User Tag List

Էջ 127 152-ից ԱռաջինԱռաջին ... 2777117123124125126127128129130131137 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,891 համարից մինչև 1,905 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #1891
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եղիայեան-ի խոսքերից Նայել գրառումը
    «Հեռուստ» կը նշանակէ հեռուից՝ բացառական հոլով, ինչպէս որ «մօտուստ» կը նշանակէ մօտից, մօտիկից: Ուրեմն հեռու ստացոյց՝ հեռուից ցոյց տուող:
    Իմ կարծիքով ուստ-ը տեղ է ցույց տալիս, օրինակ. ուստի կուգաս - որտեղից ես գալիս, և հեռուստ նշանակում է հեռու տեղ, իսկ հեռուստացույցն էլ՝ հեռու տեղ ցույց տվող:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (13.08.2012)

  3. #1892
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով ուստ-ը տեղ է ցույց տալիս, օրինակ. ուստի կուգաս - որտեղից ես գալիս, և հեռուստ նշանակում է հեռու տեղ, իսկ հեռուստացույցն էլ՝ հեռու տեղ ցույց տվող:
    Չէ, Եղիայեանը ճիշտ է:
    «Ուստ»-ը հենց ինքն է նշանակում է տեղից (դրա համար էլ քո մոտ ուստի կուգաս/որտեղից ես գալիս): Ու արմատի միանալիս, մոտավորապես արտահայտում է արմատի բացառական հոլովի ֆունկցիան (երկնուստ՝ երկնքից, վերուստ՝ վերևից, ներքուստ՝ ներսից, Աստվածուստ՝ Աստծուց /հանդիպում է ասենք Կաղանկատվացու մոտ/):

    Մի օրինակ էլ Աստվածաշնչից (Ծննդոց Գ, 23)՝
    «Եւ եհան արձակեաց զնա Տէր Աստուած ի դրախտէ անտի փափկութեան՝ գործել զերկիր ուստի առաւ»։
    «Եւ Տէր Աստուած արտաքսեց նրան բերկրութեան դրախտից, որպէսզի նա մշակի այն հողը, որից ստեղծուել էր»։

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (14.08.2012), Արէա (13.08.2012)

  5. #1893
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց հաստատ "հեռուստացույց"-ի մեջ հենց էդ "ուստ"-ն է?
    Ես միշտ մտածել եմ սենց "հեռու"+"ստանալ"+"ցույց տալ"="հեռուստացույց": Այսինքն` հեռվից ստացող ու ցույց տվող, տելեվիզոր
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  6. #1894
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց հաստատ "հեռուստացույց"-ի մեջ հենց էդ "ուստ"-ն է?
    Ես միշտ մտածել եմ սենց "հեռու"+"ստանալ"+"ցույց տալ"="հեռուստացույց": Այսինքն` հեռվից ստացող ու ցույց տվող, տելեվիզոր
    Կամ էլ` հեռու+ստացույց, այսինքն` հեռվից ստեր ցույց տվող: Սենց ավելի իրականությանը մոտ ա, բայց չէ, էդ բառը ո՛չ ստանալու հետ կապ ունի, ո՛չ էլ ստեր ցույց տալու:

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.08.2012), Varzor (14.08.2012), Հայկօ (14.08.2012)

  8. #1895
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anahit96-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն,բայց մի հարց. որ բառարանից եք օգտվել՞
    Ցաւալի երևոյթ է նկատել, որ Ձեր ,- և ոչ միայն Ձեր,-շեշտը սկսած է կորսնցնել իր հայեցիութիգնը. հարցական շեշտը՝ այսինքն պարոյկը պէտք է իյնայ «որ» հարցական դերանունին վրայ՝ Ո՞ր բառարանից էք օգտուել...: Ո՞ւր կ'ուզէք այսպէս տանիլ հայերէնը:

  9. #1896
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ ահավոր նյարդայնանում սխալ տրանսլիտից: Ու սխալ տրանսլիտ անողների մեծ մասը ռուսական կրթություն ունեն ու առանց լատինական այբուբենի կանոնները իմանալու, բառերը ոնց ուզում տրանսլիտավորում են:

    Չուկը ճիշտ ա ասում, հստակ կանոններ չկան, բայց տրանսլիտ անելու ընդունված ձևեր կան, որոնք պետք է պահպանել, հատկապես հատուկ անունները՝ տեղանուններ, անուն-ազգանուններ տրանսլիտ անելու համար:

    Օրինակ «ե»-ն, եթե «յ» հնչույթը լսվում է, պետք է տրանսլիտել «ye»:
    խ-ն kh, այլ ոչ թե x
    ջ-n j, այլ ոչ թե dj
    ը-ն y, այլ ոչ թե @
    ժ-ն zh, այլ ոչ թե j
    ծ-ն ts
    ձ-ն dz
    ղ-n gh
    ճ-n tch կամ ch
    յ-ն y
    շ-ն sh
    չ-ն ch
    ց-ն ts այլ ոչ թե c
    ք-ն k այլ ոչ թե q
    և այլն

    Ինչ վերաբերվում է Էջմիածնի տրանլիտին, ապա ավելի ընդունված ձևը ոչ թե Ejmiatsin է (Գուգլում 550,000 արդյունք), այլ Echmiadzin-ը (Գուգլում 604,000 արդյունք) ու պատճառը էստեղ ոչ թե սխալ տրանսլիտն է, այլ արևմտահայերենի արտասանությունը: Համենայն դեպս երկու ձևով էլ կարելի ա գրել, բայց ես միշտ օգտագործել եմ Echmiadzin տարբերակը:
    Նախ թէ՛ Աթէիստը, թէ՛ Ռուֆուսը քիչ մը,- շատ չէ,- հայանալու պէտք ունիք:
    Սկսած՝ Աթէիստիէն. «Ես եմ պարանոյի՞կ...»: Պէտք է ըլլայ՝ ե՞ս եմ...: «Ուրիշներին էլ ա հունից հանում...»: Պէտք է ըլլայ՝ ուրիշներին էլ է հունից հանում: «Էս էշ խասեաթը...»: Պէտք է ըլլայ՝ էս էշ բնաւորութիւնը, հակումը, սովորութիւնը և այլն:«Նորմալ տրանսլիտ անեն...»: Պէտք է ըլլայ՝ բնական ձևով տառադարձեն: «Թեմայից դուրս ա, բայց շատ ա ներվայնացնում...»: Բնաբանէն դուրս է, բայց շատ կը ջղայնացնէ:
    Գալով Ռուֆուսին՝ ապա հայեցի դիմագիծը պահպանելու համար պէտք է գրել՝ ոչ թէ տրանսլիտ, տրանսլիտ անող, տրանսլիտ անել, տրանսլիտաւորում ըսել ու գրել, այլ՝ տառադարձութիւն, տառադարձող, տառադարձել, տառադարձում և այլն:
    Աւելի անդին՝ «Ինչ վերաբերվում է...»: Այս կոտոշաւոր սխալն ալ պէտք է ուղղել՝ Ինչ վերաբերում է:
    Երկուքդ ալ պէտք է օրական գոնէ ժամ մը կրկնէք՝ է,է,է,է,է,է,է,է,է,է,է,է էական բայը, որպէսզի մոռնաք ա,ա,ա,ա,ա,ա,ա,ա,ա,ա անասնաբայը:

  10. #1897
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, բայց պիտի՞ լինի ինչ-որ լեզու, որի կանոններով տրանսլիտը պիտի կարդացվի: Թե՞ մի հատ էլ կարդալու կանոններ հորինենք (ինչպես հորինել են, որ @-ն ը-ն ա, 4-ն չ-ն ա եւն):

    Ինչ վերաբերում է Էջմիածնին, ասեմ. ըստ իմ դիտարկման, Echmiadzin ձեւը եկել է ռուսերեն Эчмиадзин-ից: Երեւի դեռ խորհրդային ժամանակ է էդպես տրանսլիտացվել ու մնացել է: Նույն ձեւով, օրինակ, Վիկտոր Համբարձումյանի ազգանունը անգլերեն միշտ գրվել է Ambartsumian, քանի որ էն ժամանակ ռուսերենից են լատինատառացրել:
    Արևելահաերդ որոշած էք սպանել հայերէնի շեշտը. ահա օրինակը՝ «բայց պիտի՞ լինի ինչ-որ լեզու...»: Ինչպէ՞ս կրնաք պարոյկը «պիտի»-ին վրայ դնել. դուք բնաւ ազգային խիղճ չունի՞ք: Պէտք է գրել՝ պիտի լինի՞...

  11. #1898
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եղիայեան-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ թէ՛ Աթէիստը, թէ՛ Ռուֆուսը քիչ մը,- շատ չէ,- հայանալու պէտք ունիք:
    Սկսած՝ Աթէիստիէն. «Ես եմ պարանոյի՞կ...»: Պէտք է ըլլայ՝ ե՞ս եմ...: «Ուրիշներին էլ ա հունից հանում...»: Պէտք է ըլլայ՝ ուրիշներին էլ է հունից հանում: «Էս էշ խասեաթը...»: Պէտք է ըլլայ՝ էս էշ բնաւորութիւնը, հակումը, սովորութիւնը և այլն:«Նորմալ տրանսլիտ անեն...»: Պէտք է ըլլայ՝ բնական ձևով տառադարձեն: «Թեմայից դուրս ա, բայց շատ ա ներվայնացնում...»: Բնաբանէն դուրս է, բայց շատ կը ջղայնացնէ:
    Գալով Ռուֆուսին՝ ապա հայեցի դիմագիծը պահպանելու համար պէտք է գրել՝ ոչ թէ տրանսլիտ, տրանսլիտ անող, տրանսլիտ անել, տրանսլիտաւորում ըսել ու գրել, այլ՝ տառադարձութիւն, տառադարձող, տառադարձել, տառադարձում և այլն:
    Աւելի անդին՝ «Ինչ վերաբերվում է...»: Այս կոտոշաւոր սխալն ալ պէտք է ուղղել՝ Ինչ վերաբերում է:
    Երկուքդ ալ պէտք է օրական գոնէ ժամ մը կրկնէք՝ է,է,է,է,է,է,է,է,է,է,է,է էական բայը, որպէսզի մոռնաք ա,ա,ա,ա,ա,ա,ա,ա,ա,ա անասնաբայը:


    Օ՜, փաստորեն հայալեզու համացանցային միջավայրում էլ կարելի է հանդիպել grammar nazi-ների (քերականական ազգայնամո՞լ):

    Հ.Գ. Heil Spëlltszcheck! Grammatik macht frei!

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (20.08.2012)

  13. #1899
    Ինժեներ soultaker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2010
    Գրառումներ
    221
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եղիայեան-ի խոսքերից Նայել գրառումը
    Արևելահաերդ որոշած էք սպանել հայերէնի շեշտը. ահա օրինակը՝ «բայց պիտի՞ լինի ինչ-որ լեզու...»: Ինչպէ՞ս կրնաք պարոյկը «պիտի»-ին վրայ դնել. դուք բնաւ ազգային խիղճ չունի՞ք: Պէտք է գրել՝ պիտի լինի՞...
    Իմ կարծիքով եթե որոշ մարդիկ այդպես կատաստրոֆիկ կերպով չվերաբերվեն ուրիշների գրելաձևին, կյանքը զգալիորեն կհեշտանա:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (20.08.2012)

  15. #1900
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ի՜նչ գրաքննություն ես սկսել, Եղիայեան: Այստեղ ազատ քննարկումների հանգրվան է, այստեղ խոսում ու գրում են հայերեն, հայատառ, բայց ոչ մնում գրական հայերենի կաղապարների մեջ: Սա խոսակցական արևելյան հայերենն է (իհարկե, ոչ այս գրառումս): Ինչո՞ւ ես անգրագետի պիտակ կպցնում ակումբականներին, բոլորն էլ գիտեն, թե ճիշտն ինչպես է, բայց այդպես են գրում, զի այդպես շփվելն ավելի հարմար է: Հույս ունեմ իմ գրառման մեջ սխալ չես գտնի:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (18.08.2012), Moonwalker (18.08.2012), Rammstein (18.08.2012), Varzor (20.08.2012)

  17. #1901
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եղիայեան-ի խոսքերից Նայել գրառումը
    Արևելահաերդ որոշած էք սպանել հայերէնի շեշտը. ահա օրինակը՝ «բայց պիտի՞ լինի ինչ-որ լեզու...»: Ինչպէ՞ս կրնաք պարոյկը «պիտի»-ին վրայ դնել. դուք բնաւ ազգային խիղճ չունի՞ք: Պէտք է գրել՝ պիտի լինի՞...
    Հարցական նշանը դրված ա այնտեղ, որտեղ խոսելուց կդնեի, ու ընդհանրապես գրում եմ գրեթե այնպես, ինպես խոսում եմ:

    Հիշեցնեմ, որ «արեւելահայեր» բառի մեջ կա «յ» տառը:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (17.09.2012)

  19. #1902
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (17.09.2012)

  21. #1903
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպե՞ս պետք Է տարբերվեն դուրս եկածը և դուրըս եկածը:

  22. #1904
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպե՞ս պետք Է տարբերվեն դուրս եկածը և դուրըս եկածը:
    Խոսակցականում՝ միայն արտասանությամբ, որովհետև «դուրըս եկած» ձևը հենց զուտ խոսակցական է։ Գրական հայերենում էդպիսի ձև չկա. պետք է լինի «ինձ դուր եկածը»։ Այսինքն՝ գրավոր խոսքում ցանկալի է խուսափել ս–ով ձևից՝ նախ խոսակցական լինելու պատճառով, ապա՝ թյուրըմբռնումից խուսափելու համար։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 17.09.2012, 16:22:

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    _Հրաչ_ (17.09.2012), Նետ (17.09.2012)

  24. #1905
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այո, հասկանում եմ:Բայց փաստորեն մեր գրավոր խոսքն էլ է կաղում: Ուղղակի մեզ համար նկատելի չէ:Բայց պատկերացնենք թե մեր տառերը իմացող բայց բանավորին չտիրապետող մարդուն ինչ դժվար կլինի գրված բառը ճիշտ արտասանելը:
    Մենք էլ Անգլերենից ու ֆրանսերենից ենք բողոքում:

Էջ 127 152-ից ԱռաջինԱռաջին ... 2777117123124125126127128129130131137 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •