User Tag List

Էջ 11 90-ից ԱռաջինԱռաջին ... 7891011121314152161 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 1343 հատից

Թեմա: Աթեիզմ

  1. #151
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում RealRammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Բառերս կոնտեքստից մի հանիր թե չէ լրիվ ուրիշ իմաստ են ստանում:
    Ամեն ինչ շատ ճիշտ է արված ու տեղին։

    Մեջբերում RealRammstein-ի խոսքերից Նայել գրառումը

    Այդ քրիստնոյաներն են և ոչ թե աթեիստները, որ պետք է ապրեն (այլ հարց թե ապրում են թե ոչ) ինչ-որ գրքի թելադրանքով:
    Հա բայց քեզ ո՞վ ա դատավոր կամ վերակացու կարգել քրիստոնյաների գլխին։
    Մեջբերում RealRammstein-ի խոսքերից Նայել գրառումը


    Այստեղ ինչ կապ կար ֆիզիկոսների ու քիմիկոսների հետ:
    էն կապը կա որ մի բան քննադատելուց առաջ պիտի լավ տեղյակ լինես թէ ինչը ինչից հետո է։
    Մեջբերում RealRammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    տվյալ դեպքում մենք քննարկում ենք աթեիզմը
    եթե ես հայերեն տառերը ճանաչում եմ.ուրեմն դու կոնկրետ քննարկում ես քրիսիոնեությունը այլ ոչ թէ աթեիզմը։


    Մեջբերում RealRammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ նախնական հարցը հռետորական էր:
    Իմ ոճը հարձակվողական չէ ես արտահայտում եմ իմ մտքերը: այդ դուք քրիստոնյաներդ եք միանգամից բորբոքվում երբ քննադատում են ձեր կրոնը:
    Ախր քննադատությունդ քննադատության նման չէ։կամ ու՞մ ես տեսել բորբոքված։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (01.03.2011)

  3. #152
    ճանապարհորդ piacere-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2010
    Հասցե
    Հռոմեական կայսրություն
    Տարիք
    34
    Գրառումներ
    89
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միայն քրիստոնյաները չեն, որ բորբոքվւմ են. ցանկացած կրոնին պատկանող անձ զայրանում է, երբ քննադատում են իր կրոնը:
    Թերևս իրավացի ես բոլոր կրոնների ներկայացուցիչներն էլ միևնույն չափով չեն սիրում քննադատություն, բոլոր քննադատողներին էլ ամեն տեսակ պիտակ են կպցնում:
    Վերջին խմբագրող՝ piacere: 01.03.2011, 23:00:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (02.03.2011), VisTolog (01.03.2011)

  5. #153
    ճանապարհորդ piacere-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2010
    Հասցե
    Հռոմեական կայսրություն
    Տարիք
    34
    Գրառումներ
    89
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն ինչ շատ ճիշտ է արված ու տեղին։
    եթե ճիշտ արված լիներ այնպես չէր ստացվի թե ես տարբերություն չեմ տեսնում սերմի ու ծառի միջև:

    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա բայց քեզ ո՞վ ա դատավոր կամ վերակացու կարգել քրիստոնյաների գլխին։
    Ես ոչ մի հավակնություն էլ չունեմ դատավոր լինել: Հարցն այն է դուք քրիստոնյաներդ կամ այլ կրոնի ներկայացուցիչներ հայտատարում եք պետք է ապրել ըստ այս կամ այն պատվիրանի կամ օրենքի, դուք ինքներդ ապրում եք այդ նույն պատվիրաններով ու օրենքներով:

    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    էն կապը կա որ մի բան քննադատելուց առաջ պիտի լավ տեղյակ լինես թէ ինչը ինչից հետո է։
    Ես բավականաչափ տեղյակ եմ քրիստոնեությունից ի տարբերություն իրենց քրիստոնյա համարող շատ անձանց:


    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե ես հայերեն տառերը ճանաչում եմ.ուրեմն դու կոնկրետ քննարկում ես քրիսիոնեությունը այլ ոչ թէ աթեիզմը։
    Իսկ ես որ լավ ճանաչում եմ հայերեն տառերը կարդում եմ թեմայի վերնագիրը Աթեիզմ
    հիմնականում Աթեիզմն ենք քննարկում պարզապես քրիստոնյաներդ միշտ առարկում եք այս կամ այն հարցի շուրջ և հաճախ մեր բուն թեմայից շեղվում ենք:

    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր քննադատությունդ քննադատության նման չէ։կամ ու՞մ ես տեսել բորբոքվա
    հարցն էլ այն է որ բոլոր հավատացյալներն էլ չեն սիրում քննադատություն իրենց կրոնի հանդեպ և ամեն կերպ փորձում են արդարացնել այն:
    Վերջին խմբագրող՝ piacere: 01.03.2011, 22:58:

  6. #154
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում RealRammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե ճիշտ արված լիներ այնպես չէր ստացվի թե ես տարբերություն չեմ տեսնում սերմի ու ծառի միջև:
    RealRammstein այս նախադասությունը դու քո կամքով ու հավանությամբ չե՞ս գրել։ Միևնունն է լինի սերմ թե ծառ:
    Նախադասության վերջում վերջակետ ես դրել.ավարտել ես միտքդ.հաջորդ նախադասությունդ արդեն այլ բան է ասում ու իր նախորդի հետ չի զուգակցվում։
    Մեջբերում RealRammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    դուք ինքներդ ապրում եք այդ նույն պատվիրաններով ու օրենքներով:
    Դու երբևե հանդիպե՞լ ես մի մարդու որ ինքն անձամբ ծխող է. բայց ուրիշին ասում է ՝ ծխելը լավ բան չէ։(Թեպետ այս օրինակս որոշակի վերապահումով եմ անում)

    Մեջբերում RealRammstein-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես բավականաչափ տեղյակ եմ քրիստոնեությունից ի տարբերություն իրենց քրիստոնյա համարող շատ անձանց:
    ՔՈ գրածներից ես դա չէի ասի։
    Մեջբերում RealRammstein-ի խոսքերից Նայել գրառումը


    Իսկ ես որ լավ ճանաչում եմ հայերեն տառերը կարդում եմ թեմայի վերնագիրը Աթեիզմ
    հիմնականում Աթեիզմն ենք քննարկում պարզապես քրիստոնյաներդ միշտ առարկում եք այս կամ այն հարցի շուրջ և հաճախ մեր բուն թեմայից շեղվում ենք:
    RealRammstein հիմա ուշադրություն՝այս միդքդ դարձյալ դու ես արտահայտել .ու դու ես շեղվել թեմայից.
    Քրիստոնյաներ ախր ինչ սպասեմ ես ձեզանից եթե անգամ նորածին դեռ լիովին անմեղ երեխային դուք համարում եք արդեն մեղավոր կարծեցյալ Ադամի կարծեցյալ մեղքի պատճառով:
    Խոսում եք բարոյական վեհ արժեքներից, վեհ գաղափարներից բայց ձեզնից մեկնումեկը փորձել ա գոնե 1 օր ապրել ոնց որ գրված ա ձեր սիրելի աստվածաշնչում: կես օր անգամ չեք ապրի:
    Ոնց որ Նիցշեն ա ասում մի հատ քրիստոնյա է եղել աշխարհում էն էլ մահացել ա խաչի վրա
    կոնկրետ ո՞վ էր դրդել քեզ աթեիզմը քննարկելու փոքարեն քննարկեիր քրիստոնեությունը։

    Մեջբերում RealRammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    հարցն էլ այն է որ բոլոր հավատացյալներն էլ չեն սիրում քննադատություն իրենց կրոնի հանդեպ և ամեն կերպ փորձում են արդարացնել այն:
    իսկ ու՞ր է այստեղ հարցը։կամ ի՞նչ մի տարորինակ բան ես տեսնում ասածիդ մեջ։Դե ասենք ինչի՞ չես գրում որ բոլոր աթեիստներն էլ չեն սիրում որ իրենց կրոնը քննադատում են։

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (02.03.2011), Shah (02.03.2011)

  8. #155
    Լիարժեք անդամ luys747-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2010
    Գրառումներ
    93
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում RealRammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ բոլոր հարցերը ծագում են հասարակության պատճառով: Այսինքն եթե չլիներ «գերբնական ուժեր», «կյանքի նպատակ» հասկացությունները մենք այդ մասին ծնվելուց հետո չէինք մտածի: եթե երեխան երբևէ չլսի աստված հասկացության մասին երբեք դա նրա մտքով էլ չի անցնի:
    Իսկապես կրոնը օգնում է որոշ մարդկանց դժվար իրադարձություններում: Հեշտ է այդ դեպքում քո սեփական սխալները վերագրել ուրիշին, պատասխանատվությունից խուսափել: Եվ մահը թշնամի չէ մարդկությանը: դա բնության օրինաչափությունն է : Ճիշտ է ատ դժվար է կորցնել հարազատ մարդկանց բայց առանց մահի այս մոլորակը ուղղակի չէր գոյատևի: կարծում եմ մարդու համար վատթարագույնը կլիներ ապրել հավերժ: կյանքը հիասքանչ է նրանով որ գիտես որ վերջավոր է:
    Ինչպես երեվում է, աթեիստները ընտրում են մարդկանց հուզող հարցերին փիլիսոփաների առաջարկած պատասխանը: Ինչեվէ, ավելի լավ է, քան կուռքերին հավատալը: Բայց իմացիր, եթե ականջներդ ցանկանաս բացել ճշմարտության համար, կարող էս լսել եվ համաձայնվել Աստծո հետ: Չնայած Ադամն ու Եվան լսելով Աստծո թշնամուն, շատ ստոր քայլ արեցին, ամեն մարդ պատժվում է իր արարքի համար: Իսկ որ մահը մարդկության թշնամին է, դա ասում է Կյանքը: Ուղղակի պետք է ճանաչել Նրան, որպեսզի տեսնել տարբերությունը: Հենց այդ Կյանքի համար է, որ Հիսուսը ասում է՝ փնտրիր եվ կտրվի:

  9. #156
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ասենք ինչի՞ չես գրում որ բոլոր աթեիստներն էլ չեն սիրում որ իրենց կրոնը քննադատում են։
    Նետ, աթեիզմը կրոն չի, այլ դրա հերքումը:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    piacere (02.03.2011), Մարկուս (12.05.2013)

  11. #157
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
    Նետ, աթեիզմը կրոն չի, այլ դրա հերքումը:
    Նետը մեղավոր չի. ուղղակի ակումբի աթեիստների ջերմեռանդությունն է նման տպավորություն ստեղծում:

  12. #158
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Նետը մեղավոր չի. ուղղակի ակումբի աթեիստների ջերմեռանդությունն է նման տպավորություն ստեղծում:
    Երևի խոսքը militant atheism-ի մասին ա:
    Խոստովանեմ՝ վերջերս ավելի քիչ եմ հակված դրան, բայց էդ երևույթը ոչ մի կերպ «սխալ», անօգուտ կամ, առավել ևս, վտանգավոր չեմ համարում:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    piacere (02.03.2011)

  14. #159
    ճանապարհորդ piacere-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2010
    Հասցե
    Հռոմեական կայսրություն
    Տարիք
    34
    Գրառումներ
    89
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախադասության վերջում վերջակետ ես դրել.ավարտել ես միտքդ.հաջորդ նախադասությունդ արդեն այլ բան է ասում ու իր նախորդի հետ չի զուգակցվում։
    Ես նկատի եմ ունեցեմ տարբերությունը մեծ չէ թե ինչքան եք մեղք տեսնում: Իմ նախադասությունը զեղչված է քանի որ ամեն անգամ հարկ չկա նույն նախադասությունները կրկնել երբ արդեն պարզ է թե խոսքն ինչի մասին է: դա շատ տարածված երևույթ է լեզվի մեջ: կարող ես ինքդ ստուգել լեզվաբանության մեջ:


    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու երբևե հանդիպե՞լ ես մի մարդու որ ինքն անձամբ ծխող է. բայց ուրիշին ասում է ՝ ծխելը լավ բան չէ։(Թեպետ այս օրինակս որոշակի վերապահումով եմ անում)։
    ես կասեի շատ վերապահումով: ծխողների մեծամասնությունը ընդունում է որ ծխելը լավ սովորույթ չէ ու խորհուրդ չեն տալիս ծխել:


    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՔՈ գրածներից ես դա չէի ասի։
    Իսկ գնա հարցրու իրեն քրիստոնյա համարող անձանց թե տեղյակ են այն ամենից ինչի մասին խոսում ենք: համողված եմ մի ստվար զանգվածո ուղղակի տեղյակ չէ թեկուզ իրենց քրիստոնյա են համարում:

    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    կոնկրետ ո՞վ էր դրդել քեզ աթեիզմը քննարկելու փոքարեն քննարկեիր քրիստոնեությունը։
    Ես դա գրել քանի որ մի շարք քրիստոնյաներ այստեղ շատ ակտիվորեն փորձում են այնպես ներկայացնել որ քրիստոնեությունը իդեալական կրող է և աթեիստները մեծ մեղք են անում որ այդ կրոնին չեն հարում:

    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ու՞ր է այստեղ հարցը։կամ ի՞նչ մի տարորինակ բան ես տեսնում ասածիդ մեջ։Դե ասենք ինչի՞ չես գրում որ բոլոր աթեիստներն էլ չեն սիրում որ իրենց կրոնը քննադատում են։
    հարցն էլ այն է սա ընդամենը արտահայտություն է անպայման չէ որ կոնկրետ հարց լինի: պետք չէ ամեն ինչ ուղղակիորեն հասկանալ:
    Աթեիզմը կրոնը չէ բազմիցս ասվել է այդ մասին:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (02.03.2011)

  16. #160
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի խոսքը militant atheism-ի մասին ա:
    Խոստովանեմ՝ վերջերս ավելի քիչ եմ հակված դրան, բայց էդ երևույթը ոչ մի կերպ «սխալ», անօգուտ կամ, առավել ևս, վտանգավոր չեմ համարում:
    Ճիշտն ասած խորապես չեմ ուսումնասիրել, թե ինչ աղանդների կամ սեկտաների է բաժանվում աթեիզմը, և մասնավորապես՝ անգլերեն ինչպես են կոչվում դրանք, որովհետև անտարբեր եմ երևույթի նկատմամբ... Ինչևէ, անհանդուրժողականություն տանել չեմ կարողանում:

  17. #161
    ճանապարհորդ piacere-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2010
    Հասցե
    Հռոմեական կայսրություն
    Տարիք
    34
    Գրառումներ
    89
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում luys747-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես երեվում է, աթեիստները ընտրում են մարդկանց հուզող հարցերին փիլիսոփաների առաջարկած պատասխանը: Ինչեվէ, ավելի լավ է, քան կուռքերին հավատալը: Բայց իմացիր, եթե ականջներդ ցանկանաս բացել ճշմարտության համար, կարող էս լսել եվ համաձայնվել Աստծո հետ: Չնայած Ադամն ու Եվան լսելով Աստծո թշնամուն, շատ ստոր քայլ արեցին, ամեն մարդ պատժվում է իր արարքի համար: Իսկ որ մահը մարդկության թշնամին է, դա ասում է Կյանքը: Ուղղակի պետք է ճանաչել Նրան, որպեսզի տեսնել տարբերությունը: Հենց այդ Կյանքի համար է, որ Հիսուսը ասում է՝ փնտրիր եվ կտրվի:
    ի՞նչ եք առաջարկում որ մարդիկ չմահանային: մարդն ընդամենը բանական կենդանի է և բոլոր կենդանիների պես ենթարկվում է բնության օրենքներին:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (02.03.2011), Աթեիստ (03.03.2011)

  19. #162
    ճանապարհորդ piacere-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2010
    Հասցե
    Հռոմեական կայսրություն
    Տարիք
    34
    Գրառումներ
    89
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած խորապես չեմ ուսումնասիրել, թե ինչ աղանդների կամ սեկտաների է բաժանվում աթեիզմը, և մասնավորապես՝ անգլերեն ինչպես են կոչվում դրանք, որովհետև անտարբեր եմ երևույթի նկատմամբ... Ինչևէ, անհանդուրժողականություն տանել չեմ կարողանում:
    աթեիզմը կրոն չէ որ մի հատ էլ աղանդների կամ սեկտաների բաժանվի: այստեղ անհանդուրժողակություն չկա աթեիստների կողմից: կարծում եմ նույնիսկ ծիծաղելի է խոսել անհանդուրժողականության մասին: ապրում ենք մի հասարակությունում որտեղ քո կամքից անկախ հանդիպում ես քրիստոնյա մարդկանց: եթե անհանդուրժողական լինեիր ուղղակի չէին կարող ապրել այստեղ:

  20. #163
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած խորապես չեմ ուսումնասիրել, թե ինչ աղանդների կամ սեկտաների է բաժանվում աթեիզմը...


    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    որովհետև անտարբեր եմ երևույթի նկատմամբ... Ինչևէ, անհանդուրժողականություն տանել չեմ կարողանում:
    Շին, անհանդուրժողականություն ասելով տարբեր բաներ կարելի ա հասկանալ. ասենք՝ էն, որ նորվեգացի սատանիստ-բլեքմետալիստները եկեղեցիներ են վառում, որ «իրանց նախնիներին բռնի ուժով պարտադրած սեմիտական կրոնը ոչնչանա», ոչ մի նորմալ մարդ չի ընդունի, լինի դա աթեիստ, թե հավատացյալ քրիստոնյա: Բայց, ասենք, կրեացիոնիզմը ու դրա քարոզման փորձերը ես համարում եմ, մեղմ ասած, անասունություն, քանի որ դա բացահայտ ստի, փաստերի ժխտման կլասիկ օրինակ ա: Պետական կառույցներում կրոնի մասնակցության մասին վերաբերմունքս նույնպես խիստ անհանդուրժողական ա: Նույնը՝ ոչ պետական մակարդակով սեփական տեսակետը /իմա՝ «ճիշտը»/ այլոց թելադրելու նպատակով խղճուկ թպրտոցիների վերաբերյալ:

    Օրինակ.

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (02.03.2011), piacere (02.03.2011)

  22. #164
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց, ասենք, կրեացիոնիզմը ու դրա քարոզման փորձերը ես համարում եմ, մեղմ ասած, անասունություն, քանի որ դա բացահայտ ստի, փաստերի ժխտման կլասիկ օրինակ ա:
    Հասկացանք, եղբայր, հասկացանք, գրանցմանդ օրվանից ի վեր «Կրոն» բաժնի ամենատարբեր թեմաներում համարյա ամեն օր նույն բանը տարբեր կերպ, տարբեր ձևակերպումներով, տարբեր ակնարկներով, տարբեր արտահայտություններով, նորովի վերաիմաստավորելով ասում ես ու ասում: Հասկացանք, վայ...

  23. #165
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում RealRammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    ի՞նչ եք առաջարկում որ մարդիկ չմահանային: մարդն ընդամենը բանական կենդանի է և բոլոր կենդանիների պես ենթարկվում է բնության օրենքներին:
    Ցավն էն ա, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը իրանց սպիտակ ու փափկամազ մտքերի ու ցանկությունների հիման վրա «օբյեկտիվ իրականություն» են կառուցում:

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (02.03.2011), piacere (02.03.2011), Quyr Qery (10.03.2011), VisTolog (02.03.2011)

Էջ 11 90-ից ԱռաջինԱռաջին ... 7891011121314152161 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •