Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Phantom Lord (20.08.2009)
Phantom Lord (20.08.2009)
Դե հա, ճիշտ ա, սովոր չենք, բայց ես էս վերջին 2 տարին իմ կոմպի Windows-ը հայերեն գցելուց հետո սովորեցի նոր տերմիններին. սկզբում իմ համար էլ շատ տարօրինակություններ կային, բայց դա ժամանակի ընթացքում անցնում ա, սովորում ես, «կայանքներ»-ն, ասեմ, էդքան խուճուճ թարգմանություն չի, իմաստային ու հնարավորինս բառացի թարգմանություն ա:
Ես ընդհանրապես կողմ եմ ՀայԹեք-ը հայերենացնելու գործընթացին, բոլոր երկրներում (երևի բոլործրագրերը թարգմանում են իրենց ազգային լեզվով. ինչո՞ւ չունենանք մերը:
Ողջունում եմ Նալբանդյանի նախաձեռնությունը: Պատրաստ եմ շարունակել օգնել տերմինների թարգմանություններով:
Համաձայն եմ Արտակ ջանՈւղղակի մեջբերել եմ ՀայԹեք տերմինը. թե չէ կողմ եմ, որ լինի Բարձր տեխնոլոգիաներ
![]()
Ժող ջան մի հատ ել հայթեք բառեզր
օգնություն է պետք reset, сбросить բառի թարգմանությունը հետևյալ բառակապակցության մեջ
сбрасывать показания счётчика — reset the counter
Տվյալ դեպքում` զրոյացնել:
Ժողովուրդ հիմա file բառի հայերեն ճշգրիտ թարգմանությունը ո՞նցա։
Կարող եմ իրավաբանական փաստաթղթում հենց «ֆայլ» գրե՞լ։
Askalaf (18.04.2011)
Իսկ ես գիտեմ «նիշք» տարբերակը:
Եթե նկատի ունես «ՀայԹեք» թե «ՀայՏեք» տարբերությունը, ապա իմ կարծիքով դա ռուսերենի հետ կապ չունի: Նախ եւ առաջ «թեք»-ը հայերենում լրիվ ուրիշ բան է նշանակում, եւ երկրորդ, հայերենում ունենք «տեխնոլոգիա» բառ, որը սկսվում է «Տ»-ով: Էնպես որ ճիշտ եմ համարում «ՀայՏեք» տարբերակը (ռուսների մոտ կլիներ «ԽայԾեկ»):
Askalaf (18.04.2011)
«Տեղք» տարբերակն առաջին անգամն եմ կարդում:Windows-ի պաշտոնական թարգմանությունում file-ը թարգմանվում ա որպես «նիշք»:
Որովհետև հայերը խորհրդային ժամանակահատվածում իրենց խոսակցականում և գրագրությունում ներառել են բազմաթիվ ռուսահունչ բառեր ու եզրույթներ, որոնցից հայերենն անցնում է ձերբազատման շրջան: Վառ օրինակ, այլևս չենք ասում «սովետական սոցիալիստական ռեսպուբլիկա», ասում ենք «խորհրդային սոցիալիստական հանրապետություն» և այլն:
Ասածս ի՞նչ ա: Մեզ օտար ա «թեք» անգլալեզու բառը, իսկ ռուսալեզու «տեխնոլոգիա»-ն միշտ օգտագործվել ա, որի հարմար հայերեն համարժեքը դեռևս չի ստեղծվել: Կօգտագործենք, մինչև ավելի համապատասխան թարգմանություն կգտնվի: Եթե առօրյայում փորձես այդ բառը հնչեցնել «թեք», մի տեսակ ականջին անսովոր ա, չգիտեմ, իսկ «տեխնոլոգիան» գործածական ա, շատ էլ թե հ-ի, խ-ի և մյուս տառերի խնդիրներ չունենք, ուղղակի այդպես ա արմատացել այդ բառը մեր լեզվում:![]()
Askalaf (18.04.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ