Տրիբուն-ի խոսքերից
ՀԱԿ-ը:
Կարծեմ քաղաքացիական հասարակություն էին կառուցում, ու դա ներկայացնում էին որպես հիմնական ձեռքբերում, երբ քո ասած 15.000-ի տեղը միտինգին 50.000 կամ հենց ՀԱԿ-ի ասած 100.000 մարդն էր գնում: Մարդիկ 100.000-ին տուն էին ուղարկում ջան ջիգյարով տրնգիից հետո, քանի էր հեղափոխություն չէին ուզում անել: Քաղաքացիական հասարակություն կառուցեցին հինգ տարի, վերջում պարզվեց, որ քաղաքացիական եղած հասարակությունն էլ ա վերացել, իսկ միտինգներին էլ տաս անգամ քիչ մարդ ա գնում:
Ես ՀԱԿ-ից չեմ բողոքում էլ: Պռոստը ՀԱԿ էլ չկա արդեն որ իրանցից բողոքես: Խոսքի ո՞վ ա ՀԱԿ-ը - էն սկզբի 7-8 հոգի՞ն, որ պիտի մտնեն Աժ: Պուծինկա Լյուդմիլա Սարգսյանը՞, դոդգլոխ Ստեփան Դեմիրճյանը, մարդակեր Ջհանգիրյանը՞, երկու բառ իրար հազիվ կապող Զուրաբյանը՞: 7 հոգով մտնում են ԱԺ, կեսը մարդահաշիվ չի:
Բայց ՀԱԿ-ն էլ լավ կանի ժողովրդից չբողոքի: Պիտի գոհ ու շնորհակալ լինի, որ էտ 7%-ն էլ ստացել ա: Ու ոնց որ շատ էլ գոհ ու շնորհակալ ա, քանի որ ստորաքարշ ձևով վերցնում ա էտ մանդատները ու գնում ա բազմելու ԱԺ-ում, որ հավայի ճղճա: Սաղին էլ պարզ ա, որ ՀԱԿ-ը ԱԺ-ում ոչ մի բան էլ չի կարանալու անել, բացի հավայի ճղճղոցից:
Ապեր, ոչ մեկը ստեղ ժողովորդին չի սրբացնում- մենք դեռ չկայացած ցեղախումբ ենք, դրանում կասկած չկա: Բայց մեղքի ամենամեծ բաժինը ամեն դեպքում նրանց վրայա, ովքեր ցեղախմբին առաջնորդելու պատասխանատվություն էին վերցրել:
Եկեք ամեն դեպքում չմոռանանք, որ 2008-ին միլինով դուրս էինք եկել փողոցները, 10 զոհ ենք տվել ու նախագահական ընտրություններին մոտ 600.000 մարդ, սադիստ Քոչարյանի իշխանության պայմաններում, որ նաղդ կրակող էր, նույն ընտրակեղծիքների ու ընտրակաշառքի պայմաններում, ձայնը տվել ա ընդդիմությանը - Լևոնին ու Արթուրիկին: Սրան էլ գումարի դաշնակներին տված 100.000-ձայնը ու մի հատ հարց տուր ինքդ քեզ, ի՞նչ եղավ ես ժողովորի հետ հինգ տարվա մեջ: Իբր պայքարի արդյունքում պիտի ավելի լավ լիներ վիճակը, չէ՞: Էս սենց հինգ տարվա մեջ մենք ո՞նց սենց դեգրադացվեցինք:
Էջանիշներ