Շատ ճիշտ ես, Նետ ջան, և շնորհակալ եմ, որ ժամանակին հիշեցրիր. "Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին":
Մոռանալով դա, ես հասա դրա ձևափոխված տարբերակին. "Դիմացինդ քեզ հետ վարվում է այնպես, ինչպես դու ես վարվում դիմացինիդ հետ":
Ահա, թե ինչի բերեց մեզ իմ տառակերությունն ու քո բառակերությունը:
Ներող եղիր:
Ես ասացի. "…մտավ խավարը, ուր Աստված էր":
Դու ասացիր "…մտավ մառախուղը, ուր Աստված էր":
Դա կարևոր չի այս մեր վեճի մեջ: Վերջիվերջո, ես այս տողերը ոչ թե գրպանիցս հանեցի, ճի՞շտ է: ԻՆձ ուղղակի դուր չեկավ Արս-ի մեջբերումը. "Աստուած լոյս է, եւ նրա մէջ խաւար չկայ, բոլորովի՛ն չկայ։ (Ա Հովհ. Ա 5)": Որովհետև, ըստ ինձ, սա բերում է մի եզրակացության, որ առանց լույսի Աստված չկա…
Նորից՝ աքսյումորոն. մեկը հակասում է մյուսին: Ստացվում է, որ Աստված չկա, որովհետև Աստված՝ լույս է: Իսկ լույսը միշտ չի, որ եղել է /նայիր "Ծննդոցը"/: Ուրեմն, Աստված էլ միշտ չի եղե՞լ: Ինչպես նաև լո՞ւյսը: Ուրեմն, ո՞վ է ստեղծել լույսը: Եվ, բնականաբար, մի հարց էլ. ո՞վ է ստեղծել Աստծոն:
Չես վախենո՞ւմ, Նետ ջան, որ նման պարադոքսից հետո այնքան էլ դժվար չէ աթեիստ դառնալը:
Որովհետև արդեն իսկ աբսուրդ է ասելը. "Մովսես մտավ մի որևէ տեղ, ուր Աստված էր": Ուղղակի՝ անհեթեթություն է: Ի՞նչ է սա նշանակում: Մի՞թե կա մի ինչ-որ տեղ այս Տիեզերքում, որտեղ Աստված չկա: Իսկ ի՞նչ է՝ նշանակում այդ դեպքում. "Աստված ամենուր է":
Իսկ այ, լրիվ այլ բան կլիներ, Նետ ջան, եթե դրան նայեինք հետևյալ կերպ:
Այս ամենը՝ ալեգորիա է ուղղակի, այլաբանություն: Եվ Լույսը՝ դա Ճանաչելի Աստված է, կամ այն գիտելիքները, որ մենք ունենք: Իսկ Խավարը՝ Անճանաչելի Աստված է, այն անճանաչելի աշխարհը, որին մենք դեռ չենք տիրապետում: Եվ Մովսեսի այդ խավար-մառախուղ մտնելն էլ մեկ բան է նշանակում. նա գնաց նոր գիտելիքների հետևից:
Էջանիշներ