Quyr Qery (04.11.2012)
Ինչ տարօրինակ ա , կարդում ես տվյալ մարդու գրառումները ու ինքը փնովում ա Ամանդային մեղադրողներին , բայց մեկ ուրիշի գրառման մեջ , որը ճիշտ և ճիշտ նույն արարքն է հիշեցնում ՝ շնորհակալություն է սեղմած:Անհասկանալի ա
keyboard (04.11.2012)
Թեմայի վերաբերյալ լիքը ասելիք ունեմ, բայց ազնիվ խոսք հավեսս լրիվ փախավ:
Ամեաահավորը էն ա, որ հենց թեմայի մոդերատորն ա էս գրառմաը շնորհակալություն հայտնել:
Ուրեմն սենց ասեմ ժողովուրդ ջան, կամ էս խայտառակ գրառումը ջնջվում ա, կամ ինձ ակումբից հեռացրեք, ոչ մի ցանկություն չունեմ մնալու մի ակումբում, որտեղ խոսքի ազատությունը չի հարգվում, որտեղ ակումբի մանակցին չեն հարգում ու կարան հանգիս, անհարկի վիրավորեն:
Խիստ զարմացած եմ, որ նման գրառման համար միայն ես պահանջեցի` գրառման հեղինակին` բոլորից ներողություն խնդրել:
Նորմալ հանգիս քննարկում ենք ամեն անգամ հարամ եք անում:
Վերջին խմբագրող՝ Ariadna: 05.11.2012, 19:04:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Չամիչ ջան, ոչ գրառումը կջնջվի, ոչ էլ քեզ կհեռացնեն ակումբից… հենց նույն կարծիքի գոյության իրավունքի ու քո ազատ որոշման իրավունքի հիման վրա…
Մարդն ասել ա "Ամանդային մեղադրողները"… կարծեմ դու ասում էիր որ չես մեղադրում… թե՞ մեղադրում ես… բացի դրամից ինքն ասում ա "պետք ա կախվեն" , չի ասում "պտի կախեմ"… դու էլ ասա չեմ կախվի…
Բայց մի գնա… առանց քեզ ստեղ լավ չի…
Quyr Qery (05.11.2012), StrangeLittleGirl (04.11.2012), Տրիբուն (05.11.2012)
Կարծիքի գոյության իրավունքը որն ա? թեմայի վերաբերյալ կամ թեմայում տեղ գտած գրառման վերաբերյալ կարծիք ունի թող մեջբերի ադեկվատ իրա կարծիքը արտահայտի, այլ ոչ թե ակումբի անդամներին կպնի, նույն բանն էլ դու ես անում, ոչ քեզ ես հարգում, ոչ ակումբը ոչ էլ ակումբի մասնակիցներին:
Քեռի քույրիկը թեմայի ամբողջ քննարկման ընթացքում ընդեմանը մի գրառում արեց, էն էլ վիրավորական ու կպնողական ու բաժնի մոդերատորի կողմից շնորհակալության արժանացավ, էս տեսակ մասնակիցների ներկայությունն ա ակումբում ողջունվում? ովքեր առհասարակ կարծիք չունեն, գրառումների քանակը անգամ 500 չի հասնում, ով գիտի ամեն անգամ մտնում ա ֆորում թքում ա, ոտերը սրբում ա դուրս ա գալիս ու դրա համար նրան շնորհակալություն են հայտնում:
Մնամ ինչ անեմ էս ֆորումում, որ թույլ չեն տալիս հանգիս կարծիք արտահայտել?
Վերջին խմբագրող՝ Չամիչ: 04.11.2012, 13:56:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Չամիչ
Կողմնապահ մոդերատորությունը ֆորումից հիասթափվելու ծանրակշիռ պատճառ ա
Մի ֆորումից արդեն հրաժարվել եմ դրա պատճառով, բայց չէի ուզի, որ ակումբի հետ էլ տենց լիներ![]()
Ինձ էլ են վիրավորում, բայց ես չեմ վիրավորվում ու եթե էդ նույն մարդը մի այլ տեղ մի լավ գրառում ա անում ես շնորհակալություն տալիս եմ ու եթե պետք եղավ վարկանիշ էլ եմ տալիս…
Կարծիքի գոյության իրավունքը դա էն ա որ կարա հնչի, մարդիկ քննադատեն, համաձայնվեն չհամաձայնվեն, փորձեն հակառակը համոզել … բայց երբեք չես կարող պահանջել որ կարծիքը լռեցնեն…
Jarre (04.11.2012), Quyr Qery (04.11.2012), Sambitbaba (04.11.2012), StrangeLittleGirl (04.11.2012), Աթեիստ (04.11.2012)
Ասում է, որ ամենամեծ ազատություն քարոզողները իշխանության գալով բռնակալ են դառնում։
Տրամաբանությունը հետևյալն է․ մարդը իր սեփական կոմպլեքսները պրոյեկտում է ուրիշի վրա և սկսում պայքարել դրա դեմ։ Ասենք, եթե անբարոյականին ենթագիտակցորեն չի դզում իր անբարոյականությունը, նա դա ենթագիտակցորեն պրոյեկտում է ուրիշի վրա և սկսում է ատել ուրիշին։ Սա հոգեբանական պաշտպանության մեխանիզմ է, որ մարդը ինքն իրեն չատի։ Նույնությամբ բռնակալի հակումներ ունեցող մարդը իր հակումները պրոյեկտում է ուրիշի վրա և գոռգոռում, որ այդ ուրիշը բռնանում է մարդկանց ազատության վրա։
Դե իհարկե, դու տենց թեմաներ չես կարդա։ Քեզ դա շատ պետք է։ Այս ֆորումում pure դեմագոգիայից բացի ուրիշ բան ես քեզնից չեմ լսել։
Ջան, երեխեն սխալվել է ու փաստացի շատ թանկ է վճարել իր սխալի համար, տխուր է ավարտել։ Հիմա ասենք «տեղն է իրեն», կամ թե ասենք «անմեղ զոհ էր», դրանից ոչինչ չի փոխվի։ Եվ կարծում եմ այդքան ճիշտ չի պնդել, թե նա մեղավոր չի իր ինքնասպանության մեջ, ի վերջո ինքը որոշակի խնդիրեր է ստեղծել իր անխոհեմ պահվածքով, որոնք ժամանակի ընթացքում սրացել են։ Պարզապես եթե նա իմանար կամ հասկանար թե ինչ կգա գլխին, ապա երևի թե մի քիչ զուսպ կլիներ։ Ի՞նչն է պատճառը, որ նա չգիտեր ու չէր հասկանում, այ էստեղ է խնդիրը։ Կարծում եմ նրա ծնողները, հարազատները, շրջապատող մարդիկ և պետությունը խնդիր ունեն լուծելու։
Անկախ մեր կամքից, երբեմն սայթակում ենք, որոնց համար մենք թանկ ենք հատուցում։ Դրա համար մարմնական կարիքները հագեցնելու հետ մեկտեղ, հարկ է նաև աշխատեցնել ուղեղը։ Ոնց որ գիշերով հարբես ու ընկնես Մռավդաղի ստորոտի անտառները, շակալները քեզ ուտեն, ու մեկը ասի «տեղն էր քեզ», ու մենք կոլեկտիվ թռնենք այդ ասողի դեմքին։
Ես չեմ ասում միայն, ես ասում եմ ավելի շատ։ Սա բարի ցանկություն է ընդհամենը։ Համենայն դեպս ես շիզիկ շրջապատներում հատնվել եմ բախտի բերմամբ, ավելի լավ է կյանքում քեզ միայնակ զգաս, քան թե նման շրջապատը մխիթարի քո մենակությունը։Հ.Գ. Բայց այն վերևի մտքիդ մեջ, գիտես, մի տեսակ վախեցնող բան երևաց աչքիս: Քեզ չի՞ անհանգստացնում այն հարցը, որ, շրջապատված լինելով միայն “ծանրակշիռ իմաստուններով”, կգա ժամանակ, որ մարդ իրեն “թեթևսոլիկ պոռնիկ” կզգա…
Շրջապատներ կան, որոնցից պետք է փախչել ինչպես ժանտախտից։ Պարզ չի՞ որ ճահճում սուզվելն ավելի հեշտ է, քան թռչկոտելը։
Si vis pacem, para bellum
Մոդերատորական. Թեման գնում ա խոշոր մաքրման: Կարծում եմ, այս անգամ չեմ սահմանափակվի միայն տուգանելով ու անձնական հարթոււթյան վիրավորական գրառումները ջնջելով, մի քանի հոգի արձակու՞րդ են ուզում, խնդիր չկա, կստանան: Իսկ թեման պետք ա մնա ու նորմալ շարունակվի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Arpine (04.11.2012), CactuSoul (04.11.2012), Claudia Mori (04.11.2012), erexa (04.11.2012), Moonwalker (04.11.2012), Sagittarius (04.11.2012), Sambitbaba (04.11.2012), shatboyov (04.11.2012), Աթեիստ (04.11.2012), Արէա (04.11.2012), Նաիրուհի (05.11.2012)
Մոդերատորական. ներողություն եմ խնդրում թեմային բոլոր հետևողներից, սակայն հաշվի առնելով իմ այսօրվա խիտ աշխատանքային գրաֆիկն ու թեմայում գրառումների առատությունը, թեմայի մաքրման աշխատանքները հետաձգվում են վաղվան:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ariadna (04.11.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ