Դե հա, ճիշտ ա, սովոր չենք, բայց ես էս վերջին 2 տարին իմ կոմպի Windows-ը հայերեն գցելուց հետո սովորեցի նոր տերմիններին. սկզբում իմ համար էլ շատ տարօրինակություններ կային, բայց դա ժամանակի ընթացքում անցնում ա, սովորում ես, «կայանքներ»-ն, ասեմ, էդքան խուճուճ թարգմանություն չի, իմաստային ու հնարավորինս բառացի թարգմանություն ա:
Ես ընդհանրապես կողմ եմ ՀայԹեք-ը հայերենացնելու գործընթացին, բոլոր երկրներում (երևի բոլոր ծրագրերը թարգմանում են իրենց ազգային լեզվով. ինչո՞ւ չունենանք մերը:
Ողջունում եմ Նալբանդյանի նախաձեռնությունը: Պատրաստ եմ շարունակել օգնել տերմինների թարգմանություններով: