Հենց այնպես կյանքից ոչինչ չեմ ուզում
Հենց այնպես կյանքից ոչինչ չեմ ուզում
Մադագասկարի պոեզիան այսպիսինն է փաստորեն![]()
GriFFin (15.06.2014), մարդագայլուկ (15.06.2014), Յոհաննես (15.06.2014), Նոյեմ (15.06.2014), Ռուֆուս (15.06.2014)
Մի գուցե ավելի տրամաբանական կլիներ, որ սպասեիր՝ թեմայում հեղինակի մի քանի գրառումներ հայտնվեին՝ հեղինակի, նոր փորձեիր քո պատկերացումները շարադրել մադագասկարյան պոեզիայի մասին: Բացի այդ՝ սրամտությանդ թիրախներին ընտրելիս լավ կլինի մի քիչ ուժերի հավասարություն և այլն հաշվի առնես: Ավատարի կողքին հաճախ նշվում ա մասնակցի տարիքը, գրանցման ամսաթիվը, գրառումների քանակը և այլն:
Դուք ինձ սխալ եք հասկացել ընկեր Շինարարես հեչ բացասական երանգով չեմ գրել, ազնիվ խոսք, էտ մանրամասներն էլ չեմ նայել: Նայեցի ու հասկացա ինչ ի նկատի ունես, բայց ես քո իմացածներից չեմ
ուրիշներին ճնշելով չեմ ուրախանում շատերիդ նման: Ընդհակառակը` ուրախությամբ կկարդամ Գոգարիկի մնացած լակոնիկ ու հետաքրքիր մադագասկարական պոեզիան:
Սուտն ու կեղծիքն է աշխարհը տիրել
Ու ճահճի նման մարդկանց ներքաշել,
Մարդիկ կրում են բազում դիմակներ,
Հարկ եղած դեպքում խաղում նոր դերեր:
Կյանքը դարձել է դիմակահանդես,
Դերասան ենք մենք այս կյանքում անտես…
Աշխարհում կարծես թանկություն տիրեց,
Անկեղծությունը փողով վաճառվեց:
Շատ շատերը կյանքում մոռացան «ես»-ը,
Ու դարձան արդեն ճահիճի կեսը,
Մարդիկ շատ են, դերերն ավելի
Ու կյանքը այսպես դարձավ ձանձրալի:
Կեղծավորությամբ աշխարհը լցվեց,
Ընկերությունն էլ փողով վաճառվեց,
Ու այն կառուցվեց կեղծիք կոչվածով,
Ու վերոնշյալ կեղծ դիմակներով:
Կուզեի կյանքում սուտը վերանար ,
Դիմակ կոչվածը միշտ անհետանար,
Մարդիկ լինեին ինչպիսին որ կան,
Աշխարհում տիրեր բարին անսահման:
Սկիզբը շատ հոռետեսական էր Գագարիկ ջան:Դու գրի ու ժամանակի ընթացքում կհղկես տեխնիկադ:Եթե դադարես գրել, հետո մուսադ կփախնի ու ջիգյարով գրելը կդառնա անհնար:Քննադատություններից չնեղվես, ընդունիր դրանք ու հետևություններ արա:Մնացածը մեծերը կասեն:![]()
Sambitbaba (17.06.2014), Գոգարիկ (16.06.2014), Մ Մ (17.06.2014)
Նվիրված մեր հերոս Արմեն Հովհաննիսյանի հիշատակին...
Զոհեցիր այսoր կյանքդ մեր համար
Ու դարձար անմահ բոլորիս համար,
Զինվո՛ր, սխրանքդ չի մոռացվելու,
Կայիր դու,այո՛,միշտ ես լինելու:
Կյանքը շատ թանկ էր,դու դեռ պատանի,
Իսկ այսօր ծնողդ ահա պիտի լաց լինի,
Ունեիր դու դեռ կյանքի մեծ ուղի,
Կործանվեց կյանքը քո քաջ ծնողի:
Քո վերադարձին դեռ պիտի մայրդ ուրախ լաց լիներ,
Իսկ հայրդ պիտի շուքով քեֆ աներ,
Դաժան թշնամին խլեց հույսերը քո ծնողների,
Ինչպես թևերն են կտրում անհոգ թռչունի:
Դեռ փոքր էիր դու ու դարձար հերոս,
Ճիշտ է հեռու ես,հիմա մեզ հետ չես,
Չենք մոռանալու մեր քաջ զինվոր քեզ,
Դու գնացիր հավերժ այն էլ քաջի պես:
Վերջին խմբագրող՝ Գոգարիկ: 16.06.2014, 18:45:
Եղավ![]()
***
Ճանապարհը մեզ տանում է դեպի հեռուներ,
Ժամանակն ահա վազում է, անցնում են ժամեր,
Մենք չգիտենք ինչ կլինի մեզ հետ այսուհետ,
Մենք կմնանք, թե կկորչենք աշխարհից անհետ:
Թռչուններն ահա թռչում են ուրիշ,նոր վայրեր,
Նրանք իրենց հետ կարծես տանում են բազում գարուններ,
Գետակն է շաչում,թափվում անդունդը,
Նեղացած ուռին կախվում անհունը:
Ժամերն են անցնում, փոխվում օրերը,
կարծես անցողիկ լինի ամենը,
Անցողիկ եմ ես,անցողիկ և դու,
Օրն անցողիկ է ու դարը ազդու,
Ու մենք գնում ենք ,գնում հեռուներ,
Ու մեզ հետ տանում, թողնում լավ հուշեր:
Ինչու՞ է աշխարհն անարդար այդպես,
Ինչու՞ են մարդիկ անտարբեր այդքան,
Հարցերի շարան միշտ անպատասխան,
Որոնք թերևս կարևոր են այդքան:
Անկախությունն էլ մենք արդեն ունենք ,
Բայց ինչ է փոխվել էլի մենք նույնն ենք,
Կարծես դարձել է վատ սովորություն,
Ու մենաք ապրում ենք հիասթափություն:
Այո՛,ապրում ենք հիասթափություն,
Ու այն կարծես դարձել է նաև վատ սովորություն:
Պատճառը այն է,որ հիմա կյանքը՝ կյանքում՝
Թաքնված շահի բնույթ է կրում:
Պատճառը այն է, որ հիմա մարդիկ սկսում են վազել,
Նրանք վազում են շահի ետևից,
Քեզնից ունեցան օգուտ,շատ բարի,կարող ես ապրել,
Չունեցան, օհ՜ ոչինչ,հոգ չէ,կարող ես ապրել,
Բայց հիասթափվել:
Կրկին նույն կետը՝ հիասթափություն,
Այդ փող կոչվածից հագեցվածություն,
Ունեցար փողը «գիտեք հարգված եք»,
Չունեցար փողը «դուք անտեսված եք»:
Ունեցար փողը ունես «ամեն ինչ»
Սկզբում մի ԲՈւՀ, կամ համալսարան,
Հանդիսավոր մուտք դեպի խորհրդարան,
Ով հասարակ մարդ զարմանում ես ի՞նչ:
Չէ՛, մի՛ զարմացիր,դու դեռ չգիտես գալիքն սպասված,
Միգուցե մի օր դու դառնաս հզոր,իսկ մեկ ուրիշըէ հին հզորներից
Մարդ հիասթափված:
Սակայն կյանքում դու միշտ լավ հիշի՛ր,
Հույսն ու հավատը դու միշտ վառ պահի՛ր,
Ու հիշի՛ր նաև,լոկ աստիճան է այս կյանքը դաժան,
Աշխատիր չիջնել հատակն անսահման:
Զաքար (18.06.2014)
Դե ետ էլ իմ կարծիքով ամեն մեկս մեչ կյանքի ընթացքում պետք ա պարզենք ու գտնենք լուծումների ուղին,համամիտ չե՞ս:
Շինարար (18.06.2014)
Դե եթե լուծումներ ունենայի տեքստս հարցականով չէր լինի...հիմա, եթե ինչ որ լուծում էլ մտածեմ կգա մի պահ որ ես կանգնած կլինեմ էտ խնդրի առաջ ու հավանական ա որ իմ մտածած լուծումը ես չկիրառեմ որպես հարցի լուծում,որովհետև հիմա նամանավանդ 15 տարեկանում խոսելը հեշտ ա ...իսկ սին մտորումները դիտարկել որպես հարցի լուծում համենայնդեպս ես չեմ կարող այդպես վարվել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ