Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
Նախ ինչը ինչի հետ եք համեմատելու, որ ստոգեք? ես անձամբ համեմատում եմ Սինայան կոդեքսի, Վեսկոտտ-Հորտ գիտաքննական տեքստի, մասնագետների կարծիքի և լավագույն թարգմանություն համարվող Էդգար Գուդսպիդի 1923թ-ի թարգմանության հետ

Այդպես էլ գիտեի, որ Աստվածաշչի ճշմարիտ թարգմանության անվան տակ մեկնարկած այս զրույցը վերածվելու է դիտարայան դավանաբանական հիմնարույթների գովազդի: Նշված բոլոր հատվածները ոչ մեկ անգամ գործածվել են հոգևորս-քարոզիչների կողմից: Ուստի և չարչրկված լինելով՝ ունեն իրեն հերքումները: Դրա համար հետաքրքրվողներին խորհուրդ կտամ դիմել Գուգոին: Քանի որ նշված կետերը վերաբերվում են ոչ միայն հայերեն Աստվածաշչնին այլև այլ ասենք ռուսական սինոդալ տարբերակներին, պատասխաններն առկա են թեկուզ հենց ռուսերենով (անգլերենն էլ չասեմ): Միակը, որի շուրջ մտավախություն ունեմ (այն առումով, որ վերաբերում է հենց ՀԱԵ Աստվածաշնչին)
Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
1. Առաքելական եկեղեցու թարգմանությունում Հայտնություն 1:1-ում գրված է <Յայտնութիւն Յիսուս Քրիստոսի, որի միջոցով Աստուած ցոյց տուեց իր ծառաներին>…իրականում պետք է լինի` <Յայտնութիւն Յիսուս Քրիստոսի, որ Աստված տվեց նրան ցույց տալու իր ծառաներին>… այս համարում Առաքելական եկեղեցին Աստծո խոսքից դեն է շպրտել <Որ Աստված տվեց նրան> բառերը…
http://lookhigher.net/englishbibles/...elation/1.html
Նույն հատվածի գրաբարյան տարբերակը՝
«Յայտնութիւն Յիսուսի Քրիստոսի, ի ձեռն որոյ ե՛տ Աստուած ցուցանել ծառայի՛ց իւրոց՝ որ ինչ լինելո՛ց է վաղվաղակի, եւ նշանակեաց առաքելո՛վ ի ձեռն հրեշտակի իւրոյ առ ծառայ իւր Յովհաննէս:»
Բացարձակ երաժշտական ու ճշգրիտ թարգմանություն: Որտեղ «ի ձեռն որոյ ե՛տ Աստուած»= «որ Աստված տվեց նրան» /իմա՝ Աստված Քրիստոսի ձեռքով տվեց՝ տվեց Քրիստոսին, Նա էլ տվեց ծառաներին/ (ուշադրություն դարձրեք, որ նույն իմաստն արտահայտելով գրաբարյան տարբերակը դերբայական դարձված ավելացնելով չի բարդացնում նախադասությունը):
Ուստի, եթե անգամ Էջմիածնի տարբերակում նման բան տեղ է գտել՝ դա վրիպակ է և ոչինչ ավելին: