Էնքան հետաքրքիր քննարկում էր

Ես ձեր մեծ մասին պատկերացրեցի ամենայն մանրամասնությամբ ու եկա այն կարծիքին, որ ձեր հետ դժվար թե ուզենայի հանդիպել երբևէ իրական կյանքում:
Ճիշտն ասած ես զբաղվում եմ "Social engineering" -ի հետզոտությամբ ու ձեր քննարկումը ինձ շատ պետք եկավ:
Ինչպես և ակնկալվում էր, հայ հասրակությունը ներկայացավ ծայրահեղ մուսուլմանական իր կերպարով՝ "աղջիկը չադրա հագած պիտի ման գա ու պետք ա հետևել երեխու ամեն քայլին": Ես երբեք չեմ հասկանա, թե ինչի հայերը դեռ կրոնափոխ չեն եղել: Մտածողությամբ բացարձակապես չեք տարբերվում մուսուլմաններից: Հայաստանում էլ է այսպիսի դեպքեր շատ են լինում: Այնպես է ընդուված, որ միշտ զոհին են մեղադրում հանցանքի մեջ

հիասքանչ տակտիկա է: Խոսքեր չունեմ:
Բոլոր հանցագործություններում միշտ ամբոխն է մեղավոր: Ամբոխն է միշտ արդարացնում հանցագործներին ու դատում անմեղներին: Ամբոխն է վարքի կանոնները սահմանում ու հետո դրանք իսկ դատապարտում: Ամբոխն է ուժեղներին ամեն ինչ թույլ տալիս ու թույլերին ամեն ինչ արգելում: Առանց ամբոխի ոչ մի սիրկայություն երբևէ չի կատարվել: Միշտ այդպես է եղել ու միշտ այդպես է լինելու, որովհետև ամբոխը թույլ է, միշտ կառավարվում է սիրկաների կողմից ու ամբոխը միշտ պսեվդե-բարոյական է: Ամբոխը ժողովրդի արատավոր մտածողության մարմանցումն է: Իսկ դուք գիտե՞ք, որ Ռուսաստանում Ատենակալների Դատարանը (որ կազմվում է ոչ իրավաբան, սովորական "փողոցի մարդկանցից") 90% դեպքերում արդարացնում է ռասսայական հողի վրա սպանությունների մեղավորներին: Այո ռուսական ամբոխը կարծում է, որ 9 տարեկան ոչ ռուս աղջկան սպանելը հանցագործություն չէ ու դրա համար մարդուն պատիժ չի հասնում: Դուք հիմա այդ ատենակալներից շատ քիչ եք տարբերվում: Դուք ամբոխ եք: Այս աղջիկը ձեր ձեռքերում շատ ավելի արագ կմեռներ: Դուք մեծ հաճույքով կքաշեիք նրա աթոռը կախվելիս: Դուք դժվար թե հասկանաք, բայց դուք 15 տարեկան երեխա եք սպանել: Դուք մարդասպան եք:
Իմ, ոչ մասնագիտական ու սուբյեկտիվ, կարծիքով այս աղջկան մի շատ կարևոր բան չեն սովորոցրել՝ փախուստ լուժում չէ: Կյանքը լի է պրոբլեմներով, ամենատարբեր խնդիրներով ու սիրկաներով: Պետք է ուժեղ լինել: Պետք չէ փախնել պրոբլեմներից ուրիշ դպրոց կամ քաղաք, որովհետև պրոբլեմներից հնարավոր չի փախնել: Պրոբլեմները քո մեջ են ու դրանք պետք է լուծել: Դու պետք է ուժեղ լինես ու կարողանաս հասնել նրան, որ քեզ հարգեն ու համապատասխան կերպով վերաբերվեն: Կամ էլ այնքան ուժեղ լինես, որ անտարբերության մատնես ամբողջ հասարակությունը: Քո հանդեպ վերաբերմունքը ի սկզբանե վատն է, դու ես վաստակում լավ վերաբերմունք: Հոգեբանի մոտ ուղարկելու փոխարեն պետք էր ուղղակի նրան բացատրել նման տրվիալ բաներ: Ամեն անգամ նրան "փրկելով" պրոբլեմը չի լուծվի: Հարցը ոչ հագուկապն է, ոչ շպարը ոչ էր որևէ ուրիշ բան, հարցը մարդու թուլությունն է: Նա մեղավոր է այնքանով, որ ինքնասպանությունից բացի ուրիշ լուծում չի գտել: Դա բնական ավարտ էր այն փախուստի, որ նա ընտրել էր իր համար: Ամեն դպրոցում ու դասարանում անպայման կան այնպիսի մարդիկ, որոնց անընդհատ նեղացնում ու ճնշում են ամեն հարմար առիթով, այս աղջիկը այդպիսի կերպարի վառ ներկայացուցիչ է: Երեխաները անհավանական դաժան են ու կարող են առանց խղճի խայթի ինքնասպանության հասցնել ում ասես:
Ոչ ոք չի կարող որևէ մեկին ստիպել բարոյական նորմերը պահպանել համացանցում կամ կյանքում, դա անհնար է: Չկան օրենքներ, որ արգելեն որևէ մեկի սխալները ծաղրել կամ հիմարություններ գրել սոցիալական կայքերում ու չեն կարող լինել: Չկան նաև օրենքներ որ արգելեն այդպես խոսել կամ մտածել: Ես ինքս աղջիկ լինելով հասկանում եմ Ամանդային ու անկեղծորեն կարեկցում եմ նրան: Չգիտեմ թե ինչպես եք դուք հոլովակից որոշել նրա անպարկեշտ լինելը, բայց ինձ ներակայացավ խոցված, անպաշտպան ու մոլորված երեխա:
Ասեմ ևս մեկ բան, երեխաները, ամբողջ աշխարհով մեկ, մի տեսակ սկսել են զբաղմունք ու հետաքրքրություն չունենալ: Անյպիսի մի բան, որ կարողանան իրենց էներգիան ու պոտենցյլան արտահայտել: Եթե այդ աղջիկը որևէ բանով զբաղվեր, շատ հնարավոր է որ այսպիսի պրոբլեմների մեջ չընկներ: Երեխաները, որ ունեն հետքրքրություններ ու զբաղմունք ինքնաարտահայտման հետ պրոբլեմներ չեն ունենում որպես կանոն:
Էջանիշներ