Երևի բոլորիս տանն էլ գոնե մի դարակ կա, որտեղ ձեռքի հետ ինչ ասես լցնում ենք՝ մտածելով, որ մի օր պետք կգա:
Բայց կան մարդիկ, ում մոտ էդ սովորությունը շատ ընդգծված է, և նրանք տան մեջ անընդհատ կուտակում, դիզում են առարկաներ: Նրանք կարող են երբևէ չհիշեն էլ իրենց հավաքած ամբողջ կույտի մասին և դրա պարունակությունը երբևէ չօգտագործեն էլ, բայց դեն նետել չեն կարող:
Գուցե դա զգուշավորություն է, կամ գուցե պարզապես փնթիություն ու անկազմակերպվածություն, կամ էլ (ինչպես ցույց են տալիս որոշ հետազոտություններ) ժամանակին զրկանքներ ունենալու ու սոցիալապես ծանր պայմաններում ապրելու հետևանքով ձևավորված վախ, որը տանում է ժլատության և ստիպում հնարավորության դեպքում կուտակել ձեռքի տակ ընկած ամեն ինչը:
Այս հակվածությունը որոշ դեպքերում կարող է վերածվել անգամ պաթոլոգիայի ("compulsive hoarding" - «պաթոլոգիկ կուտակում»), որից արդեն հնարավոր չի ազատվել՝ առանց օգնության: Էսպիսի մարդիկ կարող են բառիս բուն իմաստով «թաղվել» սեփական տան մեջ՝ իրենց կուտակած իրերով: Ծայրահեղ դեպքերում առարկաներին գումարվում է նաև աղբը, որը նույնպես դիզվում է տարիներով, և նման տանն արդեն ընդհանրապես հնարավոր չի շարժվել անգամ:
Էնպես որ, եթե ձեր մեջ էլ կան կուտակել սիրողներ, զգույշ մնացեք, չտարվեք:
![]()
Էջանիշներ