User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր քաղաքական ուժին եք ձայն տալու առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Քվեարկողներ
81. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (1. Գ. Ծառուկյան, 2. Վ. Օսկանյան, 3. Վ. Վարդանյան):

    6 7.41%
  • «Ժառանգություն» կուսակցությանը (1. Ր. Հովհաննիսյան, 2. Խ. Քոքոբելյան 3. Զ. Փոստանջյան):

    20 24.69%
  • Հայ ազգային կոնգրեսին (1. Լ. Տեր-Պետրոսյան, 2. Ս. Դեմիրճյան, 3. Ա. Սարգսյան):

    26 32.10%
  • Հայ հեղափոխական դաշնակցությանը (1. Վ. Հովհաննիսյան, 2. Ա. Ռուստամյան, 3. Ա. Շահբազյան):

    3 3.70%
  • Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը (1. Ա. Սարգսյան, 2. Լ. Աղալովյան, 3. Ա. Հովսեփյան):

    1 1.23%
  • Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (1. Ռ. Թովմասյան, 2. Վ. Սաֆարյան, 3. Տ. Սարգսյան):

    1 1.23%
  • Հայաստանի հանրապետական կուսակցությանը (1. Ս. Սարգսյան, 2. Հ. Աբրահամյան, 3. Տ. Սարգսյան):

    4 4.94%
  • «Միավորված հայեր» կուսակցությանը (1. Ռ. Ավագյան, 2. Գ. Հովսեփյան, 3. Գ. Անդրեասյան):

    0 0%
  • «Օրինաց երկիր» կուսակցությանը (1. Ա. Բաղդասարյան, 2. Հ. Բիշարյան, 3. Ա. Երիցյան):

    1 1.23%
  • Չեմ մասնակցելու ընտրություններին:

    19 23.46%
Էջ 62 71-ից ԱռաջինԱռաջին ... 1252585960616263646566 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 916 համարից մինչև 930 համարի արդյունքները՝ ընդհանուր 1052 հատից

Թեմա: ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ (06.05.2012թ.)

  1. #916
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    չէ հա .... Բա որ իրեք տարի ա քամակս արունլվա եմ անում, որ չի կարելի Ամերիկաներով ու Եվրոպաներով մեզ չափել ու շախմատ-մախմախ, երկխոսություն, բարձր քաղաքական դասախոսություններ, այլ հավայի միջոցառումներ, սաղ ֆուֆլոյա, ինչի՞ էիր զահլես տանում, որ իտոգում գաս ու սենց բան ասես մեզ:
    Ապեր, եթե մի երկրում հնարավոր չի քաղաքականություն իրականացնել ուրեմն հեղափոխություն էլ հնարավոր չի… հեղափոխություն ըլնում ա էն երկրում որտեղ քաղաքականությունը պահանջարկ ունի… ապեր երբ քաղաքականությունը ձախողվում ա, լինում ա հեղափոխություն, բունտ… իսկ որ քաղաքականությունն իսկզբանե բացակայում ա ընդեղ մի անգամից բունտ ա լինում, որից հետո կամ քաղաքականությունը կդառնա գործիք, կամ էլ բունտի արդյունքում մի դիկտատոր կգնա մյուսը կգա… Նայի Եգիպտոսին ու Լիբիային… իրանք հիմա էդ խաչմերուկում են. Եգիպտոսում գործերը համեմատաբար ավելի լավ են քան Լիբիայում…

    ՀԱԿ-ը որպես քաղաքական ուժ/դաշինք փորձեց ու փորձում ա քաղաքականությամբ անի էս ամեն ինչը, բայց ստեղ պրոբլեմն արդեն իշխանությունը չի, մենք սաղս էլ գիտենք իրանք ինչ են… պրոբլեմն էն ա որ քաղաքականությունը որպես գործիք հասարակության մի ստվար մասի և մնացած քաղաական ուժերի կողմից որպես գործիք չի ընկալվում… ի՞նչ ա սա նշանակում… քաղաքականության մեջ ուժերը դաշինքներ կոալիցիաներ են կազմում, համագործակցություններ են անում նպատակի շուրջ (էսի Լևոնը չի ասել…ինքն ուղղակի մատնանշել ա… էսի էն ա ինչ հիմա կատարվում ա էն երկրներում որի օրինակով մենք երկիր ենք ուզում սարքել)… սա հասարակության մի ստվար մասի կողմից ընկալվում ա որպես դավաճանություն, ստորություն ու անսկզբմունքայնություն (ցավոք հայաստանյան շատ ու շատ և մեծ մասամբ ինտելեկտուալներն են էս կարծիքի), իսկ քաղաքական ուժերի կողմից մի հատ կեղծ սկզբմունքայնություն ա առաջ քաշվում որը բացարձակապես իմաստից զուրկ ա, էտի գաղափարախոսության շուրջ դաշինքներ կազմելու ու համագործակցելու միտքն ա… եթիմները տենց էլ չհասկացան որ գաղափարախոսությունը հենց էն ինչ իրանց բաժանում ա՝ տարբերում ա միմյանցից ու տարբերության շուրջ դաշինք չեն կազմում այ չուգունգլոխներ… էսի խոսում ա էն մասին որ էդ ուժերը ազնիվվ չեն իրանց նպատակների հարցում, իսկ գաղափարախոսության մասին իրանք իրավունք չունեն խոսելու… իրանք զուտ ուղղված են իշխանությունների հետ ավելի ձեռնտու գործարքի մեջ ու եթե բավարար ձայներ հավաքեին իրանք մեկ ա կգնային "կոալիցիա", բայց ՀՀԿ-ն էդ ռիսկին չգնաց, չվստահեց, որովհետև քցելը համզգային բնավորության գիծ ա ու ոչ մի գառանտիա չկա որ ուրիշին կծախեն իրանց ստացած քվեները…

    ՀԱԿ-ը կարող ա շատ սխալներ ա արել, բայց ինքը քվե ու նեցնուկ կորցրել ա միայն մի բանի համար, որ զբաղվել ա քաղաքականությամբ ու սուտ չի ասել, ամեն ինչն էլ պարզ ասել ա… ինքը շատ հնարավորություններ է ունեցել գնալու գործարքի ու հայաստանյան ստանդարտնեով ոչ վատ գործարքների, բայց ինքը չի գնացել դրան ու փոխարենը կորցերլ ա հասարակական աջակցություն ու մի ահագին անդամներ, Սուրեն Սուրենյանցի ու ազատիչի դեմոկրատների տեսքով…

    նույնիսկ ամենաազնիվ քաղաքական ուժը դաշինքն ու համագործակցությունն ընկալում ա որպես ինքնության կորուստ ու թրի տակով անցում (կարծում եմ էս արտահայտությունը բոլորին լավ հայտնի ա)…

    Հա Տրիբուն ջան, Հայաստանում չկա քաղաքականություն ու չստացվեց բերել էդ կուլտուրան, բայց էդ նշանակում ա որ հեղափոխություն էլ հնարավոր չի, քանի որ մենք հեղափոխությունը մարսելու ու դրա ծանրությանը դիմանալու ռեսուրս չունենք… նայի բոլոր երկրներին, որոնք հեղափոխություններ են արել ու կտեսնես որ դրանք մեծ կորութստներ են կրել ու շատ թանկ գին են վճարել դրա համար, բայց իրանք ունեցել են ռեսուրս, որ դիմանան ու դիմացել են… մեր պարագյում դա հնարավոր չի, որովհետև հեղափոխություն կարող ա նշանակի տնտեսության կտրուկ ավելի վատացում, պատերզամ/տարածքների կորուստ ու արտագաղթ շատ ու շատ ավելի հզոր տեմպերով քան հիմա ա (ու էս արտագաղթը կարող ա մեզ բնակչության աճ թվա էն անգամ)… ինչ որ գրում եմ, եղել ա անցած դարի 18-20 ականներին…

    Հիմա ավելի եմ վրետ ջղայնանում: Լավ կանես էս գրածդ նախադասությունը ջնջես, ու մի հատ լուրջ «քաղաքական» բացատրություն տաս, թե ինչպես Նժդեհական գաղափարախոսությունն ու Գյումրիի տեխնոպարկը հաղթեցին շախմատին ու երկխոսությանը:
    բացատրեմ ընգեր, բայց էտի քաղաքական բացատրություն չի կարալինի քանի որ դրա դրդապատճառները քաղաքական չեն…

    ժողովուրդը գնացի գործարքի Նժդեհական գաղափարախոսության ու Գյումրու տեխնոպարկի հետ… սրան ուրիշ բացատրություն չկա, տավառ-դենգի-տավառ… ես քեզ տալիս եմ, փող դու ինձ՝ քվե… ես քեզ բերում եմ քվե, դու իմ բիզնեսին ձեռ չես տալի, առայժմ… ես քեզ բերում եմ քվե, դու ինձ գործից չես հանում… ես քեզ բերում եմ քվե, երեխես բանակում չի մեռնում, կամ չեն ծեծում… ես քեզ քվե եմ տալիս, դու իմ մազերն ես կտրում… ես քեզ քվե եմ տալիս դու իմ գազի, ջրի, լիֆտի փողն ես տալի…

    էս ա բացատրությունը ուրիշ չկա … եթե կարծում ես երկխոսությունը, կամ շախմատն ա սրա պատճառը ապա շատ սխալվում ես ապեր… դրա հետևանքն էն ա որ ՀԱԿ-ը իրա ընտրազանգվածի ու անդամ/համակիրների մի մասին կորցրել ա ուրիշ ոչինչ… ամեն մարդու արած իրա դեմքն ա… գործարքի են գնացել թե կաշառք են վերցրել, դա իրանց դեմքն ա, այլ ոչ թե որևէ քաղաքական գործչի կամ ուժի… քաղաքական ուժի կամ գործչի վարքը չի կարա արդարացնի ծախվածությունը, ընդվորում էն ուժին որը նաղդ էս րոպեին ու անցած 4 տարում ոչ միայն կաշիդ ա քերթել այլ դրդել ա քեզ որ ընտանիքի անդամներիդ ուղղարկես բատրակության որ կարանաս իրա ապրանքն առնես ու հարկերը տաս…

    էսի գիտե՞ս ինչի նման ա… էն որ դևը բռնում ա աբարանցուն էշի վրա նստած ու մի անգամից էշին ա ուտում և երբ աբարանցին հարցնում ա թե խի՞ էշին կերար սկզբից (մի քիչ էլ վիրավորված)… դևն ասում ա "քեզ որ ուտեի, էշը կփախներ"… ուրեմն ասեմ ապեր էշին կերել են ու մենք չենք փախնում ու կայնած դևի դեմը գործարք ենք անում…

    ապեր, եթե հովիվը վատն ա, անբաշար ա, էդ չի նշանակում որ գելի մոտ պտի փախնես… ուրիշ կոմ փախի, գնա ուրիշ հովիվի մոտ, գնա կովերի նախիրին խառնվի, բայց գելի մո՞տ … դու կարա՞ս բացատրես թե էս ոնց կարա ըլնի…

    էն տղեն ոնց արեց… կարային 10000 չդնեին բայց գոնե կարայի՞ն գրեին մի երկու քաղցր խոսք… ձեններդ չեք տալիս ոչ մեկին, ես էդ կարամ արդեն հասկանամ, լոգիկա կա, բայց ՀՀԿ-ի՞ն…

    ապեր եթե չկա քաղաքականություն ու չի լինելու, ապա ոչ միայն իշխանափոխություն կամ հեղափոխություն չի լինի այլ երկիր չի լինի վաբշե…

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (10.05.2012), Varzor (11.05.2012), Արէա (11.05.2012)

  3. #917
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ էլ իլյուստրացիա…


  4. #918
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ էլ իլյուստրացիա…

    բայց զգում ե՞ս, որ տները ձեռքներից առած ուժին էլի հավատացել են ու ձայն են տվել։ Էս մարդկանց կարելի ա անվերջ խաբել։ Օրինակ կապիկներին հոսանք միացված բանան են կախել վանդակում, որ ստուգեն մի քանի անգամ հոսանքահարվելուց հետո էլի կմոտենա՞ն։ Կապիկները ոչ միայն չեն մոտեցել, այլ վանդակ բերած նոր կապիկներին արգելել են հոսանքի տակ գտնվող բանանին մոտենալ։ Մեր ժողովուրդը էդ կապիկներից պետք ա սովորի երևի։
    էսպես չի մնա

  5. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (11.05.2012), Rammstein (11.05.2012), Varzor (11.05.2012), Աթեիստ (11.05.2012), Արէա (11.05.2012), Հայկօ (11.05.2012), Տրիբուն (11.05.2012)

  6. #919
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց զգում ե՞ս, որ տները ձեռքներից առած ուժին էլի հավատացել են ու ձայն են տվել։ Էս մարդկանց կարելի ա անվերջ խաբել։ Օրինակ կապիկներին հոսանք միացված բանան են կախել վանդակում, որ ստուգեն մի քանի անգամ հոսանքահարվելուց հետո էլի կմոտենա՞ն։ Կապիկները ոչ միայն չեն մոտեցել, այլ վանդակ բերած նոր կապիկներին արգելել են հոսանքի տակ գտնվող բանանին մոտենալ։ Մեր ժողովուրդը էդ կապիկներից պետք ա սովորի երևի։


    Ստեղ թուրքերի մասին ա, բայց ընտրությունների թեմային լրիվ համապատասխանում ա:

  7. #920
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց զգում ե՞ս, որ տները ձեռքներից առած ուժին էլի հավատացել են ու ձայն են տվել։ Էս մարդկանց կարելի ա անվերջ խաբել։ Օրինակ կապիկներին հոսանք միացված բանան են կախել վանդակում, որ ստուգեն մի քանի անգամ հոսանքահարվելուց հետո էլի կմոտենա՞ն։ Կապիկները ոչ միայն չեն մոտեցել, այլ վանդակ բերած նոր կապիկներին արգելել են հոսանքի տակ գտնվող բանանին մոտենալ։ Մեր ժողովուրդը էդ կապիկներից պետք ա սովորի երևի։
    ապեր այ էս ա որ չեմ հասկանում… գլուխս չի մտնում… վռոդե լավ էլ կրթված, քաղաքի կենտրոնում ապրած մարդիկ են… էս եմ ասում ապեր, անգամ բնազդով տենց բան չես կարող անել, բայց մենք արել ենք

  8. #921
    Լիարժեք անդամ Նուշություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2011
    Տարիք
    38
    Գրառումներ
    143
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տվե'ք ինձ անհրաժեշտ միջոցներ, և ես հենց հիմա կուղևորվեմ Պոլինեզիա:

  9. #922
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժպտացի
    Վարզոր ջան, խաբվածները աջը քաշածներն ու իրենց ձեները վաճառածներն են: Իսկ իրենց համոզմունքով առաջ գնացողները խաբված չեն հասարակ պատճառով, իրենք համոզմունքով գործում են, ոչ թե սրա կամ նրա դուդուկի տակ պարում
    Էտի ուրախության ժպիտա, թե մանթոյի? Եղբայր դու չես գտնում, որ ՀԱԿ-ի ձայները "գողացել" են? Եթե այդպես է, ապա քո տված ձայնն էլ են կեղծել` քեզ խաբել են: Էլ ինչ համոզմունքի մասին է խոսքը գնում? Կանկրետնի քցել են: Թե հիմա հետագայում ոնց դրան կվերաբերվես, դա ուրիշ խնդիր է:
    Իսկ քո ասած աջը քաշածները` միակն մարդիկ են, որ չեն խաբվել: Եթե գտնում ես որ խաբվել են, մի հատ կասես, թե ըստ քեզ ինչումն են խաբվել?
    Իսկ ձեները վաճառածները չես կարող ասել, թե բոլորը միանշանակ խաբված են: Կան խաբվածներ` էժան են վաճառել, կան չխաբվածներ` իրենց ձայնի դիմաց հըլը մի բան էլ ավել են ստացել

    Իսկ մյուս հատվածները արձագանքելու համար չէին, այլ փաստեր և մտորումներ Համ էլ ինչ արձագանքես? Դու քո կարծիքն ասեցիր, ես էլ իմը ներկայացրի: Էսքանը բոլա
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրառմանդ մնացած հատվածներում արձագանքի ենթակա բան չկա: Դե գրել ես էլի, ոչ առաջին գրածդ ա, ոչ էլ վերջինն ա լինելու:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  10. #923
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    http://news.am/arm/news/105053.html

    Վերջն ա, չէ՞...

    Հիմա չգիտեմ, Արամ Սարգսյանին զոռով են ստիպել իր տեղը ՛զիջել՛ Ջհանգիրյանին, թե նա սեփական բարի կամքով ա ուրիշի համար տեղ պահում խորհրդարանում...

    Ընդհանրապես, ի՞նչչ գործ ունի էդ կասկածելի անցյալով, ժողովրդի պատմելով՝ էդքան մարդկանց արյուն խմած- միս կերած մարդը ՀԱԿ ցուցակներում, մի հատ էլ ՝ ինքը չի անցել խորհրդարան, իրան ՛տեղ են զիջում՛....

    Չէ, ճիշտը Չակ Նորրիսն ա...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (11.05.2012), Տրիբուն (11.05.2012)

  12. #924
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միասնական շտաբի հայտարարությունը

    Միասնական շտաբն արձանագրում է, որ մայիսի վեցին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կողմից քաղաքական ուժերի աջակցության իրական պատկերը:
    Չէ, հա՞ .... Բա որ չի արտացոլում, ինչի՞ եք գլուխներդ կախ, անասունի պես, հիմա գնում ու ընդունում էտ մանդատները: Դուք որ գնում եք ու ու Սերժի ձեռից վերցնում եք դեմենրդ թուլափայ քցած կեղծված խորհրդարանի մադատները, դուք ի՞նչ իրավունք ունեք ժողովրդին մեղադրել ընտրակաշառք վերցնելու մեջ:

    Թե էս միասնական շտաբն ու՞մ էր պետք, ի՞նչ արեց, ինչի՞ դեմն առավ, սրանք ու՞մ էին պետք վաբշե: Անիմաստ կենդանիների հավաքածու .............

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (11.05.2012), Varzor (11.05.2012), Գալաթեա (11.05.2012)

  14. #925
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    http://news.am/arm/news/105053.html

    Վերջն ա, չէ՞...

    Հիմա չգիտեմ, Արամ Սարգսյանին զոռով են ստիպել իր տեղը ՛զիջել՛ Ջհանգիրյանին, թե նա սեփական բարի կամքով ա ուրիշի համար տեղ պահում խորհրդարանում...

    Ընդհանրապես, ի՞նչչ գործ ունի էդ կասկածելի անցյալով, ժողովրդի պատմելով՝ էդքան մարդկանց արյուն խմած- միս կերած մարդը ՀԱԿ ցուցակներում, մի հատ էլ ՝ ինքը չի անցել խորհրդարան, իրան ՛տեղ են զիջում՛....

    Չէ, ճիշտը Չակ Նորրիսն ա...
    Արամի դուրս գալը՝ ցուցակից, հայտնի էր դեռ էն ժամանակ, երբ նոր էր իր թեկնածությունը դնում: Դա երբեք չի թաքցվել: Ինքն էլ ա հայտարարել, իր կուսակիցներն էլ:

    Հավանական էր նաև Արամի՝ իր կուսակցությամբ ՀԱԿ-ից դուրս գալու հնարավորությունը, որը կարող ա չափազանց շուտով լինի:

    Խնդիրը Ջհանգիրյանին տեղ զիջելը չէր, բայց անձամբ ես, անկախ Ջհանգիրյանի նկատմամ անձնական վերաբերմունքիս (բացասական վերաբերմունքիս) ուզում եմ իրան ԱԺ-ում տեսնել՝ որպես լավ իրավաբան:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (11.05.2012)

  16. #926
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արա դե հաստատ, էլի, քանի գնում՝ համոզվում եմ: Էս ՀԱԿ-ն ու լևոնականությունը չլիներ, հիմա ազգիս իննսուն տոկոսը փողոցում կանգնած գոռալու էին, որ ընտրությունները կեղծվել են, ավտո էին վառելու, մարդ էին վառելու, տասը հազարանոցներ էին կոխելու սրա-նրա մութ անցյալների մեջ, իրենց ճղելու էին, որ գոնե մի անգամ նենց լինի, ոնց որ իրենք են ուզում՝ ազատ, բան, հավասար, տենց ուրիշ հետաքրքիր բաներ: Սաղ էդ լևոնենք են մեղավոր, սաղ իրանք, որ ոչ մեկ ձեն չի հանում:
    DIXI
    carpe noctem

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (11.05.2012), Varzor (11.05.2012), Եկվոր (12.05.2012)

  18. #927
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդիրը Ջհանգիրյանին տեղ զիջելը չէր, բայց անձամբ ես, անկախ Ջհանգիրյանի նկատմամ անձնական վերաբերմունքիս (բացասական վերաբերմունքիս) ուզում եմ իրան ԱԺ-ում տեսնել՝ որպես լավ իրավաբան:
    Խորհրդարանում լավ իրավաբանի պակաս կա՞ր

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (11.05.2012)

  20. #928
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արա դե հաստատ, էլի, քանի գնում՝ համոզվում եմ: Էս ՀԱԿ-ն ու լևոնականությունը չլիներ, հիմա ազգիս իննսուն տոկոսը փողոցում կանգնած գոռալու էին, որ ընտրությունները կեղծվել են, ավտո էին վառելու, մարդ էին վառելու, տասը հազարանոցներ էին կոխելու սրա-նրա մութ անցյալների մեջ, իրենց ճղելու էին, որ գոնե մի անգամ նենց լինի, ոնց որ իրենք են ուզում՝ ազատ, բան, հավասար, տենց ուրիշ հետաքրքիր բաներ: Սաղ էդ լևոնենք են մեղավոր, սաղ իրանք, որ ոչ մեկ ձեն չի հանում:
    Գիտես գրածդ սարկազմ ա, բայց անկախ քեզանից ճիշտն ես գրել ...

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (11.05.2012)

  22. #929
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Դիտորդները փաստեցին, որ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտները կայացած չեն, այդ իսկ պատճառով էլ որոշ ընտրատեղամասերի պարզապես փողով առել են: Ասուլիսի մասնակիցները համաձայնության եկան, որ Հայաստանում հակրավոր է կայացնել ժողովրդավարական ինստիտուտները: Ծափեր, արձանագրություններ, շամպայն»: Որ կողմ նայում ես՝ էս ա, ինչ կարդում ես՝ էս ա: Դիտորդների տիրոջ մերն էլ ընդեղ, հազար ներողություն:

    Որոշ «լրագրող» կոչվածների մամաները պիտի իրենց ապագա բալեքին կուլ տված լինեին:
    DIXI
    carpe noctem

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (11.05.2012), Varzor (11.05.2012), Տրիբուն (11.05.2012)

  24. #930
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտես գրածդ սարկազմ ա, բայց անկախ քեզանից ճիշտն ես գրել ...
    Լևոնի ծոցը ճիշտն ու սխալը, Տրիբուն ջան, փաստը մնում ա փաստ:
    DIXI
    carpe noctem

Էջ 62 71-ից ԱռաջինԱռաջին ... 1252585960616263646566 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 2012թ. Երևանը համաշխարհային գրքի մայրաքաղաք
    Հեղինակ՝ Tatev A., բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 49
    Վերջինը: 08.11.2010, 16:02
  2. ՏԻՄ ընտրություններ
    Հեղինակ՝ Մարկիզ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 179
    Վերջինը: 14.05.2009, 13:24
  3. Ղեկավար կազմի ժողովի արդյունքները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 16.10.2008, 04:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •