My World My Space (23.05.2011)
Skeptic (23.05.2011)
Իհարկե նման տենդենց դիտվում է արդի հայերենում, բայց ԻՄԿ այս դեպքի բանալին ուրիշ տեղում է. հայերենում առկա է ռուսերենով միջնորդավորված փոխառություն մասսան /մասսայական, մասսիվ ևն/ (հուն. μάζα ->լատ. massa -> ռուս. масса -> հայ. մասսա): Ուստի կարծում եմ այս դեպքում ևս նույն արմատը պիտի 2 «ս»-ով գրվի:
Կխնդրեի՝ մեկը բառարանով ստուգի:![]()
Ես պոլիտեխնիկական բառարանով նայեցի (), «պլաստմասսա» էր գրված` հավանաբար հաշվի առնելով «մասսա» բառարմատը:
Իսկ միգուցե շեշտադրությո՞ւնը կապ ունի. պասիվ, կլասիկ բառերի դեպքում շեշտը դրվում ա վերջին վանկի վրա, որի դեպքում, եթե ճիշտ եմ նկատում, մեկ կամ երկու «ս»-երի արտասանական տարբերությունն առանձնապես չի նկատվում: Իսկ «մասսայի» դեպքում, քանի որ շեշտը դրվում ա առաջին վանկի վրա...
Լավ, վստահ չեմ:![]()
Moonwalker (23.05.2011)
Ուլուանա-ի խոսքերից
Բառարանում գտա հետևյալը.
рожок - թիակ, հագնելաթի (ոտնամանի)
Մի 20 տարի առաջ լսել եմ այդ բառի «ԳՈԳԱԹԻ» տարբերակը, այսինքն՝ գոգավոր թիակ: Ըստ իս շատ ավելի լավ է հնչում և «գործիքն» էլ ավելի ճիշտ է նկարագրում:
Ինչքան գիտեմ գոգաթիակը совок-ի թարգմանությունն է:
Վերջին խմբագրող՝ Մինա: 23.05.2011, 13:58:
Ժող, մեր տանը քանի օր ա՝ պատերազմ ա մի հարցի շուրջ: Տեսնեմ՝ դուք ինչ կարծիքի ա:
Ո՞նց ա ճիշտ. պառկացնե՞լ, թե՞ պառկեցնել:
Էն հիմնավորումը, որ ե խոնարհման բայ ա, չի անցնում, որովհետև նման շատ բայեր ստանում են ացն ներգործական սեռում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ