«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (1. Գ. Ծառուկյան, 2. Վ. Օսկանյան, 3. Վ. Վարդանյան):
«Ժառանգություն» կուսակցությանը (1. Ր. Հովհաննիսյան, 2. Խ. Քոքոբելյան 3. Զ. Փոստանջյան):
Հայ ազգային կոնգրեսին (1. Լ. Տեր-Պետրոսյան, 2. Ս. Դեմիրճյան, 3. Ա. Սարգսյան):
Հայ հեղափոխական դաշնակցությանը (1. Վ. Հովհաննիսյան, 2. Ա. Ռուստամյան, 3. Ա. Շահբազյան):
Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը (1. Ա. Սարգսյան, 2. Լ. Աղալովյան, 3. Ա. Հովսեփյան):
Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (1. Ռ. Թովմասյան, 2. Վ. Սաֆարյան, 3. Տ. Սարգսյան):
Հայաստանի հանրապետական կուսակցությանը (1. Ս. Սարգսյան, 2. Հ. Աբրահամյան, 3. Տ. Սարգսյան):
«Միավորված հայեր» կուսակցությանը (1. Ռ. Ավագյան, 2. Գ. Հովսեփյան, 3. Գ. Անդրեասյան):
«Օրինաց երկիր» կուսակցությանը (1. Ա. Բաղդասարյան, 2. Հ. Բիշարյան, 3. Ա. Երիցյան):
Չեմ մասնակցելու ընտրություններին:
Moonwalker (26.03.2012), Varzor (27.03.2012), Աթեիստ (26.03.2012), Տրիբուն (26.03.2012)
Լևոն Զուրաբյանի պարզաբանումը Կոնգրես-«Ժառանգություն» բանակցությունների վերաբերյալ
1:10 խաղադրույքներ եմ ընդունում, որ ոչ մի «ընտրությունների վերահսկման միասնական շտաբ» չի ստեղծվելու:Այլ հարցերի մեջ մենք առաջարկել ենք երկու բան` մեկը, որ անմիջապես ստեղծենք համագործակցություն արդար և ազատ ընտրություններ անցկացնելու նպատակով՝ ընդհուպ միգուցե նաև ընտրությունների վերահսկման միասնական շտաբի ստեղծումը, որը անմիջապես ընդունվեց և երրորդը` արդեն դա միակողմանի պարտավորություն է, որ մեր թիրախը միայն իշխանություններն են և մենք միայն նրանց ենք քննադատելու և մեր քարոզչությունը միայն նրանց դեմ է լինելու»:
Ռամշ ջան,
Բիշարյանին էգ առյուծ են ասում նաև, էդ գիտեիր:
Մադաաթյանին էլ ոնց-որ գիտեիր, խուճուճ Էդո են իրան ասում: Իրա թեկնածությունը հավանաբար չի գրանցվի (եթե արդեն էդ հարցն ավարտված չի), մշտական բնակության տարիների հետ կամված:
Եղիազարյան Մանվելը կռված տղա ա: «Արաբո» ջոկատի հրամանատարն էր: Ըստ գնահատականների՝ հաղթելու շանս բացարձակ չունի: Ըստ խոսակցությունների ներդրված ա ընդդիմության թեկնածուից ձայներ փախցնելու կամ փող աշխատելու համար: Մի խոսքով, էնքան էլ լուրջ չի:
Մարգարյան Գրիգորը ժողովրդի մեջ ավելի շատ հայտնի ա «Բելաջիոյի Գրիշ» անունով: Ներկայումս ԱԺ պատգամավոր ա՝ ՀՀԿ խմբակցությունում: Բայց հետաքրքիր զուգադիպությամբ էս անգամ իր թեկնածությունը ոչ թե ՀՀԿ-ն ա պաշտպանում, այլ ԲՀԿ-ն (ՀՀԿ-ն Էգ Առյուծին կպաշտպանի, հավանաբար): Ներկայացված ա նաև ԲՀԿ համամասնական ցուցակում, ոչ անցողիկ տեղում:
Սմբատյան Կարենն Աստված գիտի թե ով ա: Գուցե նորից ձեներ փոշիացնելու համար:
Բանուչյան Արշակի մասին Արտակն ու Ռուֆուսն արդեն մասամբ ասեցին: Եղել ա Մատենադարանի փոխտնօրեն: Մտավորական ա՝ մեծատառով: Ազնիվ ու անկաշառ մարդ: 2008-ին քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներից ա (քաղբանտարկյալ էր): Ներկայումս ՀԱԿ-ի թեկնածուն ա, նաև ՀԱԿ մշակութային հանձնաժողովի համակարգողը: Իրա մասին ավելի մանրամասն թերևս հետո, շուտով հավանաբար իր մասին ավելի մանրամասն իմանալու նոր հնարավորություններ էլ կլինեն: Եթե ես լինեի էդ ընտրատեղամասից, մի վայրկյան անգամ չէի վարանի: Անկախ նրանից, որ ՀԱԿ-ից ա, իր դեպքում ուղղակի այլընտրանք չէի տեսնի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արա դե արի ու մի ասա դոդոներ։ Թե՛ ՀԱԿ–ը, թե՛ «Ժառանգությունը»։ արա էդքան սատկած ընտրատարածք կա, անպայման պտի իրար քիթ մտնե՞ք։ Օրինակ էս մեկը՝
- ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԱՆՈՒԵԼ ՄԱՆՈՒԿԻ ––– 9/1/1975 ––– ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- ՇԱՀԳԵԼԴՅԱՆ ՄՀԵՐ ԼԵՎՈՆԻ ––– 9/29/1967 ––– ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԱՐՍԵՆԻ ––– 10/28/1976 ––– ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- ՏՈՆՈՅԱՆ ԱՇՈՏ ՌՈԲԵՐՏԻ ––– 3/5/1958 ––– ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հիմա կարա՞ ինձ մեկը բացատրի թե Փոստանջյան Զարուհին կամ Զուրաբյան Լևոնը ինչի չէր կարող էս ընտրատարածքում առաջադրվեր։ Սաղ հույսը իրանց շենքի ժողովու՞րդն ա։
Varzor (27.03.2012)
Ավելի վատ![]()
Գասպարյան Մանուելի մասին միայն էն ա հայտնի որ ինքը Մանուկի տղեն ա։ Էս տեղամասը հաշվի ջրված ա հիմիկվանից։
ՀԱԿ![]()
DIXIcarpe noctem
Էս էլ մեր ոչ բարով 4-րդ ընտրատարածքն ա: Եթե ես ընտրությունների գնալու լինեի, կընտրեի անկուսակցական Մինասյան Ալեքսանին: Տարիքով ամենամեծն ա, ուրեմն կյանքի մեծ փորձ ունի: Համ էլ ռազվետչիկ ա: Մարդ ես էլի, պետք կգա ԱԺ-ում: Ամեն գյուռի մարդ կա, թող մի հատ էլ ռազվետչիկ լինի:1. ԵՓՐԵՄՅԱՆ ԱՐՄԵՆ ԳԱԳԻԿԻ - 8/4/1970 - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐԱՄ ՎԻԳԵՆԻ - 3/9/1957 - ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
3. ՄԻՆԱՍՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ ԳՐԻԳՈՐԻ - 3/20/1956 - ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ - «ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՍՀԿ, ՆԱԽԱԳԱՀ
4. ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՍԱՄՎԵԼԻ - 7/13/1973 - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
5. ՍԵՅՐԱՆՅԱՆ ՍԱԹԻԿ ԳԵՐԱՍԻՄԻ - 2/20/1974 ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ - «168 ԺԱՄ» ՍՊԸ, «168 ԺԱՄ» ԹԵՐԹ,ՏՆՕՐԵՆ, ԳԼԽ. ԽՄԲԱԳԻՐ
6. ՓՈՍՏԱՆՋՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ ՀԱՄԱԶԱՍՊԻ -1/16/1972 - ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Varzor (27.03.2012)
Ու ոնց էլ ընտրեք, Սերժի դարակում էս բարաթն արդեն դրած ա:
![]()
30. Դալլաքյան Վիկտոր- ՀՀԿ
Էվինյան Սենիկ- ՀԱՄԿԿ
Թորոսյան Զոհրաբ- ՀՅԴ
Մանուկյան Աշոտ- ՀՀՇ
Մարուքյան Էդմոն- անկուսակցական
Սահակյան Գառնիկ- Ժառանգություն
Մեզ մոտ էլ ա բարդ լինելու ընտրությունը: Մեր ընտրատարածքում արժանի թեկնածուների պակաս չկա: Ընդգծածս երեքից յուրաքանչյուրին մեծ սիրով ձայն կտայի: Կուսակցական պատկանելությունը իրանց կապ չունի, ուղղակի իրոք արժանավոր մարդիկ են, ես տենց հեշտ թե ՀՀՇ-ականի նկատմամբ լավ չէի տրամադրվի: Իրանցից էլ ընտրելու եմ՝ Էդմոն Մարուքյանին: Բայց մեզ մոտ Վիկտոր Դալլաքյանի փառքը մի ուրիշ փառք ա, եսիմ վախենամ նույնիսկ իրա հանրապետական դառնալը շատ չգցեց իրա վարկանիշը… Եթե կա մի ընտրատարածք, որտեղ հանրապետական թեկնածուն առանց որևէ կեղծիքի հաղթելու մեծ հավանականություն ունի, էդ մերն ա: Ու մարդկանց ոչնչով չարդարացված էդ հիացմունքի առաջ քեզ արդեն անզոր էլ ես զգում: Մի խոսքով, էս ընտրություններից ամենամեծ ցանկությունս էն ա, որ Վիկտոր Դալլաքյանը չընտրվի, ախր ոնց կարելի ա հանրապետականին էդ կուսակցության ոնց որ արդեն 12 տարվա որպես իշխանություն ձախողումից հետո էլի ձայն տալ, էլ չեմ ասում, որ Դալլաքյանն էլ վայթե 17 տարվա պատգամավոր ա:Չնայած որ ճիշտը խոսանք, ինքը որպես պատգամավոր նաև իրա գործով ա զբաղվել, բայց վերջին խորհրդարանում ինքը գնալով համոզում էր, որ ոնց որ էլ չի ուզում իրա գործով զբաղվի, հանրապետական դառնալով էլ համոզեց դրանում:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 27.03.2012, 03:01:
Որտև ՀԱԿ-ը կուսակցություն չի, դաշինք ա, որի մեջ կան ինչպես կուսակցություններ, այնպես էլ անհատներ։ Եթե հետաքրքիր ա, կարծիքս էլ ասեմ, չնայած տղեքը արդեն ասեցին, բայց դե. մեծամասնականն ու համամասնականն իրար հետ վերցրած բոլոր կուսակցականներին ու անհատներին հաշված, եթե էս ընտրությունների բոլոր անունները դասավորելու լինեի, առաջին տեղում հաստատ Բանուչյանն էր լինելու։ Նենց որ ձեր տեղամասում որ հաստատ մտածելու բան չկա![]()
Վերջին խմբագրող՝ Kuk: 27.03.2012, 04:34:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ժող մեր տեղամասի թեկնածուներն ո՞վ են, ո՞վ գիտի: Մենակ Ֆարմանյան Սամվելին եմ ճանաչում մեջներից ՀՀԿ-ի:
293786_349387971779442_100001247268236_1044114_1538227553_n.jpg
Իսկ մեր ընտրատարածքն ընդհանրապես որն է?
Ոչ համարը գիտեմ, ոչ տեղամասի համարը...![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ