«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (1. Գ. Ծառուկյան, 2. Վ. Օսկանյան, 3. Վ. Վարդանյան):
«Ժառանգություն» կուսակցությանը (1. Ր. Հովհաննիսյան, 2. Խ. Քոքոբելյան 3. Զ. Փոստանջյան):
Հայ ազգային կոնգրեսին (1. Լ. Տեր-Պետրոսյան, 2. Ս. Դեմիրճյան, 3. Ա. Սարգսյան):
Հայ հեղափոխական դաշնակցությանը (1. Վ. Հովհաննիսյան, 2. Ա. Ռուստամյան, 3. Ա. Շահբազյան):
Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը (1. Ա. Սարգսյան, 2. Լ. Աղալովյան, 3. Ա. Հովսեփյան):
Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (1. Ռ. Թովմասյան, 2. Վ. Սաֆարյան, 3. Տ. Սարգսյան):
Հայաստանի հանրապետական կուսակցությանը (1. Ս. Սարգսյան, 2. Հ. Աբրահամյան, 3. Տ. Սարգսյան):
«Միավորված հայեր» կուսակցությանը (1. Ռ. Ավագյան, 2. Գ. Հովսեփյան, 3. Գ. Անդրեասյան):
«Օրինաց երկիր» կուսակցությանը (1. Ա. Բաղդասարյան, 2. Հ. Բիշարյան, 3. Ա. Երիցյան):
Չեմ մասնակցելու ընտրություններին:
Չուկ ջան, իսկ քեզ չի հետաքրքրել, թե ինչու է դնում իր թեկնածությունը (ինչու է ցուցակ մտնում), եթե հետո պիտի հաներ? Ինձ որ հետաքրքրեց:
Ոնց որ ասեցիր` "երբ նոր էր իր թեկնածությունը դնում", այսինքն գլխանց գիտեր որ հանելու է? Էլ ինչի էր դնում? Աննպատակ քայլեր անողները քիչ էին, մեկն էլ պիտի ավելանար?
Ու հիմա էլ ուզում են դուրս գալ: Ընենց տպավորթյուն է, որ պարտությունը պառակտում է ՀԱԿ-ը: Կամ էլ իրանց փայ դերը կատարեցին ու գնում են: Կամ էլ ջոգեցին, որ ԼՏՊ-ն իրանց էլի քցեց ...
Էս երեից որ մեկն է? Կամ էլ ուրիշ տարբերակներ կան` դեռ կտեսնենք:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Varzor (11.05.2012)
Փաստը նրանում ա, որ դադարներով, մեզ վստաեք ու հավատացեքով, ղարաբաղի ստռաշիլկով, երկխոսությամբ, համագործակցությամբ, շախմատով, միասնական շտաբով հանգստացված, հերթական ընտրությունների հասցված ու փաստացի խաբված ժողովորդին այլ բան չի մնում, քան վեր ընգնել տները, հատկապես, եթե ամեն ինչի վրից տունը վեր ընգնելու համար էլ քեշ փող տվող կա - не жизнь, а малина:
Varzor (11.05.2012)
Չմոռանաք ՀԱԿ-ին նաև շնորհակալություն հայտնել ձեր ստացած ընտրակաշառքի համար:
Հրանտ Բագրատյան
Տեսեք՝ ՀՀԿ-ից ժողովրդին 25 մլն դոլար փող է հասել, բաժանված փողը: Իրականում դա ՀԱԿ-ն է տվել ժողովրդին: Եթե մենք չլինեինք, 25 մլն դոլար տվող չկար:
Varzor (11.05.2012)
Սպանում ա, ստեղ են ասել հարսի հետույքով փեսուն լավություն են անում:
Բայց դե ձեռի հետ էլ ոչ մեկը չի ուզում բոյկոտել ընտրությունների արդյունքները` մանդատը և ԱԺ աթոռը թանկ են ու բաղձալի
Ու սա իմ կարծիքն է` որ ընդիմադիր թեկնածուն, որն անցել է համամասնական ցանկով, կգնա ու կնստի ԱԺ-ում, դե ֆակտո ընդունում է ընտրությունների արդյունները` իր կուսակցության հետ միասին: Սա ուղղակի ակնհայտ ճշմարտություն է:
Կոնկրետ օրինակ բերեմ: Ըդունելության քննություն է տվել ԲՈՒՀ դիմորդը: Արդյունքները բավարար են վճարովի հիմունքներով սովորելու համար, սակայն դիմորդի կարծիքով կասկածելի են ու անարդար: Բողոքարկում է արդյունքները ու եթե հանձնաժողովին կարողանում է ապացուցել, որ սխալմունք կա` գնահատականը բարձրանում է ու արդեն կարող է բավարարել անվճար սովորելու համար: Սակայն եթե ասում ես, որ անարդար է, բայց չես բողոքարկում, չես ընդվզում դրա դեմ ու գլուխդ կախ գնում ես քո ընդունված տեղը սովորելու, ուրեմն ընդունում ես երկու բան` բավարար ուժ ու վստահություն չունես արդյունքները բվողոաարկելու համար կամ ընդունել ես "անարդար" արդյունքները, ակմ էլ երկուսը միասին:
Իհարկե հնարավոր է, որ բողոքարկման արդյունքում գնահատականը ոչ թե բարձրանա, այլ իջնիՄԻգուցե հենց սրանից էլ վախենում են ու չեն բոյկոտում արդյունքները, հազիվ մի քանի տեղ կպել է, բա որ դրանից էլ զրկվեն ու ԱԺ-ի փոխարեն բորդյուրին կամ ճաղերի ետևում նստեն?
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Աննպատակ չէր, ինքը որպես ցուցակում ըդգրկված կարար ձայներ բերեր ՀԱԿ-ին, իսկ քան որ մեր ժողովուրդը բացի փողից ընտրումա նաև ԽԾԲ սկզբունքով, սրանից էլ հետևումա, որ իրա ցուցակում լինելը աննպատակ չէր, իսկ դուրս գալն ու հրաժարվելը տղամարդկություն եմ համարում, անկեղծ, չէի սպասում, հալալա:
Սենց քայլեր, որ անեն աչքիս ՀԱԿ-ին սկսեմ ուրշ աչքով նայել:![]()
Բա ում նայում ես՝ ՀԱԿ ա քրֆում, Տրիբուն ջան: Բոլորը դժգոհ են, բոլորը բոլորից լավ գիտեն, թե ինչ ա պետք անել, մանավանդ ՀԱԿ-ից, հանրահավաքներին էլ զոռով-շառով մի տասնհինգ հազար հոգի մարդ ա գնում: Բա էդ մնացածը ու՞ր են
: Դարի հարցն ա. բողոքող մարդ չկա՝ ՀԱԿ-ն ա խաբել ու տունը թողել իրան վստահող բազմամիլիոնանոց ամբոխին, ՀԱԿ-ին հետևող չկա՝ լավը չի ՀԱԿ-ը, սենց են անում, էլի, որ ոչ մեկ իրանց չի հետևում: Էդ ի՞նչ ուժ դառավ ՀԱԿ-ը, որ մի ողջ ազգի պահում ա չորս պատի մեջ: Չէ, տենց չի: Մարդիկ ոչ մի բան փոխող չեն, ոչ մի բանով հետաքրքրվող չեն ու հատկապես՝ ոչ մի բան իրանց չստերին չի, հավատ չկա, տեղեկացվածություն չկա, դրա համար էլ նստում են տներում. դե գնացեք ու ձեզ ճղեք, երեքտառանի կուսակցություններ: Ստեղ հինգ հոգի ՕԵԿ-են քրֆում, ռեալում հինգ հարյուր հոգի հարցնում են «Էդ Արթուր Բաղդասարյանը ով ա՞ որ, առաջին անգամ եմ լսում»: Ստեղ մարդ են սպանում, դրսի հայերը ասում են «Կեցցե Սերժը, ինքը լավ ճիշտ խելացի մենեջեր ա, իրանից լավը չկա»: Ծառուկյան Գագիկին էլ հեսա-հեսա պատվավոր աստծու կարգավիճակ ա շնորհվելու շարքային տաքսիստների ու վարսավիրների կողմից, որովհետև «ինքը երեխեքին ձրի տանում-բերում ա»: Ո՞վ ա մեղավոր:
DIXIcarpe noctem
Mephistopheles (11.05.2012), Varzor (11.05.2012)
Եղբայր աննպատակ էր այնքանով, որ իրա ԽԾԲճն, որ պիտի իրեն ձայն տար, ձայն կտար մենակ իր խոսքի հիման վրա` առանց ցուցակների մեջ իրա անունը տեսնելու: Իսկ եթե իրեն ձայն են տվել հենց ԱԺ-ում տեսնելու համար, ապա մանդատից հրաժարվելով էլ էդ մարդկանց ձայները փոշիացրել է` չի արդարացրել սպասելիքները: Քցելու պես մի բան է ստացվում, չնայած չեմ կարծում որ հենց էդ որակումը կարելի է տալ: Ավելի շուտ` չի արդարացրել հույսերը:
Ու հենց դրա համար էլ ասում եմ` աննպատակ էր:
Բայց համամիտ եմ, որ հրաժարվելը ամեն մարդ չէր անի: Բայց դրան "տղամարդկություն" որակումը տենց միանգամից չեմ տա, որովհետև իրական դրդապատճառները ինձ հայտնի չեն:
Վերջին խմբագրող՝ Varzor: 11.05.2012, 20:53:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Չընդունվեց, որտև ասենք իմ ծանոթս, որ ասեց ասենք կոմունիստներին ընտրի, որտև էդ ցուցակում ինքը կա, ես ասեցի հա կընտրեմ, բայց որ տեսա ցուցակում չկա, ասի դե մեկա ինքը չկա էլ ընտրում եմ ինչ անեմ: Ես-ը` էդպես մտածող բազմահազար մարդիկ են: Մեր ժողովուրդը էն վիճակումա, որ տեսածին չի հավատում, իսկ դու վիրտուալից ես խոսում:
Ապեր դրդապատճառ չկա, իրանց էս սաղ շուխուրը ինչպես ասել եմ դեռ 2010-ին ԱԺ-ում իրանց քցած թուլափայնա, պռոստո մարդիկ կան, որ տղամարկություն ունեն, էդ թուլափայը չեն ուզում, լռիվ են ուզում, մարդիկ էլ կան, ասում են ընտրությունները կեղծվել են,պետք է չճանաչել ընտրությունների արդյունքները, ու էդ հայտարարությունը անելու պահին հայտարարություն անողի հետևում որոշում են թե ով պտի մանդատ ստանա, ով չէ, ամեն ինչ շատ պարզա…
http://1in.am/arm/armenia_politics_81380.htmlՍասուն Միքայելյանին թույլ չեն տալիս բողոքարկել ԲՀԿ-ական թեկնածուի օգտին արված ընտրակեղծիքների փաստերը
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Հրազդան քաղաքն ընդգրկող թիվ 25 ընտրատարածքից խորհրդարանական ընտրությունների մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Դավիթ Քոչարյանի կողմնակիցները ընտրատեղամասերում բազմաթիվ ընտրախախտումներ են թույլ տվել, որոնք հայտնաբերել են Հայ ազգային կոնգրեսի պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանի կողմնակիցները:
Սակայն Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը Սասուն Միքայելյանի շտաբի ներկայացուցիչներին «խորհուրդ» է տվել բացահայտված ընտրախախտումներին ընթացք չտալ՝ հետեւյալ պարզաբանմամբ, թե դրա արդյունքում կարող է խախտվել Միասնական շտաբի գործունեությունը, որում ինչպես հայտնի է, բացի ՀԱԿ-ից՝ ներկայացված են նաեւ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի պահվածքը լուրջ դժգոհություն է առաջացրել Սասուն Միքայելյանի շտաբի անդամների շրջանում:
ՀԱԿ-ը:
Կարծեմ քաղաքացիական հասարակություն էին կառուցում, ու դա ներկայացնում էին որպես հիմնական ձեռքբերում, երբ քո ասած 15.000-ի տեղը միտինգին 50.000 կամ հենց ՀԱԿ-ի ասած 100.000 մարդն էր գնում: Մարդիկ 100.000-ին տուն էին ուղարկում ջան ջիգյարով տրնգիից հետո, քանի էր հեղափոխություն չէին ուզում անել: Քաղաքացիական հասարակություն կառուցեցին հինգ տարի, վերջում պարզվեց, որ քաղաքացիական եղած հասարակությունն էլ ա վերացել, իսկ միտինգներին էլ տաս անգամ քիչ մարդ ա գնում:
Ես ՀԱԿ-ից չեմ բողոքում էլ: Պռոստը ՀԱԿ էլ չկա արդեն որ իրանցից բողոքես: Խոսքի ո՞վ ա ՀԱԿ-ը - էն սկզբի 7-8 հոգի՞ն, որ պիտի մտնեն Աժ: Պուծինկա Լյուդմիլա Սարգսյանը՞, դոդգլոխ Ստեփան Դեմիրճյանը, մարդակեր Ջհանգիրյանը՞, երկու բառ իրար հազիվ կապող Զուրաբյանը՞: 7 հոգով մտնում են ԱԺ, կեսը մարդահաշիվ չի:
Բայց ՀԱԿ-ն էլ լավ կանի ժողովրդից չբողոքի: Պիտի գոհ ու շնորհակալ լինի, որ էտ 7%-ն էլ ստացել ա: Ու ոնց որ շատ էլ գոհ ու շնորհակալ ա, քանի որ ստորաքարշ ձևով վերցնում ա էտ մանդատները ու գնում ա բազմելու ԱԺ-ում, որ հավայի ճղճա: Սաղին էլ պարզ ա, որ ՀԱԿ-ը ԱԺ-ում ոչ մի բան էլ չի կարանալու անել, բացի հավայի ճղճղոցից:
Ապեր, ոչ մեկը ստեղ ժողովորդին չի սրբացնում- մենք դեռ չկայացած ցեղախումբ ենք, դրանում կասկած չկա: Բայց մեղքի ամենամեծ բաժինը ամեն դեպքում նրանց վրայա, ովքեր ցեղախմբին առաջնորդելու պատասխանատվություն էին վերցրել:
Եկեք ամեն դեպքում չմոռանանք, որ 2008-ին միլինով դուրս էինք եկել փողոցները, 10 զոհ ենք տվել ու նախագահական ընտրություններին մոտ 600.000 մարդ, սադիստ Քոչարյանի իշխանության պայմաններում, որ նաղդ կրակող էր, նույն ընտրակեղծիքների ու ընտրակաշառքի պայմաններում, ձայնը տվել ա ընդդիմությանը - Լևոնին ու Արթուրիկին: Սրան էլ գումարի դաշնակներին տված 100.000-ձայնը ու մի հատ հարց տուր ինքդ քեզ, ի՞նչ եղավ ես ժողովորի հետ հինգ տարվա մեջ: Իբր պայքարի արդյունքում պիտի ավելի լավ լիներ վիճակը, չէ՞: Էս սենց հինգ տարվա մեջ մենք ո՞նց սենց դեգրադացվեցինք:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 11.05.2012, 22:41:
One_Way_Ticket (12.05.2012), Varzor (11.05.2012), Վիշապ (11.05.2012)
Մասսամբ համամիտ եմ հետդ` եթե քո ասած տարբերակն է "ձայն կտաս, որովհետև ես ցուցակում եմ": իսկ եթե քո ծանոթը խնդրեր "ձայն կտաս իմ կուսակցությանը" կընտրես թե չէ? (բնական է, որ խոսքը կոնկրետ քո մասի չի գնում)
Օրինակ ես, եթե պատրաստ եմ մարդուն ընտրել, որովհետև "ինքը ցուցակում կա", ապա պատրաստ եմ նաև ընտրելու, որովհետև "ինքը ինձ խնդրել է":
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ