«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (1. Գ. Ծառուկյան, 2. Վ. Օսկանյան, 3. Վ. Վարդանյան):
«Ժառանգություն» կուսակցությանը (1. Ր. Հովհաննիսյան, 2. Խ. Քոքոբելյան 3. Զ. Փոստանջյան):
Հայ ազգային կոնգրեսին (1. Լ. Տեր-Պետրոսյան, 2. Ս. Դեմիրճյան, 3. Ա. Սարգսյան):
Հայ հեղափոխական դաշնակցությանը (1. Վ. Հովհաննիսյան, 2. Ա. Ռուստամյան, 3. Ա. Շահբազյան):
Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը (1. Ա. Սարգսյան, 2. Լ. Աղալովյան, 3. Ա. Հովսեփյան):
Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (1. Ռ. Թովմասյան, 2. Վ. Սաֆարյան, 3. Տ. Սարգսյան):
Հայաստանի հանրապետական կուսակցությանը (1. Ս. Սարգսյան, 2. Հ. Աբրահամյան, 3. Տ. Սարգսյան):
«Միավորված հայեր» կուսակցությանը (1. Ռ. Ավագյան, 2. Գ. Հովսեփյան, 3. Գ. Անդրեասյան):
«Օրինաց երկիր» կուսակցությանը (1. Ա. Բաղդասարյան, 2. Հ. Բիշարյան, 3. Ա. Երիցյան):
Չեմ մասնակցելու ընտրություններին:
Varzor (17.05.2012)
Varzor (17.05.2012)
ոչ մեկն էլ չի անելու, եթե պահանջող չկա։ Երեխեն որ չլացի, սկի մերը կուրծք չի տա։ Ժողովուրդը պետք ա հասկացողություն ունենա ու հեքիաթներին չկտվի։ 30 բնապահպան էնքան ծեծ կերան, բայց մաշտոցի պուրակը բուտկեքից մաքրեցին։ Դու պատկերացրա եթե 30 0000 մարդ դուրս գա փողոց ու ասենք գնաճի դեմ ցույց անի, կամ սոցիալական պայմանների, կամ թոշակի բարձրացման։ Մենալ «Լևոն նախագահ» -ն ա՞ պակասում, որ էս ազգը լավ ապրի։ Եղել ա Լևոնը նախագահ, տեսել ենք, ոչ մի տարբերություն։ Բայց ժողովուրդը սկի չգիտի ինչ ա ուզում հելնում ա դուրս ու գոռում Լևոն նախագահ։
էսպես չի մնա
Varzor (17.05.2012)
Ապեր ես միշտ էլ ասել եմ, հասարակության ակտիվությունը ալտերնատիվ չունի ու դրա միակ գեներատորը իշխանություններն ու էսօրվա վիճակը կարա լինի ոնց որ միշտ ու ամեն տեղ… քաղաքական ուժերն ու քաղաքականությունը, դրանք գործիքներ են բունտից ու բռնություններից խուսափելու համար…
ասպարեզից, հարթակից կամ հրապարակից քաղաքական ուժը պտի հեռանա անկարողության համար ոչ թե ժողովուրդը…
էդ ակտիվությունը ինքնանպատակ չպիտի լինի: Իսկ եթե նպատակը Սերժին Լևոնով փոխելն ա, լավ ա չլինի էդ ակտիվությունը, որովհետև դա ապարդյուն քայլ ա ու դրա համար 10 զոհ տալն էլ անտեղի զոհեր են: Բնապահպանների պահանջը հստակ էր ու օրինաչափ: Իրանց պահանջի օրինականությունն ապացուցող 100 փասաթուղթ էին բերել ու կոխել քաղաքապետարանի աչքը: Նրանք էլ սնանկ էին ու մուֆթա ուժի էին դիմում: Դրա համար բնապահպանները հաղթեցին:
Ժողովրդի հստակ պահանջներ չեմ տեսնում: Լևոնի բլնձորած 15 կետը 3 օրում դառավ 2,5, իսկ բնապահպանները ոչ մի վայրկյան զանդի չդրեցին: Գրել ե՞ս 15 կետ, կանգնի էնքան, մինչև կատարվի: Էն ապամոնտաժող խմբի պես 50 հոգով ծեծ կեր ու մի վինտիկ քանի բուտիկի վրից, բայց տեր եղի գաղափարիդ ու ներկայացրածդ պահանջին:
Իսկ ՀԱԿ-ի արածը դա պահանջ դնել չէր: Ժողովրդի ակտիվությունը կար, բայց էդ կապիկությունները տեսնելով էդ ակտիվությունը մարեց:
Նկատի որ բնապահպանները Տարոնին չէին ասում փոխենք Սոկրատով: Հենց նույն տարոնից պահանջում էին կատարել իրենց պահանջը: Ի՞նչն էր խանգարում Սերժից պահանջել էն 15 կետերի կատարումը:
Ու 15 կետի կատարումը ոչ թե երկխոսություն սկսելու նախապայման, այլ նստացույցի դադարեցման, որը պետք էր հայտարարվեր:
Վերջին խմբագրող՝ Elmo: 16.05.2012, 00:36:
էսպես չի մնա
ապեր, ակտիվությունը երբեք էլ ինքնանպատակ չի լինում, մոռացեք էս բանը… 5 տարին մեկ լինում ա ընտրություն ու մինիմում 10 տարին մեկ իշխանությունը պետք ա փոխվի… էսի տեղով մեկ ակտիվություն ա եթե հաշվենք որ ապրում ենք նորմալ իդեալական երկրում… մեր նման երկրում դրա ակտիվությունն ավելի ագրեսիվ պետք ա լիներ քանի որ ակտիվության արտահայտման գործիքները չկան…
հենց տենց էլ պետք ա լինի Էլմօ ջան, սկսած անձերից վգերջացրած համակարգից, սրանք փոխկապակցված բաներ են… իմիջայլոց համակարգի ամենաակտիվ կոմպոնենտը դա հասարակությունն ա, առանց որի ոչ մի համակարգ չի աշխատի…
ամենակարևոր բանը դա էն ա որ ժողովուրդը պտի կարանա նախագահ փոխի թեկուզը լավը վատով, դա կարևոր չի, կարևորը որ ժողովուրդն ա փոխում իշխանությունը… եթե դուք կարանաք սա անեք, հաշվի 50% արդեն լավ երկրի հիմքը դրած ա ու պետությունը կայացած…
Բնապահպանների հաշվով ասեմ Էլմօ ջան… ըդտեղից վնասն ավելի շատ եղավ քան օգուտը… հավատա եթե էդ բուտկեքը տենց կարևոր լինեին հաջորդ օրը բոլոր գնապահպաններին կքշեին ըդտեղից… ոստիկանությունը ուներ դրա իրավական հիմքը… էդքան միամիտ պետք չի լինել ու կարծել որ 50 հոգին ինչ որ բան են ստիպել… էն 50 հոգի ապամոնտաժողների գիմնաստիկան, բարի ժպիտով էր ընկալվում ոստիկանության կողմից… 50 հոգին ծեծ չեն կերել Էլմո ջան… էդ 50 ապամոնտաժիչները որ տենց արդյունավետ են, թող մի հատ Մարտի է-ի զոհերի բացահայտման ուղղությամբ մի բան անեն… ստեղ մարդու կյանքի ու հանցավոր ռեժիմի հետ գործ պտի ունենաս… էսի բուտկա չի, ոչ էլ հնրային տարածք…
իրանց պահանջն անօրինական ձևով բավարարվել ա ու անուղղակի ձևով ա արվել… օրինականություն չի հաստատվել… օրինականության միակ որոշողը դատարանն ա, իսկ բնապահպանները ընդամենը վիճարկել են… իսկ բուտկեքը վերացվել են լրիվ ուրիշ պատրվակով ու առանց դատարանի որոշմամբ…
ՀԱԿ-ի արածը մենք երբեք էլ չենք իմանա ինչ արդյունք կտար, որովհետև մենք կեսից հետ կանգնեցինք… հրապարակում եթե չկա մարդ, ոչ մի գործընթաց չի կարա առաջ գնա… էսի աքսիոմա ա… մենք կեսից որոշեցինք որ արտահերթ ընտրություններ ու երկխոսություն դրա շուրջ չենք ուզում, որովհետև "գուշակներն" ասել են որ չի լինի, իսկ դու շատ լավ գիտես որ մեր երկրում մեր իրականությունը մենք չենք կերտում, մենք միայն գուշակում ենք…
Ներսես ջան, ինկատի ունես որ ժողովուրդը դատարկեց հրապարակը որովհետև երկխոսության գնացին… OK, փաստորեն ժողովուրդը արտահերթ ընտրությունների գաղափարը չընդունեց… սրան էլ կարամ համաձայնվեմ ապեր ու կարծես թե հենց այդպես էլ կար… բայց երբ արտահերթ ընտրություններ չեն ուզում, ապա փոխարենը ավելի ռադիկալ բան պտի որ ուզեն չէ՞… կամ էլ քիչ ռադիկալ, ասենք հերթական ընտրություններ, որը տրամաբանական չի …
դե հիմա մի հատ բացատրի թե ու՞ր գնաց էն ժողովուրդը որն ավելի ռադիկալ մեթոդներով ավելի ռադիկալ փոփոխություններ էր ուզում … գնաց տուն… այսինքն հերթական ընտրությունների…
ապեր դու կարող ա կարանաս էս լոգիկան ընդունելի դարձնես Հայաստանում, բայց ուրիշ տեղ՝ Հայաստանից դուրս, ամբողջ աշխարհում երբ երկխոսություն/բանակցությունները տապալվում են, սկսվում են բռնությունները… ապեր կխնդան վրեդ որ ասես բանակցություններն ընդունելի չէին ու դրա համար լարվածությունը թուլացավ… էսի ընկալելի չի… երբ բանակցությունները չեն ընդունվում լարվածությունն ավելանում ա ու բանակցող կողմերը կորցնում են տիրապետումը սիտուացիայի վրա…
Varzor (17.05.2012)
Բլուպրինտը ո՞րն է, Լևոնի վիժընը մեր երկրի պրոգրեսիվ ապագայի վերաբերյալ դա մի չտեսնված ռոդմափ է, որ արված է ապշեցուցիչ հաշվարկներից ելնելով ու դրանից էլ բխող միշընը, որը ես կարծում եմ ներշնչված է համատիեզերական ուժերի կողմից ուղղակի մեզ է հրամցվում Լևոնի շուրթերով։
Հ.Գ. ինձ թվում է, որ Լևոնը եթե հանկարծ ու ասի, թե ինքը ղալաթ է արել, որ իր քաղաքական գործունեությունը թյուրիմացություն էր, ապա որոշ մարդիկ միևնույն է կպնդեն որ դա էլ որոշակի քաղաքական հաշվարկ է ու ուղղված է մեր երկրի զարգացմանը ու արված է քաղաքացիներին չհիասթափեցնելու, նրանց մոտ քաղաքացիական բարձր գիտակցություն արթնացնելու նպատակով:))
Մի խոսքով` Լևոն քեզ Տեր–Պետրոսյան (հնց. Հիսուս քեզ Քրիստոս):
Si vis pacem, para bellum
Վա՛յ, ես լսել եմ սրա մասին
Ուրեմն էտ common sense-ը ասում ա.
1. Եթե մեկին համարում ես ավազակ ու թալանչի, դրա հետ զրուցելու թեմա չկա
2. Եթե ժողովորդին հանել ես ոտի, պիտի օգտագործես ժողովրդին, ոչ թե գյալաջին նախորդ կետում նշված թալանչիի հետ
3. Եթե գյալաջիիջ պատճառով ժողովուդրը թքել ա վրետ, չես կարա ժողովրդին մեղադրես, որ քեզ չաջակցեց
4. Եթե գյալաջիդ արդյունք չտվեց, ուրեմն նայի 2-րդ կետը
5. Եթե մեկին մեղադրել ես մարդասպանության մեջ, չես կարա հետը համագործակցես
6. Եթե համագործակցում ես, չես կարա ժողովրդին մեղադրես համագործակցությունդ չաջակցելու համար
7. Եթե ժողովորդի չաջակցելու արդյունքում հավաքում ես 7%, ապա տես 5-րդ կետը
8. Եթե էսքանից հետո common sense-ից մի բան մնացել ա գլխումդ, ուրեմն պիտի ներողություն խնդրես ու ս-դ քաշես
9. Եթե մինչև հիմա ս-դ չես քաշել, ու ուզում ես ամեն ձև արդարացնել քո 7%-ը, ու դեռ ժողովրդին ես մեղադրում, որ չես ստացել արժանի 70%-ը, ուրմեն մի անգամ էլ վերընթեռնի բոլոր կետերը ու վերարժեքավորի քո համար common sense-ը:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 16.05.2012, 10:45:
Նույն common sense-ը նաև ասում ա, որ եթե Հայաստանում դեռևս մնացած ժողովովդրի գլխում երկու կապեկի կա, ապա ժողովուրդը պիտի սկսի լուրջ մտածել իրեն առաջնորդող նոր ընդդիմության մասին՝ լրիվ նոր որակներով ու նոր դեմքերով: Բայց դրա համար ժամանակ ա պետք: Ու էտ common sense-ը ասում ա, որ պետք ա համբերել: Բայց մինչև համբերելը, պետք ա մեջտեղից հանել իրան ու ժողովրդին չուլ սարքած ընդդիմությանը, ու նաև բոլոր նրանց, ովքեր մինչև հիմա միակ ու անփոխարինելի ընդդիմություն են համարում չուլը:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ