ բոլոր այդ յոթ միլիարդ Հոգիները միաժամանակ ֆիզիկական մարմնավորման մեջ պետք է գտնվեին Երկրագնդի վրա: Նրանք ուղղակի հաջորդում էին մեկմեկու, յուրաքանչյուրն ապրում էր իր կոնկրետ փորձը Երկրի վրա, հետո հետ էր վերադառնում Տուն, որոշ ժամանակ զբաղվում էր իր անցած փորձն ուսումնասիրելով, գնահատելով և այլն, հետո, երբ արդեն որոշում էր, որ ժամանակն է անցնելու հաջորդ փորձին, գրում էր նոր փորձի սցենարը և նորից գալիս էր Երկիր՝ ապրելու նոր փորձը:
Իսկ թե ինչու են այսօր նրանք բոլորը ներկա՞… Որովհետև այն, ինչ տեղի է ունենում այսօր Երկիր մոլորակի վրա, առանձնահատուկ է ամբողջ Տիեզերքի համար և Երկրագնդի վրա է բևեռել ամբողջ Տիեզերքի ուշադրությունը: Եվ լրիվ տրամաբանական է, որ բոլոր այն Հոգիները, ում հազարամյակների ջանադիր աշխատանքի շնորհիվ հենց տեղի են ունենում այսօրվա փոփոխությունները, ցանկություն են հայտնել ֆիզիկապես ներկա լինել այդ Տիեզերական մեծագույն իրադարձությանը:
Հ.Գ. Ցանկանու՞մ եք համարել, որ սա՝ կատակ է…
Ինչպես կուզեք, - այնպես էլ կլինի:

Էջանիշներ