Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
ծնողները որ մեղք են, չի նշանակում որ մեղավորը միանշանակ էդ աղջիկն ա… մի քիչ շատ հեշտ չի՞ դառնում լուծումը… ինքնասպանության հասցված մարդուն տենց հեշտ չի հասկանալը. դա երկար պրոցես ա ու ճիշտ չի ասել "90 տոկոսով համոզված եմ որ ինչ որ սիրային պատճառներ են եղել" կարծես ստանդարտ դեպք ա ու մեջն էլ բան չկա… ես ավելի սհմռկեցուցիչ դեպք գիտեմ ու ինձ բավականին մոտ մարդկանցից մեկի տղան բավականին ողբերգական ձևով ինքնասպան եղավ. հորրեղբոր աչքի առաջ downtown-ի բարձրահարկ շենքից նետվեց փողոց… ես էդ տղին չեմ կարա մեղադրեմ ու հարցը համարեմ փակված…
Նետ, տենց հեշտ ու պարզ չի… էսի բարդ երևույթ ա ու միանշանակ ինքնասպանին մեղադրելով հարցերը լուծում չեն ստանում…
Chuk (31.10.2012), Claudia Mori (31.10.2012), Freeman (31.10.2012), ivy (31.10.2012), StrangeLittleGirl (31.10.2012), Աթեիստ (31.10.2012), Նաիրուհի (31.10.2012), Ուլուանա (31.10.2012), Տրիբուն (01.11.2012)
Chuk (31.10.2012), Freeman (31.10.2012), Sambitbaba (31.10.2012), StrangeLittleGirl (31.10.2012), Տրիբուն (01.11.2012)
ինքնասպանությունը պահի տակ չի լինում Նետ… դա երկարատև պրոցես ա… իսկ պարտականություններից խուսափելը նենց ես ասում կարծես հիվանդ ա ձևանում որ գործի չգնա, սախկավատ ա անում, էլի… ի՞նչ խուսափել ընգեր, մարդը մեռել ա, կյանքիզ հեռացել ա, էսի խուսափելու ձև ա՞… կարող ա՞ հարկերը չվճարելու համար ա անում… հո չասիր, Նետ
էս քո կետերը կարլեի ա շարունակել, կամ նորից ու լրիվ այլ կետեր գրել:
օրինակ, ես անձամբ միշտ էլ կողմ եմ, որ անկախ ում մասին ա խոսքը, եթե մարդը գիտակից ա /այսիքն հիվանդ չի ու փոքր տարքի 1-2տարեկան երեխա չէ / ,ապա
. մարդ առաջին հերթին իրա մեջ ման գա պատճառա-հետևանքային կապի կարևորագույն օղակները, նոր հարցերը սրի իրա հարևանների, բարեկամների, ու ընդանրապես ... մարդկության հետ:
սա է ռացիոնալը, առաջնայինը: հասարակությանը փոխել չի կարելի ընդանրապես: ու ինչ որ կա ,դա օբեկտիվ ռեալությունն ա: եթե փորձես փոխել, դա կբերի այլանդակությունների : այսիքնն աննորմալությունների :նայիր մարդկությանը հետապնդած անխտիր բոլոր հեղափոխությունները:
ըստ այդմ էլ, ստեղ մեղադրելու ու չմեղադրելու հարցը արհեստական հարց ա: ում ուզում ա լինի: ստեղ դատարան չի:
ուրիշ բան ա, որ կարող ա կարծիքներ հնչեն, մանավանդ փորձառու մարդկանց կարծիքներ, որոնք օգնեն այն մարդուն, երեխային ով լուծում ա ման գալիս , տեսնել իրենց հարմար լուծումը:
եթե քեզ թվում ա, որ ձեր /պայմանական ասած "ազատականների"/ գրոռումներց հետո որևէ բուլինգ անող անձ դադարելու ա վաղը բ բուլինգ անելուց, ապա սխալվում եք: որովհետև դու չեք ուզում հասկանալ, թե ինչ ա նստած հենց մանկական բուլիգի հիմքում: դա հեչ կապ չունի ոչ մի "Ամանդայի" ցավերի ու ապրումների հետ: բուլինբգ անողը այնպիսի հոգեվիճակում ա ,որ ինքը թքած ունի "ամանդայի" հեգեվիճակի վրա, ու նրան երևի որոշ չափով մենակ կսթափեցնի մահվան պես մի խոշորագույն ցնցում, որի մասին ստեղ մտածելն անգամն աննորմալություն է: այսինքն որ Ամանդան մեռնի, որ դրանք խելքի գան:
իսկ ռեալ այն է, որ Ամանդային սովորեցնել, թե ինչպես կարող է պայքարել, գոյատևել և այնգամ հաղթել այդ "բուլիգին": դա հնարավոր է: որպես օրինակ, ես "ամանդաներին" երեք անգամ արդեն բերեցի "Չուչելո" ֆիլմը: սենց տիպաժներ էլի կան:
պետք է օգնել այդ երեխաներին գտնել այն ուժը, որով իրանք այդ չարիքը իրեցից հեռու կպահեն: չարիքը արմատխիլ անել հնարավոր չէ: դա եղել է մարդկության ամբողջ պատմությաքն ընթացքում ու բոլոր երկրներում, անկախ հասարակական ու պատմական փուլից:
մտածեք, թե ինչպես հոգեբանորեն այդ բուլինգի զոհերին զոհի կարգավիճակից դուրս հանել հենց սեփական կամքի ուժով ու անհատականությամբ: մարդը մի օրվա ընթացքում չի դառնում բուլինգի զոհ: կան տեխնիկական կանոններ, որոնք կիրառելով ապագա բուլինգի "կադրը" ինքը եթե պետք եկավ կարա բուլինգ անի դասարանի անասունին: դա հնարավոր ա:
Վերջին խմբագրող՝ dvgray: 31.10.2012, 05:47:
Իսկ ես լրիվ կողմ եմ, քանզի Սելավին խոսում է բարձրագույն իրականության մակարդակի վրա: Եվ դա լրիվ ակտուալ է, որովհետև արդեն վաղուց ժամանակն է դադարել թերագնահատել ինքներս մեզ: Հավատա, Սելավին ոչ մի մեղք չունի նրանում, որ նրա գիտեցած իրականությունը սկսվում է հոգևոր ու զգացական աշխարհում: Թէ՞ քեզ թվում է, որ Սելավին ավելի վատ գիտի ֆիզիկականը…
Գիտե՞ս, թե որն է այդ բարձրագույն իրականությունը: Դա այն մակարդակն է, որտեղ Նետի ու Սելավիի ասածներն արդեն հավասար նշանակություն ունեն, այն տարբերությամբ միայն, որ ինքնասպանություն գործած մարդուն Նետը համարում է իրավիճակի մեղավոր, իսկ Սելավին՝ իրավիճակի հերոս :
Եթե մենք ընկալում ենք մեզ միայն ֆիզիկական մակարդակի վրա, այլ կերպ ասած՝ մտածող ռոբոտներ, - իհարկե, հարյուր տոկոսով /մեզ համար/ սխալ է Նետը: Ինչու՞:
Ծիծաղելի է, բայց հենց այն պատճառով, որ նա խոսում է չոր ֆիզիկական մակարդակի վրա ու հաշվի չի առնում հոգևորն ու զգայականը:
Բայց ծիծաղելի է նաև այն, որ մենք խոսում ենք հոգևորից ու զգայականից, ու չենք ցանկանում քամակներս մի փոքր կտրել այդ ֆիզիկականից:
Սելավին, երբ ցանկանում է խոսել հոգևորի և զգայականի մասին, իրեն տեղադրում է հենց հոգևորի ու զգայականի մակարդակի վրա, և այնտեղից էլ խոսում: Իսկ մարդ իրեն այնտեղ կարող է տեղադրել այն ժամանակ միայն, երբ դադարում է թերագնահատել ինքն իրեն, և ընդունում է այն փաստը, որ ֆիզիկականը՝ մարդու մարմիններից ամենափոքր մարմինն է ու մարդ իր կյանքի ամենակարճ ժամանակահատվածն է, որ ֆիզիկական մարմնի մեջ է անց կացնում: Ավելի եկար ժամանակ է ծախսում իր մնաղած մարմինների մեջ, այդ կարճ կյանքի սցենարը գրելու համար, կառուցելու համար այդ կյանքի էպիզոդները, կոլիզիաները, ընտրելով բոլոր այն հերոսներին, որոնք պետք է օգնեն գլխավոր հերոսին խաղալ իր դերն այդ կյանք-թատրոնում:
Այ, այստեղ է, որ արդեն ոչ մի տարբերության չկա հերոսի և մեղավորի միջև: Հերոսմեղավոր Ամանդան եկավ աննկարագրելի կարճ ժամանակով, խաղաց իր իսկ ընտրած դերը և գնաց, իր իսկ ընտրած Հուդայի օգնությամբ: Այդքան կարճ կյանք…
Բայց տես, գոնե մեր փոքրիկ Ակումբի համար որքան սեր ու կարեկցանք ծնեց այդ փոքրիկ աղջիկը: Կարո՞ղ ես պատկերացնել նրա ներմուծած սիրո և կասրեկցանքի քանակը ամբողջ աշխարհի համար… Հիշեցնեմ նաև, - ոչ առանց իր "Հուդայի" օգնության: Ահա թե ինչու Սելավին խոսեց Երկու Հրեշտակի մասին…
Հ.Գ. Մեֆ ջան, չես պատկերացնի, թե որքան կուզեյի, որ ճիշտ հասկանաս ասածս: Այնքան, որ ուրախ կլինեի անգամ մի օր հանդիպել ու կենդանի զրույց վարել այս ամենի մասին, փառք Աստծո, մեր աշխարհագրությունները կարծես թույլատրում են մեզ անել դա, քանի որ ես ինքս շատ կարևոր եմ համարում այս ամենն ու… ակտուալ:
Բայց ամենակարևորը՝ չնեղանաս հանկարծ, լա՞վ:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Իսկ տեսնես ինչքա՞ն սեր և կարեկցանք են արթնացնում սերիալները հայ կինոդիտողի հոգում... Ըստ Սելավիի տրամաբանության, կարելի է համարել, որ հուզիչ մելոդրամաների ռեժիսյորները, սցենարիստները, օպերատորները, դերասանները դրանք բոլորը ծպտված հրեշտակներ են։ Բայց «ժիվոյը», դե մի ուրի՛շ սեր ա արթնացնում։ Իսկ այ դոլարի կուսը մի օրվա մեջ 25 տոկոսով քցած վարչապետը նույն ինքը սատանան է, ինչքա՞ն չարություն ստեղծեց... ռեդիսկա...
Si vis pacem, para bellum
"Մեռնելը հեշտ է, ապրելն է դժվար":
Երբ անապատով գնում ես, անջուր, սոված, ծայրահեղ հյուծված, հեշտ է ընկնելն ու մեռնելը, դրանից հեշտ բան չկա: Բայց... ապրել է պետք![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Նետ ջան գիտե՞ս քո գրածներին կարող եմ անընդհատ հակադարձել, քանի որ դրանք անհիմն են: Ինձ ասում ես, թե ինչու եմ անծանոթ մարդուն սատանա ասում: Ինչու՞ ես քեզ թույլ տալիս այսպես արտահայտվել մի աղջկա հասցեին՝ Ամանդայի, ով մահացել է ու ում դու չես ճանաչել: Ես էլ քեզ կարող եմ նման հարց տալ, այնպես, որ մի զարմացի, որ քեզ մեղադրում եմ չար լինելու մեջ, քանի որ այդ մարդը մահացել է ու իրան չի կարող պաշտպանել: Ու մեղադրում եմ, որ ոչ թե ավելի չարանաս, այլ ընդհակառակը մեջդ բարություն փնտրես ու մի քիչ փոխվես, որովհետեւ մարդիկ ի սկզբանե ծնվում են բարի ու դա չի կարող անհետ կորել, ուստի չեմ կարծում, որ քեզ վատ բան եմ մաղթում: Բայց ոնց հասկանում եմ, քեզ ինչքան ասում են քո միջի չարության մասին, դու ավելի ես չարանում, դրա համար ավելի լավ է բոլորը բերանները փակեն ու դու մենակով մենախոսես, բայց վախենամ այդ ժամանակ էլ քեզ համար երեւակայան հերոսներ փնտրես ու հետները կռիվ անես: Շունչ քաշի, կյանքը ապրելու համար է, ինչպես դու ես ասում, ոչ թե չարանալու, քեզ միայն լավն եմ ցանկանում անծանոթ մարդ:
Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 31.10.2012, 10:29:
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Դեմագոգիա մի արա, ես հիմա ձեր Քրիստոսի մասին մի երկու քաղցր խոսք ասեմ, էնպես չի, որ «բարեգութ» ու «մյուս այտը դեմ տվող» քրիստոնյաներից շատերը, դու էլ ներառյալ, վեր-վեր չեք թռնի: Բարեբախտաբար, ես մի քիչ խոշոր եմ, որ ինձ կարողանաք հոշոտել:
Մնացածին՝ ժող, իհարկե, հասկանում եմ, դուք այնքան բարի եք, որ Նետին, Չամիչին ու նման մի քանի հոգու հնարավորություն եք տալիս իրենց այն աստիճանի նշանակալի զգալ, որ բոլորը թեմայից շեղվեն ու իրենց սկսեն քննարկել, բայց առաջարկում եմ ուշադրություն չդարձնել ու անդրադառնալ bullying-ի ու շանտաժի թեմաներին: Գոնե մեկ-մեկ:
Ժառ, բարության հրաշքներ ես ցուցաբերում, բայց սա թող քեզ համար օրինակ լինի, որ որոշ մարդիկ դա չեն գնահատի ու ավելին՝ քեզ կմեղադրեն ոչ օբյեկտիվ դատողության մեջ: Ես չեմ քննադատում, ընդհակառակը, հիանում եմ քո այդ մոտեցմամբ, բայց հաշվի առ նաև այդ հնարավորությունը, որ հետագա հիասթափություններ չլինեմ: Ու մեկ էլ, գրկում եմ քեզ, մեծ ու բարի մարդ![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Մոդերատորական. թեմայից դուրս 10–ից ավելի գրառումներ ջնջվել են։ Խնդրում եմ մնացեք թեմայի շրջանակներում՝ առանց միմյանց վիրավորելու և ծաղրելու։ Կարծես թե ակտիվ քննարկողների վերաբերմունքը թեմայի նկատմամբ պարզ է և անբեկանելի։ Եթե կան նոր մտքեր, առաջարկություններ, դատողություններ՝ արտահայտվեք, այլապես անվերջ նույն բանն է ասվում՝ ժամանակ առ ժամանակ ագրեսիվ և ծաղրական երանգներով ։
When life gives you lemons, make lemonade
Վերադառնալով Ամանդայի թեմային: Մի անգամ փորձ արել է, կարողացել են փրկել: Երկրորդ անդամ էլ չեն կարողացել:
Ինչի՞ց որոշեցիր, որ տվյալ մարդը երկրորդ անգամ չի գնում էդ քայլին: Ընդհանրապես, սուիցիդոլոգիան եքա գիտություն ա, ու մեջը լիքը չպարզաբանված հարցեր կան: Եթե էդքան բան գիտես ու էդպես վստահ պնդում ես, ինչու՞ իմացածներդ չես հայտնում սուիցիդոլոգներին: Խեղճերը մեռան գլուխ ջարդելով:
Ariadna (31.10.2012), Chuk (31.10.2012), ivy (31.10.2012), Jarre (31.10.2012), Mephistopheles (31.10.2012), Rhayader (31.10.2012), Sambitbaba (31.10.2012), VisTolog (31.10.2012), Տրիբուն (01.11.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ