Եվ այնուամենայնիվ բացարձակ սուտ գրառումները սպտիում են ինձ կրկին խառնվել:
Ἐν ἀρχῇ ἦν ὁ λόγος, καὶ ὁ λόγος ἦν πρὸς τὸν θεόν, καὶ
θεὸς ἦν ὁ λόγος. (Հովհաննես 1:1)
Հունարեն բնագրում «Թեոսը» «լոգոսի» հանդեպ գործածված է առանց հոդի: Եվ սա թույլ է տալիս Վկաներին կարծելու, թե այստեղ իրական իմաստն է, ոչ թե Աստված այլ աստվածային.
«Այսպիսի քերականական համակարգում, գոյականը, որը նախորդվում է հոդով, արտահայտում է անձնավորում, այն դեպքում, երբ առանց հոդի բարդ ստորոգյալի անվանական մասը՝ արտահայտված եզակի թվով դրված գոյականով, ցույց է տալիս անձնավորման հատկանիշ» (հապճեպորեն թարգմանել եմ «Նոր աշխարհի» ռուսերեն ծանոթագրություններից):
Սա այն դեպքում, երբ նույն Կտակարանյան թարմանությունը հերքում է հոդով Աստված/աստվածային որոշումը: Դու ասում ես՝ «քանի որ`
THEOS գոյականը անորոշ է և հետևաբար անձնավորություն չի ներկայացնում»:
ա) օրինակներ, երբ առանց հոդի՝ անորոշ «Թեոս»-ը թարգմանվում է Աստված (ցույց տալով Տիրոջը, ոչ որպես հատկանիշ)՝
Հովհաննես 20:17
«Ասէ ցնա Յիսուս. Մի՛ մերձանար յիս, զի չե՛ւեւս ելեալ եմ առ հայր իմ. այլ երթ դու առ եղբարսն իմ, եւ ասա՛ ցնոսա. ելանեմ ես առ հայրն իմ՝ եւ առ հայր ձեր. եւ Աստուածն իմ՝ եւ Աստուած ձեր:»
"λέγει αὐτῇ Ἰησοῦς· μή μου ἅπτου, οὔπω γὰρ ἀναβέβηκα πρὸς τὸν πατέρα· πορεύου δὲ πρὸς τοὺς ἀδελφούς μου καὶ εἰπὲ αὐτοῖς· ἀναβαίνω πρὸς τὸν πατέρα μου καὶ πατέρα ὑμῶν καὶ θεόν μου καὶ θεὸν ὑμῶν."
Ա Կորնթացիս 8:6
«...այլ մեզ մի՛ է Աստուած, Հա՛յր՝ յորմէ ամենայն, եւ մե՛ք ի նա. եւ մի՛ Տէր Յիսուս Քրիստոս, որով ամենայն, եւ մե՛ք նովաւ:»:
"...ἀλλ᾽ ἡμῖν εἷς θεὸς ὁ πατὴρ ἐξ οὗ τὰ πάντα καὶ ἡμεῖς εἰς αὐτόν, καὶ εἷς κύριος Ἰησοῦς Χριστὸς δι᾽ οὗ τὰ πάντα καὶ ἡμεῖς δι᾽ αὐτοῦ."
Եփեսացիս 4:6
«մի Աստուած, եւ հայր ամենեցուն, որ ի վերայ ամենայնի, եւ ընդ ամենեսին, եւ յամենեսին ի մեզ:»
"εἷς θεὸς καὶ πατὴρ πάντων, ὁ ἐπὶ πάντων καὶ διὰ πάντων καὶ ἐν πᾶσιν."
Ա Տիմոթեոս 2:5
«զի մի է Աստուած, եւ մի միջնո՛րդ Աստուծոյ եւ մարդկան՝ մա՛րդ Յիսուս Քրիստոս.»
"εἷς γὰρ θεός, εἷς καὶ μεσίτης θεοῦ καὶ ἀνθρώπων, ἄνθρωπος Χριστὸς Ἰησοῦς"
Այսքանը գտա ընդհամենը մի քիչ նայելով, երևի էլի կլինեն:
Հետաքրքիր է, որ հոդով քերականական կառույցը չի վկայում իրական Աստծո մասին: Հաճախ հոդով «Թեոսը» գործածվում է կուռքերի ու չաստվածների վերաբերությամբ: Ստորև մի քանի նման օրինակ կներկայացնեմ՝ փաստելով, որ հոդը իմաստակիր չէ՝ կաղապարայի իմաստ չի արտահայտում՝
բ) օրինակներ, երբ հոդով կառույցը ինքնին ցույց չի տալիս իրական Աստծուն ու կարող է կիրառվել ում հանդեպ ասես՝
Բ Կորնթացիս 4:4
«...որոց աստուած աշխարհիս այսորիկ կուրացոյց զսիրտս անհաւատիցն, զի մի՛ ծագեսցէ ի նոսա լուսաւորութիւն աւետարանի փառացն Քրիստոսի. որ է պատկե՛ր աներեւութիւն Աստուծոյ» /խոսքը սատանայի մասին է/:
"...ἐν οἷς ὁ θεὸς τοῦ αἰῶνος τούτου ἐτύφλωσεν τὰ νοήματα τῶν ἀπίστων εἰς τὸ μὴ αὐγάσαι τὸν φωτισμὸν τοῦ εὐαγγελίου τῆς δόξης τοῦ Χριστοῦ, ὅς ἐστιν εἰκὼν τοῦ θεοῦ."
Գործք 7:43
«Եւ առէք զվրանն Մողոքայ, եւ զաստղն աստուածոյն Հռեմփայ, զպատկերսն զոր արարէք երկիր պագանել նոցա. եւ փոխեցից զձեզ յա՛յն կողմ բաբելացւոց:» /խոսքը հեթանոսական աստծու մասին է/:
"καὶ ἀνελάβετε τὴν σκηνὴν τοῦ Μόλοχ καὶ τὸ ἄστρον τοῦ θεοῦ [ὑμῶν] Ῥαιφάν, τοὺς τύπους οὓς ἐποιήσατε προσκυνεῖν αὐτοῖς, καὶ μετοικιῶ ὑμᾶς ἐπέκεινα Βαβυλῶνος."
Գործք 14:11
«Եւ կոչէին զԲառնաբաս Դիո՛ս, եւ զՊաւղոս Հերմէ՛ս, քանզի նա՛ էր առաջնորդ բանին:» /ընդհանրապես/
"Οἱ δὲ ὄχλοι, ἰδόντες ὃ ἐποίησεν ὁ Παῦλος, ἐπῆραν τὴν φωνὴν αὐτῶν Λυκαονιστὶ λέγοντες, Οἱ θεοὶ ὁμοιωθέντες ἀνθρώποις κατέβησαν πρὸς ἡμᾶς."
Փիլիպեսիս 3:19
«...որոց կատարածն կորո՛ւստ որոց աստուած որովայնն իւրեանց է, եւ փա՛ռք ամաւթն իւրեանց, որք զերկրաւո՛րս եւ եթ խորհին:» /խոսքը որկորի մասին է/
"...ὧν τὸ τέλος ἀπώλεια, ὧν ὁ θεὸς ἡ κοιλία, καὶ ἡ δόξα ἐν τῇ αἰσχύνῃ αὐτῶν, οἱ τὰ ἐπίγεια φρονοῦντες."
Այսպիսով Վկաները հաճախ հիշատակում էին որոշ անհատների կատարած մի շարք թարգմանություններ՝
1928թ.-ի ("La Bible du Centenaire, L'Evangile selon Jean"), 1935թ.-ի ("The Bible-An American Translation"), 1946թ.-ի ("Das Neue Testament"), 1975թ.-ի ("Das Evangelium nach Johannes"), 1978թ.-ի ("Das Evangelium nach Johannes"), որոնք գործածում էին «աստվածային», «աստվածակերպ», «աստվածանման» տիպի եզրույթներ`
«
Այս անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն թարգմանություններում օգտագործվում են այնպիսի բառեր, ինպիսիք են՝ «աստված» (փոքրատառով), «աստվածային», «աստվածանման»:» (կրկին «Նոր աշխարհի» ծանոթագրության հապճեպ թարգմանություն):
«
Այսպիսով, Հովհաննես 1:1-ում ընդգծվում է «Բան»-ի հատկությունը, որ այն «աստվածային», «աստվածակերպ» էր, բայց ոչ Ամենակարող Աստված»: («Պե՞տք է հավատալ երրորդությանը», 1998, էջ 27)
Հիմա քիչ, թե շատ խելքը-գլխին մարդը կմտածի, բա էդ դեպքում ինչի՞ «Նոր աշխարհում» հեց չեն գրել «աստվածային» (իրանք ախր տենց սովորություն ունեն Գիրքը դոգմատին հարմարեցնելու): Այ հենց այստեղ է ամենամեծ «ղժժ»-ը: Անգամ իրենց կողմից չարչրկվկած «մասնագետները» մեկ-մեկ քչից-շատից տրամաբանական բաներ են ասում՝
«Սակայն Ջոն Ռոբինսոնը և աստվածաշնչյան գրվածքների անգլիացի հետազոտող Փեդերիկ Կենյոնը, նշելով, որ «աստվածային» բառն այստեղ ոչ ամենահարմար թարգմանությունը կլինի, կարծիք են հայտնել, որ, եթե Հովհաննեսը ցանկանար ընդգծել հենց այդ, ապա կօգտագործեր հունարեն «թեոիս»՝ աստվածային բառը»: (ամսագրի 1993թ.-ի հոկտեմբերի 15-ի թողարկման 28-րդ էջից)
Հիմա ամփոփենք: Իրենց դատողությամբ Հովհաննեսը չէր ցանկացել «աստվածային» ասել (հակառակ դեպքում ադպես էլ կասեր

), բայց քանի որ նրա ասածը
պիտի «աստվածային» նշանակի, եկենք գրենք «աստված» (փոքրատառով) ու հասկանանք ոնց մեզ պետք է:

Երկաթե տրամաբանություն, այնքան կուռ, որ սթափ դատողության ամենագնացն անգամ չի կարողանում այն հաղթահարել:

Էջանիշներ