Թեև երկու տարբերակներն էլ հանդիպել եմ, ու «խումհարը» կարծես ավելի տրամաբանական է («խում» և «հարվել» բառերից, այսինքն՝ խմելուց հարված), բայց ավելի շատ «խումար» տարբերակն եմ հանդիպել։ Քիչ առաջ էլ մի քանի բառարաններում նայեցի, բոլորում էլ միայն «խումարը» կար։ Բայց համարյա համոզված եմ, որ Աղայանի բացատրականում երկուսն էլ կլինեն։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ճիշտը խումարն է: Հիմքը արաբերեն xumar («հարբեցողությանը հաջորդող թմրություն, զարթխում») բառն է, որը ծագում է xamr («գինի») բառից: Բառը սեմական է (հմմ. ասորական և արամեական xamra, եբրայական xemer՝ «գինի» բառը. հատկանշական է բոլորն էլ ծագումնաբանական կապի մեջ են նախալեզվի այն նույն բառի հետ, որից ծագել է մեր «խմորը»:
Աղբյուրը՝ Աճառյանի արմատական բառարան:
Հետաքրքիր ա, բա ես ինչի՞ էի մտածում, որ խումհարը գրական տարբերակն ա, իսկ խումարը՝ խոսակցական...
I may be paranoid but no android!
Էդ բառի աքայացիներ արտասանությունը արդեն արմատավորվել է հայերենում ու ընդհանրապես «ք»-ով բառերը շատ են: Ես ընդհամենը ասում էի, որ էդ կապակցությունները հունարենում են «խ» կարդացվել/ում, ինչը չի նշանակում, որ հայերենը նույնությամբ է փոխառել դրանք: Հունարենում Ἀχαιοί (լատիներեն Achaei), կարդացվում է «խ»-ով (նույնը նաև ռուսերենում ахеяне): Հայերենում կոնկրետ էս բառը «ք»-ով է, այլ փոխառություններում հանդիպում են և «խ»-ով և «ք»-ով նմուշներ: Բայց բնօրինակով կարդալիս տվյալ տառը (լատիներենում տառակապակցությունը) հնչում է «խ»:![]()
Freeman (14.04.2011)
նայած ինչ բառ ա: Եթե սա հիվանդության անունն է, հայերեն ճիշտ տարբերակը իշիազն ա: Բայց օրինակ լատիներեն scholastica բառը հայերեն սխոլաստիկ է ու էլի տենց բաներ: Ինձ թվում ա հիմնականում «սխ»-ն ավելի ճիշտ ա, բայց որոշ դեպքերում շ-ն է նախընտրելի: Իսկ գերմանական փոխառություններից միանշանակորեն միայն «շ»ն է ճիշտ:
I may be paranoid but no android!
Freeman (14.04.2011)
ՆանՍ (23.05.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ