Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
...Իսկ ճիշտը «խումհա՞րն» է, թե՞ «խումարը»։
Թեև երկու տարբերակներն էլ հանդիպել եմ, ու «խումհարը» կարծես ավելի տրամաբանական է («խում» և «հարվել» բառերից, այսինքն՝ խմելուց հարված), բայց ավելի շատ «խումար» տարբերակն եմ հանդիպել։ Քիչ առաջ էլ մի քանի բառարաններում նայեցի, բոլորում էլ միայն «խումարը» կար։ Բայց համարյա համոզված եմ, որ Աղայանի բացատրականում երկուսն էլ կլինեն։