User Tag List

Էջ 12 35-ից ԱռաջինԱռաջին ... 2891011121314151622 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 166 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 522 հատից

Թեմա: Ամանդա Տոդդի պատմությունը

  1. #166
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Dayana ջան, երբ խոսքը գնում է պապայի բալիկների մասին, ապա բուհերից՝ պոլիտեխնիկում, դրանց քանակությունը փոքր ա ընդհակառակը, բոլոր ոչ այնքան ունևոր մարդիկ պոլիտեխնիկում են սովորում՝ էժանության պատճառով
    հաստատ ինքը շաաաատ համեստ ա պահել իրան, որ դրանք տենց առիթավորվել են
    Ու հավատա իմ հետ էլ շատ չէին շփվում: Եթե ես չսկսեի զրույցը, ապա հաստատ ոչ մեկը չէր խոսա հետս: Ու մինչև հիմա էլ իմ բոլոր ընկերները տենց են, եթե ես չզանգեմ, ինձ ոչ մեկ չի զանգի, թեկուզ մեռնելուց էլ լինեմ
    բայց թու-թու-թու նման խնդիրներ ես չունեմ

    Հ. Գ.
    իսկական գլամուր աղջկան եթե անվանեն պոլիտեխնիկցի, իրան վիրավորված կզգա: Քո պատմածի դեպքում հաստատ գեղի գլամուրներն են եղել
    Վերջին խմբագրող՝ Վահե-91: 26.10.2012, 15:18:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arpine (26.10.2012)

  3. #167
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խոստովանեմ, որ թեման կարդալու շարժառիթ հանդիսացան վիրավորական գրառումները: Փորձեցի հասկանալ` ինչքանով էին հիմնավոր տղայի կողմից աղջկան ուղղված վիրավորական գրառումները: Անգամ կարդալուց հետո կարծում եմ, որ կարելի էր և այլ կերպ պատասխանել` առանց նման ծայրաստիճան վիրավորանքների:

    Շատ ցավալի ու դատապարտելի դեպք է, որն ուղղակի արդարացնել հնարավոր չէ` ոչ հագուստի պարագայում, ոչ շպարի, ոչ էլ լուսանկարի առկայության: Եթե այս տրամաբանությամբ նայենք, հոլիվուդյան աստղերին հերթով պիտի դրդենք ինքնասպանության:

    Ես բոլոր հանցագործություններում առաջինը փնտրում եմ հասարակության մեղքը: Բազմաթիվ դաժան սպանությունների մասին եմ կարդացել, որոնք ուղղակի չէին լինի, եթե հասարակությունը (բոլոր շերտերով հանդերձ) ժամանակին արձագանքեր: Տվյալ դեպքում խեղճ երեխայի սխալը եղել էր ինչ-որ լուսանկար համացանցում ունենալը: Բայց արժե՞ր արդյոք դրա համար նրան քարկոծել ու դրդել ինքնասպանության: Անկախ քրիստոնյա լինել-չլինելուց` բոլորս շատ լավ գիտենք, որ մարդ սխալական է, կատարյալ ոչինչ ու ոչ ոք չկա, այն էլ` երեխայի դեպքում: Բայց եթե հաշվի առնենք, որ այս ամենը կատարվել է առաջադեմ համարվող Կանադայում, առնվազն զարմանալի է. այնտեղ պիտի որ նմանօրինակ լուսանկարների պակաս չլինի` անկախ տարիքից:

    Ես որ սկսեցի թեման կարդալ Սլիմի դեպքը միանգամից մտքիս եկավ. երեկվա պես հիշում եմ, թե ոնց էր էդ աղջիկը իրար խառնվել` ինչ-որ չինքնահաստատվածի պատճառով: Իր գրառումը կարդալուց անմիջապես հետո բացեցի մեյլս ու ջնջեցի բոլոր նամակները, որոնք լուսանկարներ էին պարունակում. ու կարևոր չէ, որ այնտեղ լրիվ նորմալ լուսանկարներ էին, ուղղակի այն փաստը, որ կարող են էլ. փոստը կոտրել ու բոլոր տվյալները գողանալ, ինձ էլ խառնեց իրար:


    Քանի որ շատ խոսվեց երևույթի կանխման, բացառման մասին և նույնիսկ երեխայի հնարավոր մեղքի մասին, մի-երկու բան էլ ես ասեմ:

    Հագուստը նման դեպքերում ամենավերջին տեղերից մեկում է: Կարևորը կեցվածքն է, վարքը: Իմ վերջին դպրոցում ազատ հագուստ էր, կարելի էր անգամ շպարված գնալ, բայց թող ինչ-որ տղա փորձեր անշնորհք արտահայտություն իրեն թույլ տալ. աղջիկներն էլ ամուսնացան համալսարանը ավարտելուց հետո կամ դեռ չեն էլ մտածում դրա մասին: Իսկ առաջին դպրոցումս, ուր մազերը սանրելն անգամ համարվում էր գեղեցկության սրահից նոր դուրս եկած, աղջիկները ամուսնացան դեռ 10-րդ դասարանը չավարտած: Հիմա ո՞ր աղջիկներն էին ասում` "արի, պատրաստ եմ" Դրանից բացի այս աղջկա հագուստը շատ ավելի համեստ է այսօր Հայաստանում մեր աղջիկների կրած հագուստից:
    Օրինակը չէի ուզում ինձ վրա բերել, բայց էս դեպքում ուրիշի վրա օրինակ բերելն էլ ճիշտ չի լինի: Այն դիտարկումը, որ երեխան 15 տարեկանում դատարկ թուղթ է, որ 20-ից նոր "ինքնակառավարվում է" թե ինչ, չեմ համաձայնի, որովհետև անգամ 5 տարեկանում ես ինքս ինձ վրա պարտականություններ էի դրել, պատասխանատվություն էի զգում` որոշ հարցերում: Էլ չասեմ 15 տարեկանի մասին, երբ որ արդեն ինքներս էինք փորձում այս երեխային ծաղրողների նմաններին որոշ բաներ հասկացնել: Նման դեպքեր անգամ համալսարանում հազվադեպ չեն: Ամեն ինչ գալիս է աշխարհընկալումից, թե երեխան ինչ միջավայրում է մեծացել, ինչ արժեքներ են իր ծնողները դավանել. երեխայի համար առաջին օրինակը հենց իր ծնողներն են: Ամանդայի դեպքում ծնողները բաժանված էին, բայց անգամ այս դեպքում նրա հանդեպ այս մեծ անուշադրությունը արդարացում չունի: Իմ կարծիքով ուղղակի անհրաժեշտություն է նրան ինքնասպանության դրդողներին քրեական պատասխանատվության ենթարկելը:

    Այն, որ ոչ ոք ապահովագրված չէ նման շանտաժներից, մասամբ չեմ համաձայնի, որովհետև դա ճիշտ է միայն այն դեպքում, եթե հաշվի առնենք ֆոտոշոփի իրողությունը : Միշտ էլ կարելի է ցանկացած էլեկտրոնային շփման միջոց հասանելի դարձնել բացառապես ծանոթ մարդկանց համար: Կիբեռ-տականքները միշտ էլ աջ ու ձախ նամակները կուղարկեն, բայց եթե անարձագանք մնան, ոչինչ էլ չի լինի: Որ չասեք, թե մեծ-մեծ խոսում է, ասեմ, որ 13 տարեկանից օգտվում եմ ինտերնետից: Մինչև հիմա նման խնդիր չեմ ունեցել: Ու եթե անգամ ինչ-որ մեկը իմ նկարով փորձի (բախտը փորձի) սոց. ցանցերում պրոֆիլներ բացել ու իրան եսիմ ինչեր թույլ տալ, ինձ ճանաչող ոչ մի մարդ չի հավատա, որ էդ ես եմ, իսկ այդ քայլի հեղինակը դաժանաբար կպատժվի, որ մյուս տականքների համար դաս լինի: Ինձ ոչ ոք չի կարող շանտաժի ենթարկել, այն էլ` նկարներով :

    Այստեղ ինքնասպանության թեման էլ է կարևոր: Հայաստանում վերջերս ահագնացող թվով այս երևույթը ինձ շատ է անհանգստացնում: Մի՞թե մարդիկ այդքան անպաշտպան են դարձել, մի՞թե այլևս կյանքի ընթացքում որևէ նպատակ չի մնացել, որին կցանկանային հասնել: Ինքնասպանության գնում է այն մարդը, ով թույլ պաշտպանական մեխանիզմներ ունի, սկզբունքային նպատակներ չունի: տվյալ դեպքում Ամանդայի հոգեբանները պետք է հասկացած լինեին էդ երեխայի ծանր հոգեբանական ու ճնշված վիճակը և ապրելու նպատակ ներշնչեին, հասկացնեին, որ իր ապաքինմամբ, իր հետագա կյանքով նա կարող է "պատժել" իրեն նվաստացողներին: Եթե մարդը լինի ուժեղ և կամային, նրան ինքնասպանության հասցնելը գրեթե բացառվում է:

    Չուկ ջան, կարդացի սեմինարներիդ մասին, ապրեք : Պետք է երեխաներին բացատրել, որ բացի դրականից, որը քաղում են համացանցից, կա նաև շատ բացասական կետերի մի ամբողջություն, ու միգուցե այդ բացասականը իրենք ընկալում են որպես դրական: Երեխաները համացանցում պետք է առաջնորդվեն այն նույն սկզբունքով, ինչ` դրսում` "անծանոթ ձյաձյայի հետ չի կարելի խոսել" :
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 26.10.2012, 15:51:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևհատիկ (26.10.2012), Նաիրուհի (27.10.2012)

  5. #168
    Լիարժեք անդամ shatboyov-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2011
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Գրառումներ
    88
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես կարամ ձեզ հավատցնեմ, որ պոլիտեխնիկում էդպիսի բաներ չկան, էդ մասնավոր դեպք ու չարժի ընդհանրացնել: Ես պոլիտեխնիկի շրջանավարտ եմ, բավականին շփումներ ու ծանոթություններ եմ ունեցել տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ, ու կարամ միայն ասեմ, որ դա կապված ա եղել էդ աղջկա հոգեբանական կերտվածքից: Մի քիչ միամիտ ա լինում, մի քիչ սենտիմենտալ, պլյուս նոր կյանք նոր միջավայր, խամություն ես կողմ են կողմ, ու դեպրեսիան պատրաստա: Ինչևիցե Ամանդայի ու նմանատիպ դեպքերում մեղավորները, կարծում եմ ծնողներն են:

  6. #169
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց եթե հենց մեր հասարկության մեջ էսքան շատ են Ամանդային հասկացողներն ու չքննադատողները, իր շրջապատում ոչ մեկ չի եղե՞լ, որ աղջկա կողքին լինի…
    Ողջ հասարակությունը դուրս ա եկել իրա դեմ ու մեկը չի՞ եղել , որ իրան կարեկցի, հասկանա, օգնի


  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (27.10.2012), Ripsim (27.10.2012)

  8. #170
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց եթե հենց մեր հասարկության մեջ էսքան շատ են Ամանդային հասկացողներն ու չքննադատողները, իր շրջապատում ոչ մեկ չի եղե՞լ, որ աղջկա կողքին լինի…
    Ողջ հասարակությունը դուրս ա եկել իրա դեմ ու մեկը չի՞ եղել , որ իրան կարեկցի, հասկանա, օգնի
    Ամանդան ակումբ չէր մտնում

  9. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (28.10.2012), Arpine (26.10.2012), Jarre (26.10.2012), Ruby Rue (27.10.2012), StrangeLittleGirl (26.10.2012), VisTolog (28.10.2012), Նաիրուհի (27.10.2012), Ուլուանա (27.10.2012)

  10. #171
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քվեարկեք Ամանդայի մահվան մեջ մեղավոր կիբերհանցագործին դատելու օգտին
    http://bit.ly/UJF8fx

  11. #172
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չհոգնեցի՞ք Տոդի Ամանդից:
    Ես ավելի շատ ցավում եմ այն մարդկանց համար, ովքեր ուզում են ապրել, բայց ինչ որ դժբախտ պատահարի, կամ հիվանդության զոհ են դառնում: Ավելի լավ է մեր էներգիան ծաղսենք մեր հայրենակցի՝ Նելլի Ադամյանի կյանքը փրկելու համար:

  12. #173
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չհոգնեցի՞ք Տոդի Ամանդից:
    Փաստորեն էնքան հոգնեցուցիչ էր, որ չհասցրեցիր անգամ աղջկա անունը հիշել:

    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ավելի շատ ցավում եմ այն մարդկանց համար, ովքեր ուզում են ապրել, բայց ինչ որ դժբախտ պատահարի, կամ հիվանդության զոհ են դառնում: Ավելի լավ է մեր էներգիան ծաղսենք մեր հայրենակցի՝ Նելլի Ադամյանի կյանքը փրկելու համար:
    Գրելուց լավ կլիներ նաեւ գրեիր, թե ինչով է հնարավոր օգնել նշածդ անձնավորությանը:
    Ուղղակի չեմ պատկերացնում, որ ակումբի այս թեմայում քննարկմանը մասնակցելու փոխարեն հնարավոր լինի նույն էներգիան ծախսելով մարդու կյանք փրկել:

  13. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (27.10.2012), Moonwalker (27.10.2012), Rhayader (27.10.2012), Sambitbaba (27.10.2012), shatboyov (28.10.2012), StrangeLittleGirl (27.10.2012), Աթեիստ (27.10.2012), Արէա (27.10.2012), Նաիրուհի (27.10.2012), Ուլուանա (27.10.2012), Տրիբուն (27.10.2012)

  14. #174
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցավալի պատմություն է։ Մտքովս անցավ, թե էս ի՞նչ անտեր երկրում է ապրել... Հետո նայեմ, Կանադայի մասին է խոսքը... Դե ամեն դեղին ու փայլուն բան չի, որ ոսկի է։
    Ինձ թվում է հետևյալը` աղջկա արարքները թերևս անխոհեմ են։ Բայց հասարակության համար վտանգավոր չեն։ Դեռահասին բնորոշ իմպուլսիվ բաներ է արել, բայց ոչ սարսափելի, գրեթե բոլորն էլ դեռահաս ժամանակ ընդհուպ մինչև մի քանի տասնյակ տարբեր տեսակի էշություններ անում են, ինչպես ասենք արել է օրինակ տողերիս հեղինակը։
    Այն կեղտի կտորների արարքները, որոնք ինքնահաստատվել են օգտվելով աղջկա նաիվությունից, փաստորեն հասարակության համար վտանգավոր են` բարոյապես խոցել են աղջկան ու հասցրել ինքնասպանության։ Ինձ թվում է ոստիկանությունը այստեղ լուրջ բացթողում է արել, մասնավորապես աղջկա անձնական կյանքի իրավունքը ոտնահարվել է, ոտնահարողը չի պատժվել, աղջիկը չի կարողացել արգելափակել իր անձնական ինֆորմացիայի տարածման աղբյուրը։
    Մյուս կողմից էլ մարդ չի գտնվել, որ աղջկան հոգեբանորեն մշակեր, որ աղջիկը թեթև տաներ այս խնդիրը, ու համակերպվեր որ իր կրծքերը ինտերնետում ֆռֆռում են, ու որ մենակ իր կրծքերը չեն, ինտերնետը լիքն է կրծքերով ու ոչ միայն, ինչպես նաև, որ «հասարակության» կարծիքի զոհ չի կարելի լինել, երբեմն պատահում են այդպիսի աղետ–շրջապատներ, որտեղ թվում է թե բոլորը նորմալ են, իսկ դու` շիզոֆրենիկ, այնինչ իրականում կարող է հակառակը լինել։

    Թե ինչու են որոշ կեղտեր այդպես ինքնահաստատվում... ինձ թվում է դաստիարակության խնդիրներ են։
    Ինձ համար զարմանալի է Կանադայի ոստիկանության պահվածքը։ Հանցագործ անգործություն փաստորեն։
    Ես կուզեի, որ ինտերնետով շփվելը կկանոնակարգվեր օրենքով։
    Si vis pacem, para bellum

  15. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (28.10.2012), Arpine (27.10.2012), Chuk (27.10.2012), Moonwalker (27.10.2012), Rhayader (27.10.2012), Sambitbaba (27.10.2012), StrangeLittleGirl (27.10.2012), Yevuk (05.11.2012), Աթեիստ (27.10.2012), Արէա (27.10.2012), Նաիրուհի (27.10.2012), Տրիբուն (27.10.2012)

  16. #175
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում vahe-91-ի խոսքերից Նայել գրառումը
    Քվեարկեք Ամանդայի մահվան մեջ մեղավոր կիբերհանցագործին դատելու օգտին
    http://bit.ly/UJF8fx
    Դա կիբեռհանցագործին դատելու քվեարկություն չի, այլ ծաղրողներին ու ինտերնետով հալածողներին: Ի գիտություն: Մյուս չափազանցությունն է:

    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չհոգնեցի՞ք Տոդի Ամանդից:
    Ես ավելի շատ ցավում եմ այն մարդկանց համար, ովքեր ուզում են ապրել, բայց ինչ որ դժբախտ պատահարի, կամ հիվանդության զոհ են դառնում: Ավելի լավ է մեր էներգիան ծաղսենք մեր հայրենակցի՝ Նելլի Ադամյանի կյանքը փրկելու համար:
    Զուտ քրիստոնեական հարգանք մահացած երեխայի, երեխաների նկատմամբ sextortion-ի ու bullying-ի երևույթների նկատմամբ:

    Նելլի Ադամյանի առումով, Նելլին մի 22 տարեկան աղջիկ է, որի մոտ սուր լեյկոզ է ձևավորվել ու հիմա բուժում է անցնում Մոսկվայում, առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ: Բայց, ասենք, Նելլիի խնդրի առկայությունը չի նշանակում, որ պետք է աշխարհի բոլոր խնդիրները մոռանալ, էլի:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 28.10.2012, 13:54:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (27.10.2012), Sambitbaba (27.10.2012), Աթեիստ (27.10.2012), Արէա (27.10.2012)

  18. #176
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա կիբեռհանցագործին դատելու քվեարկություն չի, այլ ծաղրողներին ու ինտերնետով հալածողներին: Ի գիտություն: Մյուս չափազանցությունն է:
    Google translate-ով թարգմանելուց տենց հասկացա

  19. #177
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում vahe-91-ի խոսքերից Նայել գրառումը
    Google translate-ով թարգմանելուց տենց հասկացա
    պատահում է:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  20. #178
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց եթե հենց մեր հասարկության մեջ էսքան շատ են Ամանդային հասկացողներն ու չքննադատողները, իր շրջապատում ոչ մեկ չի եղե՞լ, որ աղջկա կողքին լինի…
    Ողջ հասարակությունը դուրս ա եկել իրա դեմ ու մեկը չի՞ եղել , որ իրան կարեկցի, հասկանա, օգնի
    Ես ինչպես հասկացա Ամանդայի հիմնական շրջապատում եղել են՝ իր համադասարանցիներն ու դպրոցի երեխաները: Դասարանում կամ դպրոցում միշտ լինում են էսպես ասած, «ուժեղ երեխաներ» որոնք կարողանում են մի ամբողջ խումբ իրենցով անել: Հնարավո՞ր է, որ Ամանդայի շրջապատում էլ են եղել նման երեխաներ, որոնք չեն ծաղրել կամ չեն ցանկացել ծաղրել նրան, բայց վախեցել են Ամանդային պաշտպանել և լինել նրա կողքին: Իսկ նման հոգեբանական ճնշումն՝ այն էլ 2 անգամ, բավական է եղել կոտրված ընտանիքի աղջկան հասցնել ինքնասպանության:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  21. #179
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավալի պատմություն է։ Մտքովս անցավ, թե էս ի՞նչ անտեր երկրում է ապրել... Հետո նայեմ, Կանադայի մասին է խոսքը... Դե ամեն դեղին ու փայլուն բան չի, որ ոսկի է։
    Ինձ թվում է հետևյալը` աղջկա արարքները թերևս անխոհեմ են։ Բայց հասարակության համար վտանգավոր չեն։ Դեռահասին բնորոշ իմպուլսիվ բաներ է արել, բայց ոչ սարսափելի, գրեթե բոլորն էլ դեռահաս ժամանակ ընդհուպ մինչև մի քանի տասնյակ տարբեր տեսակի էշություններ անում են, ինչպես ասենք արել է օրինակ տողերիս հեղինակը։
    Այն կեղտի կտորների արարքները, որոնք ինքնահաստատվել են օգտվելով աղջկա նաիվությունից, փաստորեն հասարակության համար վտանգավոր են` բարոյապես խոցել են աղջկան ու հասցրել ինքնասպանության։ Ինձ թվում է ոստիկանությունը այստեղ լուրջ բացթողում է արել, մասնավորապես աղջկա անձնական կյանքի իրավունքը ոտնահարվել է, ոտնահարողը չի պատժվել, աղջիկը չի կարողացել արգելափակել իր անձնական ինֆորմացիայի տարածման աղբյուրը։
    Մյուս կողմից էլ մարդ չի գտնվել, որ աղջկան հոգեբանորեն մշակեր, որ աղջիկը թեթև տաներ այս խնդիրը, ու համակերպվեր որ իր կրծքերը ինտերնետում ֆռֆռում են, ու որ մենակ իր կրծքերը չեն, ինտերնետը լիքն է կրծքերով ու ոչ միայն, ինչպես նաև, որ «հասարակության» կարծիքի զոհ չի կարելի լինել, երբեմն պատահում են այդպիսի աղետ–շրջապատներ, որտեղ թվում է թե բոլորը նորմալ են, իսկ դու` շիզոֆրենիկ, այնինչ իրականում կարող է հակառակը լինել։

    Թե ինչու են որոշ կեղտեր այդպես ինքնահաստատվում... ինձ թվում է դաստիարակության խնդիրներ են։
    Ինձ համար զարմանալի է Կանադայի ոստիկանության պահվածքը։ Հանցագործ անգործություն փաստորեն։
    Ես կուզեի, որ ինտերնետով շփվելը կկանոնակարգվեր օրենքով։
    Հոբար, սաղ ճիշտ ա, բայց որ սրանց ձեռը ինտերնետով շփվելը օրենքով կանոնակարգելու շանս տվեցիր, հենց թեկուզ Ակումբի կեսը սահմանդրական կարգը բռնությամբ տապալելու հոդվածով մի հինգ տարի կեթա: Մենակ մի հատ առիթ տուր, ու սահմանը էլ չես կարա գծես, թե ինչն ա կարելի, իսկ ինչը չի կարելի:

    Ինտերնետով շփվելու մշակույթ պիտի կամաց-կամաց ձևովորվի, ու մենակ մեր մոտ չէ, ամբողջ աշխրահում: Բոլորի համար էլ էս ամեն ինչը նոր ա, էս ինֆորմացիոն հասկայական հոսքերը նոր երևույթ են, սոցիալական ցանցերը նորություն են, ու մարդիկ խառնվել են իրար: Մի կողմից բոլորը ուզում են ամեն ինչից օգտվել ու ուզում են որ ամեն ինչը հասանելի լինի, մյուս կողմից վախենում են, քանի որ գիտակցում են վտանգները, բայց չգիտեն թե ինչպես ա պետք դրա դեմն առնել: Ես կարծում եմ, որ կամաց-կամաց ամեն ինչ ինքը իրա հունով կըկնի իրա տեղը, ու ոչ մի երկրի իշխանություններին պետք չի առիթ տալ, որ սկսեն էս ոլորտն էլ օրենքով կանոնակարգել: Հերիք ա մի հատ նախադեպ լինի, ու հաշվի ինտերնետի ու Հ1-երի մեջ տարբերությունը կվերանա:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 27.10.2012, 18:57:

  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (27.10.2012), Mephistopheles (27.10.2012), Rhayader (27.10.2012), Sambitbaba (27.10.2012), StrangeLittleGirl (27.10.2012), Աթեիստ (27.10.2012), Հայկօ (27.10.2012), Մինա (10.11.2012)

  23. #180
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոբար, սաղ ճիշտ ա, բայց որ սրանց ձեռը ինտերնետով շփվելը օրենքով կանոնակարգելու շանս տվեցիր, հենց թեկուզ Ակումբի կեսը սահմանդրական կարգը բռնությամբ տապալելու հոդվածով մի հինգ տարի կեթա: Մենակ մի հատ առիթ տուր, ու սահմանը էլ չես կարա գծես, թե ինչն ա կարելի, իսկ ինչը չի կարելի:

    Ինտերնետով շփվելու մշակույթ պիտի կամաց-կամաց ձևովորվի, ու մենակ մեր մոտ չէ, ամբողջ աշխրահում: Բոլորի համար էլ էս ամեն ինչը նոր ա, էս ինֆորմացիոն հասկայական հոսքերը նոր երևույթ են, սոցիալական ցանցերը նորություն են, ու մարդիկ խառնվել են իրար: Մի կողմից բոլորը ուզում են ամեն ինչից օգտվել ու ուզում են որ ամեն ինչը հասանելի լինի, մյուս կողմից վախենում են, քանի որ գիտակցում են վտանգները, բայց չգիտեն թե ինչպես ա պետք դրա դեմն առնել: Ես կարծում եմ, որ կամաց-կամաց ամեն ինչ ինքը իրա հունով կըկնի իրա տեղը, ու ոչ մի երկրի իշխանություններին պետք չի առիթ տալ, որ սկսեն էս ոլորտն էլ օրենքով կանոնակարգել: Հերիք ա մի հատ նախադեպ լինի, ու հաշվի ինտերնետի ու Հ1-երի մեջ տարբերությունը կվերանա:
    Իրանում, Չինաստանում կարծեմ անում են… լրիվ համաձայն եմ… չես կարա մի հանցագործի պատճառով մի ամբողջ activity կանոնակարգես… սա մենակ տենց երկրներին չի վերաբերվում՝ ամեն երկիր էլ կարա տենց դառնա…

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (27.10.2012), Տրիբուն (28.10.2012)

Էջ 12 35-ից ԱռաջինԱռաջին ... 2891011121314151622 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ սարսափելի պատմությունը
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 6
    Վերջինը: 03.10.2012, 11:26
  2. Պատմությունը գիտությու՞ն է
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 149
    Վերջինը: 19.06.2012, 01:03
  3. Պատմությունը կրկնվում է
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 44
    Վերջինը: 17.06.2012, 22:39
  4. Բրազիլիայի պատմությունը
    Հեղինակ՝ Ժունդիայի, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 05.04.2010, 02:22
  5. Ի՞նչ է տալիս պատմությունը
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 57
    Վերջինը: 18.06.2009, 17:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •