Նորերի համար կրկնում ես, հա՞, որ միանգամից քեզ տեղը բերենԳարդմանյան, եթե ֆորումի մասնակիցները կեղեքվելիս լինեին խավարի ու սնահավատության ճիրաններում, այս քարոզչության իմաստը կհասկանայի, ոգևորությունդ կհասկանայի, նույնիսկ կմտածեի, որ մեծ գործ ես անում՝ նույնիսկ հետդ համաձայն չլինելով, բայց հիմա, ներիր, եղբայր, կարծում եմ, որ զբաղված ես ոչնչով...
piacere (02.03.2011)
Կրոն ա՝ կրոն։եթե մի բան վերածվում է քարոզչության ու ինչպես շատ ճիշտ բնորոշել է Շինարարը ՝ ջերմեռանդության.ապա դա կրոն ա։
Ուղղակի մարդկանց մի մասը հավատում է Աստծուն.մի մասը ուղղակի անտարբեր է (սրանց կարելի է համարել ոչ կրոնավոր) իսկ մյուս մասը հավատում է չ՛աստծուն։
Չ՛աստվածապաշտները նույնպես երկրպագություն են անում իրենց չաստծուն և պաշտամունք են մատուցում նրան՝Քանդում են եկեղեցիներ.աքսորում ու դատում են Աստվածապաշտներին...և այլն։
Կարծում եմ բոլորին էլ հայտնի է իմ սկզբունքային դիրքորոշումն այս հարցում: Բայց անկեղծ ասած նմանատիպ բանավեճերը սկսել են զզվացնել:Ախր, բոլորդ էլ գիտակից մարդիկ եք: Մեջը գոնե կոնկրետ քննարկելիք լիներ ասեինք հա: Մի կողմը «դա խազ» պնդում է, որ քրիստոնյաները անիմաստ բանի են հավատում, մյուս կողմը ոչ պակաս հաստատակամորեն պնդում է, որ չհավատալը...ուֆֆ՜:
Հլը ճիշտն ու սխալը մի կողմ: RealRammstein, քեզ եմ ասում, որովհետև դու սկսեցիր մեջբերածս գրառմամբ: Ի՞նչի ես ուզում հասնել, ուզում ես քրիստոնյաներին ապացուցել, որ նրանց հայացքները սխալ են, ապրելակերպը անպատշաճ: Չեմ ուզում կենտրոնանալ վերջին մտքիդ մեղմ ասած ոչ ճշգրիտ լինելու վրա, ուղղակի մի հարց ինչո՞ւ ես կարծում, որ դու կարող ես հիմնովին հերքել մի բան, որին մի 2 միլիարդ մարդ է հավատում:
Ֆանատիկ ու քարոզչական աթեիզմն էլ ոչնչով հետ չի մնում կրոնից: Ամեն մարդ իր կարծիքն ունի ու թող որևէ մեկը իրեն մյուսի հավատքից բարձր չդասի: Կյանքում շատ ավելի կարևոր բաներ կան:
Հանգիստ ապրեք էլի:![]()
Շինարար (02.03.2011)
ֆաշիզմն էլ էր քարոզչություն անում, ու ահավոր մեծ ջերմեռանդությամբ: կարող ա ասես ֆաշիզմը կրոն ա:
Ախր պիտի ընդունես որ կա աստված որ մի հատ էլ հավատաս չաստծուն:
Իրոք այն ինչ անում էին սովետական տարիներին ահավոր երևույթ ա եղել: դա ոչ մի հումանիստ մարդու համար էլ ընդունելի չէ:
Բայց մի մոռացեք որ նույն վայրագությունները ու շատ ավելի ահավոր արել ա քրիստոնեությունը: ամենավառ օրինակը թող լինի մեր սեփական պատմությունը ոնց բռնի մարդկանց քրիստոնյա դարձրին:
Հասկանում ու չեմ կիսում հոգուդ խռովքը: Մեջբերման մեջ ընդգծածս նախադասությունդ օրինակ վիրավորում է իմ զգացմունքները: Բայց էդ էլ հեչ: Կարճ հարց (ակնկալում եմ նույնքան լակոնիկ պատասխան). ի՞նչ նպատակ ես հետապնդում սույն թեմայում գրառումներ կատարելիս, նպատակդ ո՞րն է, ո՞ւմ ի՞նչ ունես ապացուցելու: Շնորհակալ կլինեմ պատասխանի համար:![]()
ՀԻմա որ ասեմ սխալ եք ինձ անհանդուրժողական կանվանեք: ես ուղղակի գրել եմ քանի որ անհամապատասխանություն եմ տեսնում ձեր ասածի ու արածի մեջ: լրիվ տարբեր են:
իսկ իմ բուն նպատակը նա է,որ հերիք ամեն օր ամեն տեղ հատկապես կրթական հաստատություններում, հեռուստատեսությունում միայն ձեր կարծիքը ներկայացնեք: կրոնի ազատություն ա բայց ամենուրեք ստիպում եք ձեր կարծիքը ու դրանից էն կողմ բան չեք տեսնում:
վերջին միտք ասելով որը նկատի ունես եթե Նիցշեի խոսքերը տվյալ դեպքում սխալ հասցեատեր ես գտել մեղադրելու համար (չնայած ես մեղադրելու ոչինչ չչեմ տեսնում)
Մենակ ձեր զգացմունքներից եք խոսում: իսկ մի անգամ մտածել եք թե ինչ են աթեիստները զգում երբ ամեն անգամ քեզ պարտադրում են կարծիքն այն մասին որ աստված գոյություն ունի, երբ նշում եք քրիստոսի հետ կապված հազար ու մի տոն: դպրոցում կամ համալսարանումպարտադրում են գրել աստվածաշնչի հետ կապված շարադրություններ: միշտ դուք եք բողոքում որ վիրավորում են ձեր կրոնական զգացմունքները էն էլ մի երկրում որտեղ ամենուր կրոնի ես հանդիպում:
Ես ոչ մեկի ապացուցելու ոչինչ չունեմ: ուղղակի ցանկանում եմ որ դադարեք ամենուրեք պարտադրել ձեր կրոնական հավատալիքները:
Իրոք որ կյանքը ներկայացնում են ըստ իրենց իդեալական պատկերացումերի: ախր ինչ վատ բան կա ընդունելու որ մենք կենդանի ենք, որ մի օր մահանալու ենք: որ չընդունեցին ու մահը իրենց թշնամին դարձրին կարող է չեն մահանալու ու հավերժ ապրելու են:
որ իրականությունն ընդունեն այնպես ինչպես իրականում կա շատ ավելի հեշտ ու հանգիստ կապրեն այդ իրականության մեջ:
Ուում եմ որ կոնկրետ ցույց տաս. թէ քեզ ֆորումում ո՞վ է պարտադրել(գրառման օրը .ժամը.և հեղինակը) եթե այս պարզ հարցին չհնչի կոնկրետ ու սպառիչ պատասխան. ապա՝
հաշվի առնելով այն հանգամանքը. որ դուք շատ հաճախ եք սխալներ թույլ տալիս՝ ձեր կրոնը՝աթեիզմը(որ սա կրոն է ՝քիչ ուշ կխոսենք) հայտարարվում է սխալվողների կրոն։
Moonwalker (03.03.2011)
Սաստիկ մեծ տարբերություն կա։Միայն քարոզչությամբ չի սահմանափակվում։Նայծ թէ այդ քարոզչությունը դեպի ու՞ր է տանում։Ֆաշիստը կարող է ապացուցել. որ եթե գերմանացին տիրի աշխարհին. ապա գերմանացու համար շատ ավելի լավ կլինի։
Իսկ դու օրինակ. չես կարող ապացուցել. որ եթե ես չհավատամ ՝ ինձ համար ավելի լավ կլինի։
քարոզչություն անելը դու ներկայացրիր ոորպես չափանիշ կրոն հասկացության համար: ես էլ քեզ բերեցի օրինակ: կրոն հասկացությունը սահմանվում է այլ կերպ:
Եթե չհավատաս կտեսնես աշխարհը այնպիսին ինչպիսին կա, ռացիոնալ կերպ այլ ոչ թե այնպես ինչպես նկարագրված է աստվածաշնչում, որը գրվել է 2000 տարի առաջ:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ