հայեր հիմի ո՞վ ինձ հաստատ կասի ասվա՞լտ ա, թե՞ ասֆալտ...
Mephistopheles (27.01.2012), Varzor (06.02.2012)
Իսկ ես արդեն ունեմ հիմնավորումներ:
«Հայերեն բացատրական բառարան»
Ստ. Մալխասյանց։ Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչություն, Երևան, 1944
Հ. Գ. Հետո էլ ծաղրում էինք «Նայիրի» բառարանը:![]()
Վերջին խմբագրող՝ _Հրաչ_: 27.01.2012, 20:40:
Moonwalker (27.01.2012), Varzor (06.02.2012), Նարե91 (28.01.2012)
Ես էլ եմ ահավոր նյարդայնանում սխալ տրանսլիտից: Ու սխալ տրանսլիտ անողների մեծ մասը ռուսական կրթություն ունեն ու առանց լատինական այբուբենի կանոնները իմանալու, բառերը ոնց ուզում տրանսլիտավորում են:
Չուկը ճիշտ ա ասում, հստակ կանոններ չկան, բայց տրանսլիտ անելու ընդունված ձևեր կան, որոնք պետք է պահպանել, հատկապես հատուկ անունները՝ տեղանուններ, անուն-ազգանուններ տրանսլիտ անելու համար:
Օրինակ «ե»-ն, եթե «յ» հնչույթը լսվում է, պետք է տրանսլիտել «ye»:
խ-ն kh, այլ ոչ թե x
ջ-n j, այլ ոչ թե dj
ը-ն y, այլ ոչ թե @
ժ-ն zh, այլ ոչ թե j
ծ-ն ts
ձ-ն dz
ղ-n gh
ճ-n tch կամ ch
յ-ն y
շ-ն sh
չ-ն ch
ց-ն ts այլ ոչ թե c
ք-ն k այլ ոչ թե q
և այլն
Ինչ վերաբերվում է Էջմիածնի տրանլիտին, ապա ավելի ընդունված ձևը ոչ թե Ejmiatsin է (Գուգլում 550,000 արդյունք), այլ Echmiadzin-ը (Գուգլում 604,000 արդյունք) ու պատճառը էստեղ ոչ թե սխալ տրանսլիտն է, այլ արևմտահայերենի արտասանությունը: Համենայն դեպս երկու ձևով էլ կարելի ա գրել, բայց ես միշտ օգտագործել եմ Echmiadzin տարբերակը:
I may be paranoid but no android!
Իսկ կասես, թե էդ կանոնները որտեղից??
Նախապես նշեմ, որ մեր երկրում գործում են տրանսլիտի մի քանի ընդունված տարբերակներ, մասնավորապես` Անձնագրային բաժին, բանկայնի փոխանցման համակարգեր (ըդն որում ամենմեկն իրենն ունի, բայց հիմքը SWIFT-ն է )
Chishtn asac indz el e misht heraqrqrel, te vor tarberakn e chisht, bayc de miasnakan tarberak chem gtel![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Varzor (07.02.2012)
Ռուֆ, ես էս քո մի քանի տառերի հետ համաձայն չեմ, որտև տրանսլիտ անելուց տարբեր տառեր չպիտի նույն տառով ներկայացվեն, եթե կ = k, ուրեմն ք = q, որ նույնը չլինի։ Նույն կերպ եթե ծ=ts, ուրեմն Ց=c: Տրասլիտը վերջը լատինատառ ա, ոչ թե անգլերեն, իսկ լատիներենում լավ էլ կարաս գրես Ց հենց c-ով։
Էջմիածինն էլ ամեն մարդ կարող ա մի ձև արտասանել (այդ թվում և սխալ), բայց հո չի կարելի էդ սխալների պատճառով ծ-ն դարձնել ձ, ջ-ն էլ՝ չ։
Ստեղ ոչ թե տրանսլիտն ա սխալ, այլ մարդիկ հենց անունն են սխալ արտասանում։ Սխալ անունն էլ սխալ էլ տրանսլիտում են։
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 07.02.2012, 00:31:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Արտ, բայց պիտի՞ լինի ինչ-որ լեզու, որի կանոններով տրանսլիտը պիտի կարդացվի: Թե՞ մի հատ էլ կարդալու կանոններ հորինենք (ինչպես հորինել են, որ @-ն ը-ն ա, 4-ն չ-ն ա եւն):
Ինչ վերաբերում է Էջմիածնին, ասեմ. ըստ իմ դիտարկման, Echmiadzin ձեւը եկել է ռուսերեն Эчмиадзин-ից: Երեւի դեռ խորհրդային ժամանակ է էդպես տրանսլիտացվել ու մնացել է: Նույն ձեւով, օրինակ, Վիկտոր Համբարձումյանի ազգանունը անգլերեն միշտ գրվել է Ambartsumian, քանի որ էն ժամանակ ռուսերենից են լատինատառացրել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ