"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Խորշելն այն է որ առանձնապես նրանց հիշատակը հարգելու առիթ չեմ տեսնում։ Չեմ էլ ցավում նրանց համար։ Ինքնասպանությունը էգոիզմ է. թուլամորթություն է. անպատասխանատվություն է.կյանքի արժեքը չիմանալ է...Ցավում եմ ու շատ խորը. այն մարդկանց համար. ովքեր կյանքից հեռանում են անժամանակ. դժբախտ պատահարի կամ հիվանդության. որևէ արժան գաղափարի համար։ Ասեմ ավելին. նման հետմահու ՙհրեշտակացումները՚ կարող են առիթ հանդիսանալ նորանոր ինքնասպանությունների։ Ինքնասպանությունը փնովվելի է.ու ես փնովում եմ։ Սա ի՛մ իրավունքն է։
Սա ո՞նց հասկանանք: Այսինքն մարդ կմտածի՝ էն ինքնասպանին հրեշտակացնում են, բռնեմ ես էլ ինքնասպան լինեմ, ինձ էլ հրեշտակացնեն: Ու էդ պահին էլ ինքնասպան կլինի... Հետո իհարկե կմտածի, թե հիմա ոնց պիտի տեղեկանա՝ իրեն հրեշտակացնում են, թե չէ, բայց պատասխանը չի գտնի... Տխուր բան կաստացվի… Բայց քո տրամաբանությամբ հենց էդպես էլ կլինի:
Անկեղծ ասած՝ էսպիսի դատողություն առաջին անգամ եմ լսում:
Rhayader (31.10.2012), StrangeLittleGirl (31.10.2012), Արէա (31.10.2012)
Նետ, իրականում, երբ մարդուն, որը իզուր տեղը մահացել է, փորձում են հասկանալ ու գտնել էն պատճառները, որոնք բերել են նրա մահվան՝ քննադատելով դրանք, ապա սա պիտի որ բերի նրան, որ մյուսները, ովքեր նույն վիճակում են, պատահաբար էստեղ հայտնվելով, զգան, որ իրենց էլ կարող են հասկանալ ու աջակցել, և չհասնեն ինքնասպանության:
Էս տարբերակն իմ կարծիքով ավելի տրամաբանական է, քան քո ասածը…
Chuk (31.10.2012), erexa (31.10.2012), Jarre (31.10.2012), Mephistopheles (31.10.2012), Rhayader (31.10.2012), Sambitbaba (31.10.2012), StrangeLittleGirl (31.10.2012), Աթեիստ (31.10.2012), Արէա (31.10.2012), Մինա (10.11.2012), Տրիբուն (31.10.2012)
ivy (31.10.2012), Jarre (31.10.2012), Sambitbaba (31.10.2012), StrangeLittleGirl (31.10.2012), Աթեիստ (31.10.2012), Արէա (31.10.2012)
Նետ, ես արդարացրել ե՞մ ինքնասպանությունը… որտեղ ես տենց բան կարդում… դու ինքնասպանությունը համարում ես հանցագործություն ու որ ձեռդ ըլներ երևի էդ մեռածներին էլ մեղադրյալի աթոռին կնստացնեիր… ես ինքնասպանությունը համարում եմ ողբերգական երևույթ որն ունի իր պատճառները և որ պետք ա հասկանալ դրա պատճառներն ու դրդապատճառները որպեսզի առաջքն առնենք…
Chuk (31.10.2012), ivy (31.10.2012), Jarre (31.10.2012), Rammstein (31.10.2012), Rhayader (31.10.2012), Sambitbaba (31.10.2012), Արէա (31.10.2012), մարդագայլուկ (29.04.2014), Նետ (31.10.2012), Տրիբուն (31.10.2012)
Ու մի հետաքրքիր նկատառում։ կարծիքդ հայտնելու համար սուպերհումանիստները քեզ բզկտում են. լափում են։Պատկերացնում ես՝ կենդանի մարդուն .իրենց դրացուն. հայրենակցին նաղդ մորդում են ՝ նիսյաով բարեգութներ երևում։ Սրանք նման են են մարդկանց որ գոռում են թէ ազգասեր են.բայց չեն ուզում որ հարևանի վրա Արև բացվի։
Չգիտեմ դու հայերենից ոնց ես, բայց ստեղ քննարկվում ա ինտերնետ բուլլիի արդյունքում մարդուն ինքնասպանության հասցնելու երևույթը, ոչ թե ինքնասպան եղածին պաշտպանելու հարցը… էդ դուք եք մեղադրում ինքնասպանության հասցված մարդուն…
կարծում եմ պետք չի հայերենի մեծ գիտակ լինել էս էլեմենտար բանը հասկանալու համար…
Chuk (31.10.2012), Rhayader (31.10.2012), Sambitbaba (31.10.2012), Արէա (31.10.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ