User Tag List

Էջ 35 68-ից ԱռաջինԱռաջին ... 2531323334353637383945 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 511 համարից մինչև 525 համարի արդյունքները՝ ընդհանուր 1008 հատից

Թեմա: Եհովայի վկաներ

  1. #511
    Մշտական անդամ Benadad-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.12.2009
    Հասցե
    Ժայռաքերծին
    Գրառումներ
    182
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    վապշե ըդոնց ով է է թողել գան Հայաստան

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hayazn (29.05.2010), wem (10.06.2010)

  3. #512
    Մշտական անդամ Reh32-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.12.2009
    Գրառումներ
    215
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եհովայի վկաներով, ամեն տեսակ կրոններով, աղանդներով դեռ մի քանի տարի առաջ բավականին շատ էի հետաքրքվում.Մի քանի ամիս առաջ էլ հեռախոսով խոսում էի ծանոթներիցս մի աղջկա հետ ու որոշեցի հոգու հետ խաղալ, ասեցի Եհովայի Վկա եմ էս կոմ են կոմ. Հավատաց. Մի քիչ էլ որ խոսացինք ասեցի սուտ եմ ասում էտ իրանք ով են, որ ես էլ իրանց աղանդից լինեմ. Մեկ ել տենամ ես աղջիկը գժվավ, դե ես էլ ինձ երկար ժամանակ չեի կարում ներեի մտածում էի անհաջող կատակ ստացվեց կամ էլ շատ նեռվայնացրի էս խեղճ աղջկան. Մի որոշ ժամանակ անց երբ դեպքը պատմեցի մեր ընդհանուր ծանոթներից մեկին. Պարզվեց որ էտ աղջիկը Եհովայի Վկա ա. Դե ինքը ինձ չի ասում հիմա բայց դե շարունակում եմ մտերմություն անել հետը. Դե հիմա շատ էլ որ հայ ենք, հո չեմ կարա ասեմ գնա էլ չզանգես կամ չգիտեմ ինչ. Մարդը ինձ նեղություն չի տալիս, կրոնական թեմաներից չենք խոսում իրար հետ, դե բայց Տուպոյ ա շաատ.
    Ու ապշեցի որ իմացա սաղ տնեցիքով են վկա. ՈՒրեմն Ռուսաստանից հորը թողել են եկել Հայաստան. Դե հերն էլ էնդեղից ըստ պահանջի փող ա ուղարկում որ սրանք լավ ապրեն. Սրանք էլ մերն ու 2 աղջիկները որոշում են չաշխատեն, սաղ օրը տունը պարապ նստում են. Ու տենց ընկնում Եհովայի Վկաների ճանկը. Իսկ իմ համար ամենազզվելին էն էր, որ երբ հերը կարոտած որոշեց հետ գա, ընտանիքը զզվանքով էր էտ խեղճ մարդուն վերաբերում. Ծանոթս ամեն անգամ ինձ տենալուց ասում էր երբ ա գնալու ստեղից, եսիմ ինչ. Բայց հիմա իրար հետ են ապրում ստեղ. Դե երևի մի որոշ ժամանակ անց հորն էլ կդարձնեն, կամ տնից դուրս կանեն. եսիմ.

  4. #513
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ ,,վկաների" համար

    Իմ իմացած աղանդներից ամենավտանգավորն եմ սրան կարծում: Ինձ մոտ ահավոր հակակրանք են առաջացնում: Հետաքրքիր է, որ ուրիշ ոչ մի աղանդի այսպես վատ չեմ վերաբերվում: Եվ երբ մոտենում են առանց բանավեճի չեմ կարողանում բաժանվել: Սրանք էլ ոնց որ թառս, անընդհատ ինձ են հանդիպում: Երևի չհավատաք, բայց բացի այն որ փողոցում շատ անգամ են մոտեցել ու առաջարկել իրենց գրականությունը, մի քանի անգամ պատահական զանգահարել են հեռախոսով ու փորձել են պրոպագանդել: Մի քանի անգամ էլ ուղակի տուն են եկել: Այս աղանդին ծանոթացել եմ դեռ 1994-ին, գերմանիայում: Օգտվելով նախկին ՍՍՀՄ ժողովուրդների թյուր գիտելիքներից աստծո ու կրոնի վերաբերյալ, սրանք ուղակի գրոհ էին կազմակերպել վերը նշվածների դեմ: Կարծես իրենց համար ,,խոպան՛՛ հոգիների անսպառ աղբյուր գտած լինեյին: Ցուց էին տալիս աստվածաշունչը ու ասում բոլորին. ,,ահա, մենք ընդառաջվում ենք սուրբ գրքով", իսկ էս խեղճ մարդիք չհասկանալով դրանց ճանկն էին ընկնում: Շատ եմ բարկանում, երբ տեսնում եմ հայ երիտասարդ պատանիների ու աղջիկների, որոնք փողոցները ընկած այսպես ասած ,,գովազդում" են դրանց: Ու համարյա միշտ մոտենում ու փորձում եմ ես իրենց ,,հավատափոխ" անել: Եվ ցավալին այն է, որ ինձ հանդիպած ,,վկաներից" շատերը Սուրբ Գիրքը նույնիսկ չեն կարդացել: Եվ ինչպես հասկացա նրանց պատճառաբանություններից, սկսել են և կարդում են իրենց քույր ու եղբայրների հետ, իրենց ուսուցչի օգնությամբ: Լրիվ պարզ է: Նույնիսկ չեն թողնում ինքնուրույն ընթերցել, կարող է սխալ հասկանան...Ասում եմ դու ինքներդ կարդացեք և գուցե պատահական կհանդիպեք այն հատվածին, որտեղ աստված հնարավոր աամբողջ մանրամասներով ներկայացնում է թե ինչպե՞ս պետք է կառուցեն ,,իր տունը": Եթե կարդաք գուցե կհասկանաք, որ աստծո համար բոլորովին էլ ավելորդ չեն եկեղեցիները: Ես ինձ աստվածաշնչի գիտակ չեմ համարում, դեռ ընդհակառակը, շատ բաներ ինքս չեմ հիշում կամ չեմ հասկացել, բայց ոչ մի քարոզիչ ինձ չի կարող համոզել եկեղեցու ավելորդության մեջ: Կամ լսել եմ թե ինչպիսի միամտությամբ, կամ թե ինչպիսի խորամանկությամբ են ( նայած թե ասողը հասարակ խափնվա՞ծ է, թե՞ խափող) նրանք ասում. ,,Քրիստոսը արդեն եկել է, նա երկնքում է: Նա մարտնչում է դևերի դեմ ու նրանցից շատերին արդեն հաղթել է, շտապեք, տեղերը սահմանափակ են": Մարդ չգիտի ծիծաղի՞, թե՞ բարկանա: Իսկ գուցե ճիշտը լացե՞լն է: Երիտասարդ ջան, հայուհի ջան, ավետարանը կարդալ այդքան դժվար չէ, որ անպայման սպասում եք խմբակային ընթերցման ու վերլուծության: Ինքներդ կարդացեք և գուցե կհանդիպեք, Քրիստոսի այն պատգամին. որ ,,կգան ու կասեն, որ ես եկել եմ անապատում եմ-- չ՛հավատաք:
    Կգան ու կասեն, որ ես եկել , նկուղում եմ-- չ՛հավատաք: Իմ գալուտը բոլորդ կիմանաք ինչպես իմանում եք արևի ել ու մուտը": Ի՞նչ է, ձեզանից ինչ որ մեկը կարծում է ինքը չի կարողանում տարբերել արևի ել ու մու՞տը, և պետք է մեկը, որ ձեզ ասի արդեն առավո՞տ է:
    Կամ մի թե կարելի է հավատալ աստծոն ու չիմանալ, որ գայթակղելը, իրենց ունեցած հարստությամբ հպարտանալն ու ցուցադրելը դա սատանային հատուկ վարվելակերպ է: Իսկ նրանց ողջ գործունեությունը իրենց ունեցածով մարդկանց զարմացնելն է: Թվաքանակը, դրամագլուխը, աշխարհում ունեցած անշարժ ու շարժական կապիտալը: Իրենց տպարանները, ֆաբրիկաներն ու գործարանները... Հերիք է էլի: Կամ ամենապարզը, աստծո պատվիրաններից մեկը, որը բարի չի ասում հայր աստծո անունը տեղին անտեղին բարձրաձայն ասելուն: Բայց ի՞նչ եք տեսնում նրանց մոտ: Լրիվ հակառակը: Նրանք օրեկան միլիոնավոր անգամներ ստիպում են մարդկանց հենց այնպես բարձրաձայնել աստծո հատուկ անունը: Նույնիսկ Նյույորքի կենտրոնական փողոցներից մեկի վրա գտնվող նրանց կենտրոնի ճակատին, մեծ տառերով գրված է այդ անունը, որը միլիոնավոր քաղաքացիներ կամա թե ակամա կարդում են: Հերիք է էլի, ինչքա՞ն կարելի է կույր լինել: Եղբայր եթե ձեզ հավատալ է պետք, հավատ է պետք, ապա ինչո՞վ է վատը ձեր կրոնը, հավատացեք, աղոթեք: Եկեղեցի էլ մի գնացեք աստծո սիրուն, եթե դա է, որ ձեզ այդպես գայթակղում է էդ անտեր աղանդի մեջ...
    Շատ բան կա ասելու, բայց առանց այդ էլ շատ խոսեցի ու երևի զահլա տարա: Ու երևի անտեղի, որովհետև իմ կարծիքով ակումբում ,,վկաներ"չկան: Այսինքն ի՞նչ իմանաս...

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Benadad (29.05.2010), Freeman (23.07.2010)

  6. #514
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պետք չէ թաքնվել մարդու իրավունքների կարգախոսի տակ: Երբ մեր իշխանությունները Եվրախորհրդի պարտադրանքով վավերացրին կրոնական օտարածին խմբերի անարգել մուտքը Հայաստան` նրանք հայ հասարակությանը հուսադրում էին, թե կձևավորվի այնպիսի օրենսդրական դաշտ, որով հնարավոր կլինի ապահովել կրոնական կառույցների պետական վերահսկողությունը, և որ ամենակարևորն է` նրանց թույլ չի տրվի ազգային անվտանգությունը խարխլող գործունեություն ծավալել: Խոստացված օրենսդրական դաշտը չստեղծվեց: Անգամ չբարեփոխվեց Կրոնի մասին անկատար օրենքը, որն իր անլիարժեքությամբ ասես կանաչ լույս վառեց աղանդավորական քայքայիչ գործունեության առաջ: Եվ այսօր իրողությունն այն է, որ կրոնական կառույցներն ամբողջությամբ դուրս են մղված վերահսկողության դաշտից, պետական ոչ մի մարմին իրավասություն չունի նրանց հետևելու: Իսկ քանի դեռ ապահովված չէ նրանց գործունեության թափանցիկությունը, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Հայաստանը զերծ է աղանդների քայքայիչ ազդեցությունից: Կրոնական օտարածին կառույցների ներհոսքը Հայաստան, անշուշտ, իրագործվեց Եվրոպայի թեթև ձեռքով: Բայց չմոռանանք, որ նրանց հետագա ակտիվացման հարցում ինքներս մեղքի բաժին ունենք` մեր անտարբերության, անհեռատեսության, մասամբ էլ` ստրկամտության պատճառով: Եվրախորհուրդը մեզ պարտադրեց գրանցել կրոնական կազմակերպություններին (դա մասնավորապես վերաբերում էր Եհովայի վկաների գրանցմանը), բայց նույն ԵԽ-ն հաջորդ կետով իսկ առաջարկեց ստեղծել մի անկախ մարմին, որն զբաղվելու էր կրոնական կառույցների գործունեության մասին տեղեկատվության հավաքմամբ և դրանք պետական մարմիններին տրամադրելով: Այս քայլն անշուշտ պետությանը հնարավորություն կտար վերահսկիչ աչքը նրանց վրա պահել: Իսկ ի՞նչ արեցինք մենք. նախ ստրկամտորեն շտապեցինք կատարել ԵԽ-ի առաջին պահանջը, մինչդեռ այն, ինչը բխում էր մեր երկրի շահերից` անտեսեցինք ու մոռացանք: Այդպես էլ չստեղծվեց կրոնական կառույցների գործունեությունը վերահսկող անկախ մարմինը: Խղճի ազատության հովանավոր Եվրոպան, որ արդեն վաղուց իր վրա զգում է աղանդավորների ավերիչ ներգործությունը, վերջին տասնամյակում ստիպված է եղել մի շարք զսպիչ օրենքներ ու հռչակագրեր ընդունել: Դրանցից է նաև 1999ին վավերացված Եվրոպական պետությունների համընդհանուր հռչակագիրը, որով այդ երկրներին առաջարկվում է միջոցներ ձեռնարկել մարդկանց իրավունքները քայքայիչ աղանդների ոտնձգություններից պաշտպանելու համար: Հռչակագիրը նաև հնարավորություն է տալիս մերժել նրանց` կրոնական կազմակերպության կարգավիճակ ստանալու պահանջը (դա ենթադրում է հարկային և իրավական արտոնություններ): Սակայն աղանդավորական ցանցի մեջ հայտնված մեր երկիրն ամենևին ուշադրություն չի դարձնում այս հռչակագրի դրույթներին: Փոխարենն ահ ու դողով մի բան ենք մտածում` հանկարծ թթու խոսք չասենք կրոնական կառույցների հասցեին, թե չէ հանկարծ կարժանանանք նրանց միջազգային աղմուկին: Եվ այսօր ստղծվել է մի այնպիսի վիճակ, որ եթե հանկարծ երկրի իրավասու մարմինները համարձակվեն ո՜չ թե մեղադրել, այլ ընդամենը կասկած հայտնել աղանդավորական այս կամ այն կառույցի կողմից մեր երկրում իրականացվող վտանգավոր քարոզչության մասին` եվրոպաներում մի այնպիսի սարսափելի աղմուկ կբարձրացնեն, թե` եկեք, փրկե՜ք, Հայաստանում ճնշում են մեզ, բռնանում են մեր իրավունքների վրա: Հետևանքն էլ կլինի այն, որ մի օր էլ եվրոպական որևէ կառույցում ի հայտ կգա Հայաստանի ժողովրդավարության մակարդակը կասկածի տակ դնող հերթական զեկույցը… Հատկանշական է, որ մեզանում կրոնական կառույցներին առնչվող քննարկումները սովորաբար ընթանում են մարդու իրավունքների և խղճի ազատության հոլովույթում: Հաճախ աղանդավորական կառույցների նկատմամբ հասարկության վերաբերմունքով է փորձ արվում չափել երկրի ժողովրդավարության մակարդակը: Սրանից օգտվելով է, որ կրոնական կառույցները ճարպկորեն թաքնվում են մարդու իրավունքների մասին բարձրաձայնող կարգախոսների հետևում: Հասկանալի է, որ այս վտանգավոր ուղղորդումները թելադրվում են դրսից, բայց անհասկանալի է, թե ինչու ենք մենք անվերջ կուլ տալիս դրսի խայծը: Մինչդեռ կրոնական կազմակերպությունների խնդիրը հարկ է դիտարկել ոչ թե մարդու իրավունքների, այլ հենց երկրի ազգային անվտանգության տեսանկյունից: Անգամ ժողովրդավարական Եվրոպայում, եթե կրոնական տվյալ կառույցն ազգային անվտանգության առումով դիտվում է վտանգավոր, նրա գործունեությունը միանշանակորեն դադարեցվում է: Այսկերպ Ֆրանսիայի իշխանությունները երկրից վտարեցին «Եհովայի վկաներ» կոչվող կրոնական կառույցը: Հայերս, որ այնքան սիրում ենք ընդօրինակել Եվրոպային, չգիտես ինչու` այս հարցում չենք ուզում նրա օրինակին հետևել: Բայց այն ավերը, որ մեր երկրում իրականացնում են աղանդավորական «հրոսակները», այլևս պարտավորեցնում է հայտարարել, որ դրսից ներմուծված կրոնական կազմակերպությունների գործողությունները Հայաստանում հասել են այնպիսի ծավալների, որ վտանգում են ազգային անվտանգությունը: Ընդամենը մեկ օրինակ. եթե Եհովայի վկաների գաղափարախոսության առանցքում տվյալ երկրի հասարակական, պետական ինստիտուտներին չենթարկվելու և երկրի սահմանադրությունը մերժելու քարոզչությունն է, ի՞նչ է սա, եթե ոչ ազգային անվտանգությունը խաթարող վարվելակերպ: Այնպես որ ժամանակն է վճռականություն հանդես բերել ու գործնական քայլեր ձեռնարկել քայքայիչ աղանդների գործունեությունը մեր երկրում վերջնականապես դադարեցնելու համար:

  7. #515
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    .... ,,վկաները"

    [QUOTE=Zgon;2020243]
    Պետք չէ թաքնվել մարդու իրավունքների կարգախոսի տակ: Երբ մեր իշխանությունները Եվրախորհրդի պարտադրանքով վավերացրին կրոնական օտարածին խմբերի անարգել մուտքը Հայաստան` նրանք հայ հասարակությանը հուսադրում էին, թե կձևավորվի այնպիսի օրենսդրական դաշտ, որով հնարավոր կլինի ապահովել կրոնական կառույցների պետական վերահսկողությունը, և որ ամենակարևորն է` նրանց թույլ չի տրվի ազգային անվտանգությունը խարխլող գործունեություն ծավալել: Խոստացված օրենսդրական դաշտը չստեղծվեց: Անգամ չբարեփոխվեց Կրոնի մասին անկատար օրենքը,
    Ինչպե՞ս կարող են մեր ,,պետական այրերը" անել մի գործ, որի ոչ իմաստն են հասկանում, ոչ էլ կարևորությունը: Մեր խորհրդարանը այսօր հագեցած է այնպիսի ,,նախանձելի կոնտիգենտից", այնպիսի ,,հովիվներից ու հովվապետերից", որոնց համար միևնույն է, թե իրենց ,,ոչխարները" որ ցեղին կպատկանեն, կարևորը թվաքանակն է և նրանց ոչխար լինելու ,,ուրախալի" փաստը: Նրանք իրենք ոչ հավատ ունեն, ոչ կրոն: Չէ, այսինքն ունեն, բայց դա ,,ուրիշ" հավատ է: Փողի ու իշխանության հավատն է: Իսկ ադ հավատը թույլ է տալիս նրանց անել ամեն ինչ, իրենց շահի համար: Իրենց նեղ շահերից ելնելով կարող են հատորներով օրենքի նախագծեր կազմել տալ, բայց ազգային շահերի համար չեն ուզում մի փոքրիկ գործ կատարել: Հնարավոր տարբերակները հետևյալներն են՝, կամ ձեռնտու չէ երկրի տերերին, կամ իրոք այնքան ,,խելոք" են, որ չեն հասկանում դրա կարևորությունը:

  8. #516
    Դուք դեռ չգիտեք ես ով եմ
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2010
    Գրառումներ
    302
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն

    Այս նախադասությունը Եհովայի վկաների կողմից հրատարակված գրքի միջիցեմ կարդացել.
    «Հիսուսը 1914 թվաքանից երկնքում սկսեց թագավորություն անել և դևերին երկքից գցեց երկրի վրա և մենք այժմ ապպրումենք դևերի ժամանակաշրջանում:»

  9. #517
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում wem-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս նախադասությունը Եհովայի վկաների կողմից հրատարակված գրքի միջիցեմ կարդացել.
    «Հիսուսը 1914 թվաքանից երկնքում սկսեց թագավորություն անել և դևերին երկքից գցեց երկրի վրա և մենք այժմ ապպրումենք դևերի ժամանակաշրջանում:»
    ԱԲՍՈՒՐԴԱ Վեմ ջան քանի որ սա իրենց հորինած « աստվածաշունչնա »

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    wem (11.06.2010), ՆանՍ (12.06.2010)

  11. #518
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվ ինձ թվում է, որ Քրիստոսը հենց սա նկատի ուներ ասելո. ,,Կգան ու կասեն՝, որ Քրիստոս եկել է, անապատում է... Չհավատա՛ք:
    Կգան ու կասեն, որ նա նկուղում է... չհավատա՛ք: Իմ գալուստը կիմանք, ինչպես գիտեք արևի ել ու մուտը..." : Մեջբերումը ոչ բառացի էր, բայց միտքը ինձ թվում է չեմ աղավաղել, ինչպես դա անում են այդ ,,...վկաները":

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (10.06.2010), s_hrayr (10.06.2010), wem (11.06.2010), Արծիվ (10.06.2010), Ժունդիայի (10.06.2010), ՆանՍ (12.06.2010)

  13. #519
    Դուք դեռ չգիտեք ես ով եմ
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2010
    Գրառումներ
    302
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արծիվ-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱԲՍՈՒՐԴԱ Վեմ ջան քանի որ սա իրենց հորինած « աստվածաշունչնա »
    Գիտեմ ապեր, այս գրառումը կատարեցի որ միքիչ ծիծաղենք:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արծիվ (13.06.2010)

  15. #520
    positive kyahi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2010
    Հասցե
    Տիեզերք
    Տարիք
    34
    Գրառումներ
    315
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. Կրոնական ուղղության հետևորդների համար վիրավորական արտահայտություններ պարունակող գրառումը ջնջվել է:
    Վերջին խմբագրող՝ Monk: 12.06.2010, 14:30: Պատճառ: #

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (12.06.2010), Skeptic (12.06.2010), Ժունդիայի (13.06.2010)

  17. #521
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    [QUOTE=kyahi;2030225.....[/QUOTE]

    Ճիշտ ա, բայց աղանդների «առաջնորդներից» շատերը հազար անգամ ավելի բիթի են /կներես, ուրիշ` ավելի հարմար բառ չգտա/, քան շարքային քրիստոնյաներինը: Էն իմ պատմած ադվենտիստ բարերար ձյաձյայի պատմությունը հիշի:
    Վերջին խմբագրող՝ Monk: 12.06.2010, 14:32: Պատճառ: #Մեջբերման հեռացում

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (12.06.2010)

  19. #522
    positive kyahi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2010
    Հասցե
    Տիեզերք
    Տարիք
    34
    Գրառումներ
    315
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ա, բայց աղանդների «առաջնորդներից» շատերը հազար անգամ ավելի բիթի են /կներես, ուրիշ` ավելի հարմար բառ չգտա/, քան շարքային քրիստոնյաներինը: Էն իմ պատմած ադվենտիստ բարերար ձյաձյայի պատմությունը հիշի:
    Բիթիին բիթի են, բայց դե, երբ անչափահաս երեխային ծնողները տանում են էդ աղանդի մասնակիցը դարձնելուն դա արդեն ստրկության նման մի բան է ու շատերը հենց զոհ են դառնում, օրինակ ես լսել եմ, որ եթե մտնում ես դրանց շարքերը հետո չես կարոց դուրս գալ, հետևաբար եթե դա ճիշտ է ուրեմն ստրկություն ա, իսկ դրանց առաջնորդները լավ էլ փող են առնում էդ հարիֆների հաշվին:

  20. #523
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում kyahi-ի խոսքերից Նայել գրառումը
    Բիթիին բիթի են, բայց դե, երբ անչափահաս երեխային ծնողները տանում են էդ աղանդի մասնակիցը դարձնելուն դա արդեն ստրկության նման մի բան է ու շատերը հենց զոհ են դառնում, օրինակ ես լսել եմ, որ եթե մտնում ես դրանց շարքերը հետո չես կարոց դուրս գալ, հետևաբար եթե դա ճիշտ է ուրեմն ստրկություն ա, իսկ դրանց առաջնորդները լավ էլ փող են առնում էդ հարիֆների հաշվին:
    Ես էլ էի ուզում էդ ասեի, բայց դու շատ ավելի լավ ասեցիր:
    Մի ժամանակ «Պրոֆֆուտբոլ» հաղորդումով մի հատ հետաքրքիր, բայց տխուր սյուժե կար մի ֆուտբոլիստի մասին /անունը չեմ հիշում/, ում պսիխիկան էդ աղանդներից մեկի պատճառով վերջնականապես խախտվել էր: Վերջը օպերացիա արեց, սեռը փոխեց...

  21. #524
    positive kyahi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2010
    Հասցե
    Տիեզերք
    Տարիք
    34
    Գրառումներ
    315
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ էի ուզում էդ ասեի, բայց դու շատ ավելի լավ ասեցիր:
    Մի ժամանակ «Պրոֆֆուտբոլ» հաղորդումով մի հատ հետաքրքիր, բայց տխուր սյուժե կար մի ֆուտբոլիստի մասին /անունը չեմ հիշում/, ում պսիխիկան էդ աղանդներից մեկի պատճառով վերջնականապես խախտվել էր: Վերջը օպերացիա արեց, սեռը փոխեց...
    Վուույ սաղ զիբիլ են էդ աղանդները, թե ոնց են մարդիկ հավատում նման բաների ու ախր մենակ Հայաստանում չէ այս հարցը խնդիր…մեր շենքի մոտ /ոչ եհովայի վկաների ասում են դրանց անունն էլ հիսուսականներ են/ մի հատ շենքում ամեն կիրակի դրանք հավաքվում են, մենակ տեսնես ինչքան շատ են ու հիմնականում երիտասարդներ, գալիս են իրենց երեխաների հետ, ժամերով աղոթում են, հետո էլ ուրախ-ուրախ գնում են, ահավոր ա, ասա դրա տեղը գոնե եկեղեցի գնացեք, գոնե եկեղեցակաների կլսեք , ոչ թե ինչ-որ երկնքից իջաց ,աշխարհի վերջին սպասող հիվանդների:

  22. #525
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում kyahi-ի խոսքերից Նայել գրառումը
    Վուույ սաղ զիբիլ են էդ աղանդները, թե ոնց են մարդիկ հավատում նման բաների ու ախր մենակ Հայաստանում չէ այս հարցը խնդիր…մեր շենքի մոտ /ոչ եհովայի վկաների ասում են դրանց անունն էլ հիսուսականներ են/ մի հատ շենքում ամեն կիրակի դրանք հավաքվում են, մենակ տեսնես ինչքան շատ են ու հիմնականում երիտասարդներ, գալիս են իրենց երեխաների հետ, ժամերով աղոթում են, հետո էլ ուրախ-ուրախ գնում են, ահավոր ա, ասա դրա տեղը գոնե եկեղեցի գնացեք, գոնե եկեղեցակաների կլսեք , ոչ թե ինչ-որ երկնքից իջաց ,աշխարհի վերջին սպասող հիվանդների:
    Ցավոք սրտի, լավ պատկերացնում եմ:
    Չէի ուզում ասեի, բայց կասեմ. փոքր ժամանակ` 8-10 տարեկանում, մի երկու անգամ ինքս ներկա եմ եղել ավետարան(չ)ականների հավաքներին, ու, չնայած դա համարվում ա քրիստոնեական կոնֆեսիա, բայց աղանդավորական հավաքներից քիչ ա տարբերվում:
    Հիմա որ հիշում եմ, սաղ մարմնովս դող ա անցնում...

Էջ 35 68-ից ԱռաջինԱռաջին ... 2531323334353637383945 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •