Varzor (11.06.2011)
_Հրաչ_ (08.06.2011)
Ժող. Մարտիրոսյան ազգանունը տրանսլիտով ո՞նց ա ճիշտ գրելը ՝ Martirosyan, թե՞ Martyrosyan,Ես մենակ առաջին տարբերակն եմ հանդիպել,բայց ենթադրում եմ,որ տենց սխալ ա՝ մարտիրոսը martyr-ը չի՞
The cake is a lie.
Տրանսլիտ` նշանակում է տառադարձել: Իսկ եթե տառադարձում ենք, չենք կարող «y» տառով միաժամանակ գրել ե՛ւ «յ»-ն, ե՛ւ «ի»-ն, հետեւաբար` կլինի Martirosyan (կամ այլ տառադարձման կանոնների դեպքում` այլ ձեւով):
Այլ հարց է, եթե գրենք ոչ թե տրանսլիտով, այլ, օրինակ` անգլերեն. էդ դեպքում արդեն միանշանակ չի լինի որոշել, կարելի է առաջնորդվել թարգմանելու, հնչողությունը պահպանելու կամ ինչ-որ այլ եղանակով: Թարգմանելու դեպքում էլ Martyrosyan գրելն էլ այդքան ճիշտ չեմ համարում, որովհետեւ, ինչպես ասեցիր, մարտիրոսը martyr-ն է, ոչ թե martyros-ը: Եթե անգլերեն ենք գրում (ոչ թե տրանսլիտով), ամենաշատ հակված եմ Martirosian տարբերակին:
Varzor (11.06.2011)
Ըստ լեզվի տեսչության, անձնագրերի մեջ գրելու ընդունված ձևերի և այլն և այլն, հայկական անուններն ու ազգանունները ուղղակիորեն տառադարձվում են անգլերեն առանց հայերենի ճիշտ հնչողությունը պահպանելու: Տվյալ դեպքում ճիշտ ու ընդունված տարբերակը Martirosyan-ն ա, իսկ -ian վերջավորությունը Սփյուռքում ա մենակ տարածված:
I may be paranoid but no android!
Ռուֆ, նկատենք, որ որպես տառադարձման ճիշտ ձեւ` ես էլ եմ Martirosyan-ը նշել: Իսկ դրանից հետո ես խոսել եմ ոչ թե տառադարձման, այլ անգլերեն գրելու մասին, ինչի հետ քո ասածը կապ չուներ: Մարդ իր անունը կարա գրի ինչպես տրանսլիտով, այնպես էլ իր ուզած լեզվով, ու ոչ մի լեզվի չտեսություն չի կարող ասել` «ճիշտը տրանսլիտն ա»: Կարող ա ինչ-որ դեպքում ճիշտը տրանսլիտն ա, բայց եթե ես ուզում եմ անունս անգլերեն գրել, ապա հաստատ ճիշտը տրանսլիտը չի:
Երեւի լեզվի տեսչության հըմար ճիշտը մի հատ ա:
Իսկ ian-ը ու yan-ը լրիվ ուրիշ թեմա ա, ես իմ տեսակետն ունեմ, քեզ էլ չեմ փորձի համոզել, որ ian-ը ավելի լավ ա, կամ չգիտեմ ինչ:![]()
Varzor (11.06.2011)
Այո, պաշտոնական տարբերակը անձնագրերում կիրառվող տարբերակն է: Ի դեպ անձնագրային տրանսլիտերացիան կատարվում է ծրագրային և օրենքով ենթակա չէ փոփոխման: Սակայն հնարավոր է նաև փոփոխել` ինչպես ասում են փողին մունաթ
Իսկ անգլերեն կամ այլ լեզվով անունը գրելու համար առաջին հերթին այդ լեզվում պետք է համապատասխան տառերի արտահայտման ձևը գտնել
Թարգմանություններն էլ ոչ միշտ են ստացվում` տվյալ լեզվում չկա հայերենի համարժեքը: Սակայն ոչ մի օրենք չի արգելում մարդուն կոչվել իր ուզած ձևով և տարբերակով
Օրինակ. Քրիստինե, անգլերեն համարժեքը Christina, անձնագրային տարբերակը Qristine: Բայց ժողովրդական ասած Քիսո![]()
Լեո (12.06.2011)
Բարի օր բոլորին:ՈՒլուանա ջան մի շիշ մածնի,թե մի շիշ մածունի պատմություն?:Իմ կարծիքով առաջին տարբերակն է ճիշտը,բայց կարդալուց լավ չի լսվում:Էլի բառեր կան,որ ու-ն սղվելուց դուրս չեն գալիս:Բայց իմ դուր գալով հո չի:Խնդրում եմ դուրս բեր ինձ այս տանջալի երկմտանքից :
Հ.գ. էստեղ շատ լրջորեն պիտի գրեմ,թե կարող եմ նաև մի քիչ կատակել?:
Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…
Մինա (13.06.2011)
Ժողովուրդ, հունիսի 21-ին՝ ամենաերկար օրվան հայերեն ո՞նց են ասում: Խնդրում եմ՝ ձգտեք բառարանային տարբերակներ չառաջարկել. ես դրանք արդեն նայել եմ:
Մի քիչ թեմայից շեղվեմ. մինչև հիմա ուշադրություն չէի դարձրել էդ հասկացությունն արտահայտող հայերեն բառի տարբերությանը ռուսերեն ու անգլերեն համարժեքներից: Մեր տարբերակում ուշադրությունը դարձվում ա ոչ թե նրա վրա, որ արևի` սովորականից երկար հորիզոնում երևալու պատճառով տպավորություն ա ստեղծվում, թե նա «կանգնում ա», այլ նրա վրա, որ արևը մոտենում ա, վերադառնում ա մեզ մոտ:
Չնայած ոչ հեթանոս եմ, ոչ էլ` հելիոցենտրիզմի կողմնակից, բայց էս փաստը սրտովս ա:
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ