Ըստ էության նույն բանն ես կրկնում, իսկ ես չեմ պատրաստվում ժամավաճառությամբ զբաղվել: Խոսում եմ ըստ էության:
Հա էլի «վկա» չես, բայց կիսում ես իրենց բոլոր կարծիքները:
Հիմա արի հերթով: Սկզբից խաչի մասին՝
Վկաները (թաքնված վկաները նույնպես

) պնդում են, որ Քրիստոս մահապատժի է ենթարկվել ոչ թե խաչի այլ ուղղակի փայտի վրա:
Հռոմեացիները նույն նպատակի համար օգտագործում էին մի քանի տեսակի պատժի գործիքներ
1. crux simplex (ձեր ասածը՝
I տառի նման)
2. crux patibulata/crux commissa (լատիներեն
T տառի նման)
3. crux capitata/crux immissa (ավանդական խաչը՝
†)
4. crux decussata (X տառի նմանությանբ)
Հունալեզու քրիստոնյաները լատիներեն crux բառը թարգմանել են σταυρός (ստաուրոս) /Մատթեոս 27:32; Մարկոս 15:21; Ղուկաս 23:26; Հովհաննես 19:17/ ξύλον (կսյուլոն) /Գործք 5:30; 10:39; Ա Պետրոս 2:24/:
Հովսեփոս Փլավիոսի Հրեական պատերազմի մասին աշխատության մեջ (Josephus Flavius. Bellum Judaeorum.VII.6:4) հիմնային գերանը (լատիներեն՝
palus) խաչելությունից առաջ, իսկ ապագա խաչյալը (էդ դեպքում Տեր Հիսուսն ու Սիմոն Կյուրենացին) տանում էր մյուս մասը (լատիներեն՝
patibulum), դրա համար էլ հաճախ գործածվում էր
σταυρός-ը՝ ցից, գերան իմաստով:
Հետո Մատթեոս 27:37-ում կարդում ենք՝
«Եւ եդին ի վերայ գլխոյ նորա գրեալ՝ զվնա՛ս նորա, թէ՝ ա՛յս է Յիսուս թագաւորն հրէից»: Փաստորեն մեղքի տախտակը (լատիներեն՝
titulus crucis) խփել էին ոչ թե նրա ձեռքերի վերևում (ինչպես պիտի լիներ գերանի վրա խաչված լինելու դեպքում), այլ Նրա գլխի վերևում:
Կամ Թովմաս առաքյալն ասում է. «
Ասէին ցնա ա՛յլ աշակերտքն, եթէ տեսա՛ք զՏէր: Եւ նա՝ ասէ ցնոսա. Եթէ ո՛չ տեսից ի ձեռս նորա զնշան բեւեռացն, եւ արկից զմատունս իմ ի տեղիս բեւեռացն, եւ մխեցից զձեռս իմ ի կողս նորա, ո՛չ հաւատամ:» Հովհաննես 20:25 Եթե Տիրոջը խաչած լինեին գերանի վրա, ապա երկու ձեռքերը պիտի իրար գամված լինեին մեկ մեխով: Իմա՝ կլիներ մեխի՝
τοῦ ἥλου, և ոչ մեխերի՝
τῶν ἥλων:
Հուստինոսը (ով եթե ոչ առաքյալների, ապա սրանց աշակերտների հետ շփում էր ունեցել) թե՛ իր առաջին ապոլոգիայում (
Justinus. Apologia I.35) և թե՛ Տրիֆոն Հրեացուն ուղղված թղթում (
Justinus. Dialogus cum Tryphono Judaeo.90,97) անուղղակիորեն նշում է, որ խաչված Հիսուսի թևերն անջատված էին՝ համեմատելով Մովսեսի թևերի դիրքի հետ՝
«Եւ ծանրէին ձեռքն Մովսիսի. եւ առեալ վէմ դնէին ընդ նովաւ, եւ նստէր ի վերայ նորա. եւ Ահարոն եւ Ովր հաստատէին զձեռս նորա, մի աստի եւ մի անտի. եւ լինէին ձեռքն Մովսիսի հաստատեալք մինչեւ ցմտանել արեգականն»: Ելից 17:12
Իգնատիոս Անտիոքացին (անձնապես ծանոթ է եղել Պետրոսի և Պողոսի հետ) Տրալլացիներին ուղղված իր թղթի 11-րդ գլխում խոսում է խաչի թևերի/կողմեր/
(κλάδοι τοῦ σταυροῦ)մասին:
Էլ ավելի հետաքրքիր է վերոհիշատակված Հուստինոսի մեկ այլ խոսք (Justinus. Dialogus cum Tryphono Judaeo.40), որտեղ նա խոսելով Հիսուսի խաչի մասին (
τοῦ σταυροῦ)խոսելիս, այն համեմատում է գառան հետ ու տալիս ավանդական խաչին մոտ նկարագրություն:
Մի այլ տեղ
(Justinus. Dialogus cum Tryphono Judaeo.91) բառացիորեն գրված է «...այստեղ մի փայտը
(ξύλον) ուղիղ է, որի ամենավերևի մասը ցցված է եղջյուրի նման: Սրան հանդիպակաց կցվում է մեկ այլ փայտ
(ξύλον), որի երկու ծայրերն են եղջյուրի նման ու միանում են մյուս փայտնի եղջյուրին: Մեջտեղում ամրացվում էր մի փայտ, որը կրում էր խաչվածին»: (խոսքը լատիներեն
sedile կոչված մասի մասին է, որը ամրացվում էր, որպեսզի խաչյալի մարմինը ծանրությունից չկախվի):
Ավելի կոնկրետ է գրում Հովհաննես առաքյալի աշակերտ Պոլիկարպոսի աշակերտ Իրինեուսը.
«Խաչն արտաքինից ուներ 5 ծայր՝ 2-ը երկարությամբ, 2-ը լայնությամբ, 1-ը մեջտեղում, որի վրա հենվում է խաչյալը» /«et ipse habitus crucis, fines et summitates habet quinque, duos in longitudine, et duos in latitudine, et unum in medio, in quo requiescit qui clavis affigitur»/
(Irenaeus. Adversum haereses.II.24:4)
Այսպես՝

Հիմա բացատրիր, թե ի՞նչու պիտի ստեին 1-2-րդ դարերի այս հեղինակները: Չէ՞ որ եկեղեցիներ (իրենց հիերարխիկ ու դավանաբանական) իմաստով դեռ չկային: Հաաա՜, երևի երկնային նախախնամություն էր. սպասում էին, որ 20-րդ դարում հայտնվեն ճշմարտության վկաներն ու բացեն բոլորի աչքերը:

Էջանիշներ