User Tag List

Էջ 10 90-ից ԱռաջինԱռաջին ... 678910111213142060 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 1343 հատից

Թեմա: Աթեիզմ

  1. #136
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ ջան, վստահ եմ համաձայն ես, որ եթե մի բան ուղիղ ա գրված, մարդ էլ չի մտածում դրա վրա: Իսկ առանց մտածելու մարդը կդառնա ռոբոտ:

    Ինքս էլ չեմ կարա վստահ ասեմ, թե ինչի ա սիմվոլներով գրված: Գուցե նրա համար, որ միայն արժանավորը հասկանա, գուցե մեկ այլ պատճառով:
    Բայց համաձա՞յն չես, որ ալեգորիկ գրվածքները կարդալուց հետո տարբեր մարդիկ գալիս են տարբեր եզրակացությունների, քանի որ տարբեր կերպ են մտածում: Իսկ դա անընդունելի ա էնպիսի գործի նախաձեռնության դեպքում, ինչպիսին հոգու փրկությունն ա:
    Մյուս կողմից, գիտական գրականությունը գրվում ա առանց այլաբանությունների, խիստ ուղիղ ձևով, բայց գիտնականներին հնարավոր չի մեղադրել մտածելու ունակության բացակայության մեջ:
    Հա, ինչ վերաբերում ա ուղիղ/աբստրակտ գրվածքներին ու գիտությանը, մի փոքր օֆֆթոփ` մեջբերում Աստվածաշնչից.
    «Յեսուն խօսեց Տիրոջ հետ եւ ասաց. «Թող արեգակը կանգնի Գաբաւոնի դիմաց, իսկ լուսինը՝ Ելոնի ձորի դիմաց»։ Եւ արեգակն ու լուսինը կանգնեցին իրենց տեղում, մինչեւ որ Աստուած նրանց թշնամիներից վրէժն առաւ։ Չէ՞ որ այս գրուած է «Ուղիղի» գրքում։ Եւ արեգակը կանգնեց երկնքի մէջտեղում եւ չշարժուեց դէպի արեւմուտք մէկ ամբողջ օր։» - Յեսու 10:12-13

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Դանակի օրինակը ես հենց նենց չբերեցի: Ինչպես դանակը, այնպես էլ կրոնը ճիշտ կիրառության դեպքում հիանալի բաներ են:
    Հանուն կրոնի արվել ու արվում են և' լավ, և' վատ բաներ. ամբողջ հարցը վիճակագրական հարաբերակցության մեջ ա:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (17.10.2010), Մարկուս (12.05.2013)

  3. #137
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց համաձա՞յն չես, որ ալեգորիկ գրվածքները կարդալուց հետո տարբեր մարդիկ գալիս են տարբեր եզրակացությունների, քանի որ տարբեր կերպ են մտածում:
    Եթե մի պահ մոռանանք, որ «ճիշտը մի հատ ա» , ապա նորմալ ա, որ տարբեր մարդիկ տարբեր ձեւով հասկանան:

    Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
    Մյուս կողմից, գիտական գրականությունը գրվում ա առանց այլաբանությունների, խիստ ուղիղ ձևով, բայց գիտնականներին հնարավոր չի մեղադրել մտածելու ունակության բացակայության մեջ:
    Էնքան էլ լավ համեմատություն չէր: Գիտությունը տեղից ստիպում ա մտածել, իսկ չոր ճշմարտությունները` ոչ:
    Կոպիտ օրինակ` մարդու ուղեղը կաշխատի՞ ՀՀ սահմանադրությունը կարդալուց: Եթե հա, ապա էդ մարդուն կարելի ա մրցանակ տալ մեծ ֆանտազիայի ու փիլիսոփայական մոտեցման համար:

    Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանուն կրոնի արվել ու արվում են և' լավ, և' վատ բաներ. ամբողջ հարցը վիճակագրական հարաբերակցության մեջ ա:
    Հանուն կրոնի արվող բաների մասին չի խոսքը, ես կրոնի բուն ֆունկցիայի մասին եմ խոսում:

  4. #138
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե մի պահ մոռանանք, որ «ճիշտը մի հատ ա» , ապա նորմալ ա, որ տարբեր մարդիկ տարբեր ձեւով հասկանան:
    Ռամշ ջան, իմ համար ճիշտը հաստատ մի հատ չի, ու, բանականության տեսանկյունից առավել քան նորմալ ա, որ տարբեր ձևով են հասկանում: Բայց խոսքս քրիստոնեական դոկտրինի մասին ա. փրկության ուղին մեկը պետք ա լինի, բայց ախր երկուսս էլ պնդում ենք, որ դա անհնար ա:

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Էնքան էլ լավ համեմատություն չէր: Գիտությունը տեղից ստիպում ա մտածել, իսկ չոր ճշմարտությունները` ոչ:
    Կոպիտ օրինակ` մարդու ուղեղը կաշխատի՞ ՀՀ սահմանադրությունը կարդալուց: Եթե հա, ապա էդ մարդուն կարելի ա մրցանակ տալ մեծ ֆանտազիայի ու փիլիսոփայական մոտեցման համար:
    Համաձայն չեմ: «Չոր ճշմարտությունները» շատ լավ էլ ստիպում են մտածել. օրենքները կարդալուց ոմանց ուղեղը ինտենսիվ ու բավական արդյունավետ կերպով փորձում ա հայտնաբերել դրանցում առկա թույլ կետերն ու лазейка-ները` հետագայում օգտագործելու համար: Վառ օրինակ` հաջողակ փաստաբանները:


    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանուն կրոնի արվող բաների մասին չի խոսքը, ես կրոնի բուն ֆունկցիայի մասին եմ խոսում:
    Իսկ ո՞րն ա կրոնի ֆունկցիան և ո՞վ ա դա սահմանել:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (17.10.2010)

  6. #139
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռամշ ջան, իմ համար ճիշտը հաստատ մի հատ չի, ու, բանականության տեսանկյունից առավել քան նորմալ ա, որ տարբեր ձևով են հասկանում: Բայց խոսքս քրիստոնեական դոկտրինի մասին ա. փրկության ուղին մեկը պետք ա լինի, բայց ախր երկուսս էլ պնդում ենք, որ դա անհնար ա:
    Ես տենց չեմ համարում: Ես քրիստոնյա եմ, բայց համարում եմ, որ մահմեդականն էլ կարա փրկվի, եթե նորմալ մարդ լինի:
    Անգիր չեմ հիշում, բայց Աստվածաշնչի չեմ հիշում որ մասում սենց մի բան ա ասվում, որ Աստված քննում ա ոչ թե մարդկանց խոսքերը, այլ` սրտերը: Հիմա մարդը իրա խոսքերում Աստված ա ասում, թե Ալլահ, ի՞նչ կապ ունի, կարեւորը մարդս մարդ լինի:


    Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն չեմ: «Չոր ճշմարտությունները» շատ լավ էլ ստիպում են մտածել. օրենքները կարդալուց ոմանց ուղեղը ինտենսիվ ու բավական արդյունավետ կերպով փորձում ա հայտնաբերել դրանցում առկա թույլ կետերն ու лазейка-ները` հետագայում օգտագործելու համար: Վառ օրինակ` հաջողակ փաստաբանները:
    Հա, բայց կրոնը այլ ա: Մարդը եթե հավատում ա, որ մեռնելուց հետո իրա մեղքերի համար իրան դատելու են, ինքը կյանքում քո ասած лазейка-ները չի փնտրի, որտեւ եթե մարդ Աստծուն հավատում ա, գիտի, որ Աստծուն ֆռռացնել հնարավոր չի:

    Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ո՞րն ա կրոնի ֆունկցիան և ո՞վ ա դա սահմանել:
    Շատ չխորանալով մակերեսային պատասխանեմ. մարդուն հնարավորինս բարոյական դարձնելը կամ այդպես դաստիարակելը:

  7. #140
    positive kyahi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2010
    Հասցե
    Տիեզերք
    Տարիք
    34
    Գրառումներ
    315
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես տենց չեմ համարում: Ես քրիստոնյա եմ, բայց համարում եմ, որ մահմեդականն էլ կարա փրկվի, եթե նորմալ մարդ լինի:
    հարց… Ինչի՞ց փրկվի ու որնա՞ նորմալ մարդը:


    Մարդը եթե հավատում ա, որ մեռնելուց հետո իրա մեղքերի համար իրան դատելու են, ինքը կյանքում քո ասած лазейка-ները չի փնտրի, որտեւ եթե մարդ Աստծուն հավատում ա, գիտի, որ Աստծուն ֆռռացնել հնարավոր չի:
    տեսնես աստծուն դուրա՞ գալիս, որ իր մասին ֆռռացնելով են խոսում, ըստ իս ինքը գրագետ, զարգացած էակա, հարգանք երևի կպահանջի…չնայած արդեն ծերա, ով իմանա, արդեն ալարումա հոգու խորք թափանցի ու ռենտգենյան ճառագայթ բաց թողնի հոգու վրա
    Շատ չխորանալով մակերեսային պատասխանեմ. մարդուն հնարավորինս բարոյական դարձնելը կամ այդպես դաստիարակելը:
    Իսկ չես փորձե՞լ "անբարոյական" լինել, կարողա դուրդ գա ու հասկանաս, որ կրոնը քեզ խանգարում էր քո հաճույքը կյանքից ստանաիր, չնայած կարծում եմ քո դեպքը չէ, բայց ընդհանուր վերցրած հիմնականում մարդիկ կրոնի պատճառով շատ բաներից զրկվում են ու ամբողջ կյանքում հավատում ու մի տեսակ պատասխանատվություն են զգում ինչ որ անհայտ էակի նկատմամբ…

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Leo Negri (17.10.2010), Magic-Mushroom (17.10.2010), Mephistopheles (17.10.2010), paniaG (06.01.2011), Skeptic (17.10.2010), VisTolog (26.02.2011), Մինա (05.03.2011)

  9. #141
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ ջան, վստահ եմ համաձայն ես, որ եթե մի բան ուղիղ ա գրված, մարդ էլ չի մտածում դրա վրա: Իսկ առանց մտածելու մարդը կդառնա ռոբոտ:

    Ինքս էլ չեմ կարա վստահ ասեմ, թե ինչի ա սիմվոլներով գրված: Գուցե նրա համար, որ միայն արժանավորը հասկանա, գուցե մեկ այլ պատճառով:
    Ռամ ջան, համաձայն չեմ ապեր, գիտության մեջ ամեն ինչ ուղիղ ա ասվում ու լավ էլ մտածելու տեղիք ա տալիս… սիմվոլիզմը ալեգորիան գրականությամ մեջ էլ են օգտագործում, բայց դա շատ սիրուն ա ստացվում ու անհասկաղցողության տեղիք չի տալիս… ավետարանի դեպքում փոխաբերական իմաստը լղոզմանու մանիպուլյացիայի համար պարարտ հող ա պատրաստում…



    Դանակի օրինակը ես հենց նենց չբերեցի: Ինչպես դանակը, այնպես էլ կրոնը ճիշտ կիրառության դեպքում հիանալի բաներ են:
    Ռամ ջան, ես կրոնը ո՞նց կիրառեմ որ ճիշտ լինի… ի՞նչ անեմ հետը … ես կրոնից ի՞նչ սպասեմ…

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (17.10.2010), Magic-Mushroom (06.01.2011), paniaG (06.01.2011), Skeptic (17.10.2010), VisTolog (26.02.2011), Մարկուս (12.05.2013)

  11. #142
    ճանապարհորդ piacere-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2010
    Հասցե
    Հռոմեական կայսրություն
    Տարիք
    34
    Գրառումներ
    89
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Rammstein ջան ոնց ես դու էդքան խորը քրիստնյա ու Ռամշտայնի ֆան: Ռամշտայնի երգերի մեծ մասը կրոնի, քրիստոնեության ծաղրնա
    Իսկ Ռամշտայնի անդամները մի անգամ չի որ հայտնել են որ իրենք բոլորը աթեիստ են
    Վերջին խմբագրող՝ piacere: 26.02.2011, 00:21:

  12. #143
    ճանապարհորդ piacere-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2010
    Հասցե
    Հռոմեական կայսրություն
    Տարիք
    34
    Գրառումներ
    89
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քրիստոնյաներ ախր ինչ սպասեմ ես ձեզանից եթե անգամ նորածին դեռ լիովին անմեղ երեխային դուք համարում եք արդեն մեղավոր կարծեցյալ Ադամի կարծեցյալ մեղքի պատճառով:


    Խոսում եք բարոյական վեհ արժեքներից, վեհ գաղափարներից բայց ձեզնից մեկնումեկը փորձել ա գոնե 1 օր ապրել ոնց որ գրված ա ձեր սիրելի աստվածաշնչում: կես օր անգամ չեք ապրի:
    Ոնց որ Նիցշեն ա ասում մի հատ քրիստոնյա է եղել աշխարհում էն էլ մահացել ա խաչի վրա

  13. #144
    Լիարժեք անդամ luys747-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2010
    Գրառումներ
    93
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յուրաքանչյուր մարդ, ծնվելուց հետո ունեննում է որոշակի հարցեր իր կյանքի նպատակի, գերբնական ուժերի վերաբերյալ եվ այլն... Կախված, թե մարդը ինչ երկրում է ծնված, նա ստանում է այդ հարցերի պատասխանները իր կրոնի շնորհիվ: Մեծանալուց հետո մարդուն առաջարկվում են նաեվ այլ տարբերակներ՝ փիլիսոփաների, կամ տարբեր քարոզիչների միջոցով: Մարդն ինքն է ընտրում իրեն հոգեհարազատ տարբերակը: Իմ ճանաչողությամբ, ճշմարիտ քրիստոնեությունը օգնում է մարդկանց դժվար իրադրություններում, եվ կոչ է անում մարդկանց, օգնել Աստծուն, մարդկության թշնամուն վերացնելու համար: Ես, որպես մարդկության վերջին թշնամի ճանաչում եմ մահը: Հայտնության գիրքը ամբողջությամբ այդ պայքարի նկարագրությունն է:

  14. #145
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում RealRammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Քրիստոնյաներ ախր ինչ սպասեմ ես ձեզանից եթե անգամ նորածին դեռ լիովին անմեղ երեխային դուք համարում եք արդեն մեղավոր
    Տեղեկացնեմ որ քրիստոնյաները նորածին երեխային արդեն մեղավոր չեն համարում.սա թյուրիմացության արդյունք է։Այլ բան է որ նորածնի մեջ արդեն իսկ կա մեղքի սերմ.Սակայն սերմն ու ծառը կարծում եմ պետք է տարբերել իրարից։
    Մեջբերում RealRammstein-ի խոսքերից Նայել գրառումը


    Խոսում եք բարոյական վեհ արժեքներից, վեհ գաղափարներից բայց ձեզնից մեկնումեկը փորձել ա գոնե 1 օր ապրել ոնց որ գրված ա ձեր սիրելի աստվածաշնչում: կես օր անգամ չեք ապրի:
    Կես օր չէ.ու մեկ օր էլ չէ։Մարդիկ ողջ կյանքեր են ապրել որոնք լիիրավ կարելի է համարել քրիստոնեավայել։
    Մեջբերում RealRammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց որ Նիցշեն ա ասում մի հատ քրիստոնյա է եղել աշխարհում էն էլ մահացել ա խաչի վրա
    Նիցշեն ինչպես միշտ սխալվում է.քանի որ ինքը առնվազն տեղյակ չէ. որ կաին նաև առաքյալներ .Նիցշեն առնվազն տեղյակ չէ որ կա Նարեկացի ու էլի շատ շատեր։
    Ինչևե. որևե մի քրիստոնյա մարդ պարտավոր չէ. որևե մեկին հաշիվ տալ. թէ ինքն ի՞նչպիսի քրիստոնյա է .կամ կես օր է ապրել քրիստոնեավայել. թէ կես դար։

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    luys747 (28.02.2011), Moonwalker (28.02.2011), Shah (28.02.2011)

  16. #146
    ճանապարհորդ piacere-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2010
    Հասցե
    Հռոմեական կայսրություն
    Տարիք
    34
    Գրառումներ
    89
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում luys747-ի խոսքերից Նայել գրառումը

    Յուրաքանչյուր մարդ, ծնվելուց հետո ունեննում է որոշակի հարցեր իր կյանքի նպատակի, գերբնական ուժերի վերաբերյալ եվ այլն... Կախված, թե մարդը ինչ երկրում է ծնված, նա ստանում է այդ հարցերի պատասխանները իր կրոնի շնորհիվ: Մեծանալուց հետո մարդուն առաջարկվում են նաեվ այլ տարբերակներ՝ փիլիսոփաների, կամ տարբեր քարոզիչների միջոցով: Մարդն ինքն է ընտրում իրեն հոգեհարազատ տարբերակը: Իմ ճանաչողությամբ, ճշմարիտ քրիստոնեությունը օգնում է մարդկանց դժվար իրադրություններում, եվ կոչ է անում մարդկանց, օգնել Աստծուն, մարդկության թշնամուն վերացնելու համար: Ես, որպես մարդկության վերջին թշնամի ճանաչում եմ մահը: Հայտնության գիրքը ամբողջությամբ այդ պայքարի նկարագրությունն է:
    Այդ բոլոր հարցերը ծագում են հասարակության պատճառով: Այսինքն եթե չլիներ «գերբնական ուժեր», «կյանքի նպատակ» հասկացությունները մենք այդ մասին ծնվելուց հետո չէինք մտածի: եթե երեխան երբևէ չլսի աստված հասկացության մասին երբեք դա նրա մտքով էլ չի անցնի:
    Իսկապես կրոնը օգնում է որոշ մարդկանց դժվար իրադարձություններում: Հեշտ է այդ դեպքում քո սեփական սխալները վերագրել ուրիշին, պատասխանատվությունից խուսափել: Եվ մահը թշնամի չէ մարդկությանը: դա բնության օրինաչափությունն է : Ճիշտ է ատ դժվար է կորցնել հարազատ մարդկանց բայց առանց մահի այս մոլորակը ուղղակի չէր գոյատևի: կարծում եմ մարդու համար վատթարագույնը կլիներ ապրել հավերժ: կյանքը հիասքանչ է նրանով որ գիտես որ վերջավոր է:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (01.03.2011), VisTolog (01.03.2011)

  18. #147
    ճանապարհորդ piacere-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2010
    Հասցե
    Հռոմեական կայսրություն
    Տարիք
    34
    Գրառումներ
    89
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեղեկացնեմ որ քրիստոնյաները նորածին երեխային արդեն մեղավոր չեն համարում.սա թյուրիմացության արդյունք է։Այլ բան է որ նորածնի մեջ արդեն իսկ կա մեղքի սերմ.Սակայն սերմն ու ծառը կարծում եմ պետք է տարբերել իրարից։
    Միևնունն է լինի սերմ թե ծառ: Այդ երեխան ինչ է արել որ իր մեջ տեսնում եք արդեն մեղքի սերմ :

    Նիցշեն ինչպես միշտ սխալվում է.քանի որ ինքը առնվազն տեղյակ չէ. որ կաին նաև առաքյալներ .Նիցշեն առնվազն տեղյակ չէ որ կա Նարեկացի ու էլի շատ շատեր։
    Ինչևե. որևե մի քրիստոնյա մարդ պարտավոր չէ. որևե մեկին հաշիվ տալ. թէ ինքն ի՞նչպիսի քրիստոնյա է .կամ կես օր է ապրել քրիստոնեավայել. թէ կես դար։
    Նիցշեն չէր սխալվում: եթե տեղյակ չեք նրա հայրը քահանա է եղել և նա շատ լավ տեղեկացված է եղել աստվախաշնչից: Նույն այդ առաքյալները չէին որ Քրիստոսի կենդանության օրոք արդեն նրան մատնեցին: ինչն էր այդտեղ քրիստոնավայել: կասեք դա ի վերուստ որոշված էր: կրկին եմ ասում դա ասում են երբ ցանկանում եմ սեփական սխալները վերագրել ուրիշին:
    հարցը նրանում է թե դուք որ քրիստոնյա եք կոչվում և ընդունում եք աստծուն որպես ձեր տիրոջ (ևս մեկ ստրկական մտածելակերպի մնացուկ) արդյոք ապրում եք նրա պատվիրաններով և արդյոք իրավունք ունեք դատել ուրիշներին ըստ նույն չափանիշների:

  19. #148
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում RealRammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Միևնունն է լինի սերմ թե ծառ:
    երբ որ մի օր հանկարծ քեզ հաջողվի բարդու սերմի վրայից ցած ընկնել ու լուրջ վնասվել.կամ կտեսնես մի ծիրանի կուտ որտեղ արագիլը բույն է հյուսել ու ձագեր հանել. նոր կարող ես ասեր որ սերմն ու ծառը միևնույնն են։Հիմա դեռ մի ասա էդպես։
    Մեջբերում RealRammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ երեխան ինչ է արել որ իր մեջ տեսնում եք արդեն մեղքի սերմ :
    Իսկ դու որտեղի՞ց ես իմանում որ նորածինը մի երկու տարուց խոսելու է։

    Մեջբերում RealRammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Նիցշեն չէր սխալվում: եթե տեղյակ չեք նրա հայրը քահանա է եղել և նա շատ լավ տեղեկացված է եղել աստվախաշնչից: Նույն այդ առաքյալները չէին որ Քրիստոսի կենդանության օրոք արդեն նրան մատնեցին: ինչն էր այդտեղ քրիստոնավայել: կասեք դա ի վերուստ որոշված էր: կրկին եմ ասում դա ասում են երբ ցանկանում եմ սեփական սխալները վերագրել ուրիշին:
    հարցը նրանում է թե դուք որ քրիստոնյա եք կոչվում և ընդունում եք աստծուն որպես ձեր տիրոջ (ևս մեկ ստրկական մտածելակերպի մնացուկ) արդյոք ապրում եք նրա պատվիրաններով և արդյոք իրավունք ունեք դատել ուրիշներին ըստ նույն չափանիշների:
    լսիր՝ քեզ որևե մի քրիստոնյա երբևե ասել է որ դու լավ աթեիստ չես. կամ ինչպես պիտի պահի իրեն ճիշտ աթեիստը։
    Ինձ հետաքրքիր է դու ինչու չես մտնում ֆիզիկոսների կամ քիմիկոսների կայքեր ու փորձում նրանց քննադատել կամ սխալ հանել։
    իսկ եթե իրո՞ք ուզում ես ստանալ հարցերիդ պատասխանը. կամ դրանք քեզ համար կարևոր են. ապա փոխիր հարցակողական ոճդ ու հարցրու ոչ թէ կշտամբելու այլ իմանալու համար.

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (01.03.2011)

  21. #149
    ճանապարհորդ piacere-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2010
    Հասցե
    Հռոմեական կայսրություն
    Տարիք
    34
    Գրառումներ
    89
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բառերս կոնտեքստից մի հանիր թե չէ լրիվ ուրիշ իմաստ են ստանում: ծառի ու սերմի տարբերությունը բորոլորին էլ հասկանալի է: հարցն այն է թե ինչ տարբերություն թե ինչքան մեղք եք տեսնում երեխայի մեջ:

    լսիր՝ քեզ որևե մի քրիստոնյա երբևե ասել է որ դու լավ աթեիստ չես. կամ ինչպես պիտի պահի իրեն ճիշտ աթեիստը։
    Այդ քրիստնոյաներն են և ոչ թե աթեիստները, որ պետք է ապրեն (այլ հարց թե ապրում են թե ոչ) ինչ-որ գրքի թելադրանքով:

    Ինձ հետաքրքիր է դու ինչու չես մտնում ֆիզիկոսների կամ քիմիկոսների կայքեր ու փորձում նրանց քննադատել կամ սխալ հանել։
    Այստեղ ինչ կապ կար ֆիզիկոսների ու քիմիկոսների հետ: տվյալ դեպքում մենք քննարկում ենք աթեիզմը

    իսկ եթե իրո՞ք ուզում ես ստանալ հարցերիդ պատասխանը. կամ դրանք քեզ համար կարևոր են. ապա փոխիր հարցակողական ոճդ ու հարցրու ոչ թէ կշտամբելու այլ իմանալու համար.
    Իմ նախնական հարցը հռետորական էր:
    Իմ ոճը հարձակվողական չէ ես արտահայտում եմ իմ մտքերը: այդ դուք քրիստոնյաներդ եք միանգամից բորբոքվում երբ քննադատում են ձեր կրոնը:

  22. #150
    Սկսնակ անդամ lampone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2010
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ ոճը հարձակվողական չէ ես արտահայտում եմ իմ մտքերը: այդ դուք քրիստոնյաներդ եք միանգամից բորբոքվում երբ քննադատում են ձեր կրոնը:

    Միայն քրիստոնյաները չեն, որ բորբոքվւմ են. ցանկացած կրոնին պատկանող անձ զայրանում է, երբ քննադատում են իր կրոնը:
    Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, որ նորածնի մեջ կա մեղքի ''սերմ'', ապա դա չարի ''սերմն է'', որը կա ամեն մարդու մեջ, և մարդուց է կախված`ինչ աստիճանով այն կդրսևորվի կյանքի ընթացքում:

Էջ 10 90-ից ԱռաջինԱռաջին ... 678910111213142060 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •