User Tag List

Էջ 102 152-ից ԱռաջինԱռաջին ... 252929899100101102103104105106112 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,516 համարից մինչև 1,530 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #1516
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինձ թվում է, որ շատերը շփոթում են այն դեպքի հետ, երբ բայը գործածվում է իբրև գոյական (պատրաստվում եմ գրելուն):
    Գուցե եւ այդպես: Ամեն դեպքում ես Tornado-ի փոխարեն ոչինչ չեմ կարող ասել, միայն կարող եմ ենթադրել, որ ինքը քո ասած դեպքը նկատի չուներ:
    Անձամբ ես «պատրաստվում եմ գրելուն» դեպքում երբեք չեմ կասկածի` գրելու թե գրելուն, բայց «պատրաստվում եմ գրել» տիպի դեպքերում մի քիչ կմտածեմ` վերջում «ու» կա, թե ոչ, նոր կգրեմ:

  2. #1517
    Հեքիաթային կարգավիճակ Փոքրիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    861
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, կարծում եմ ճիշտ թեմայում եմ գրում : Սխալները կուղղե՞ք, որ խնդրեմ Հատկապես մատնահետքերի պահը

    Computer Center " Meshok PaPi" LTD
    1- Անվտանգության տեսախցիկների տեղադրում
    2- Հակահրդեհային անվտանգության համակարգեր
    3- ADSL Գծերիտեղադրում
    4- Համակարգիչներ, նոութբուքներ, սերվերներ և ցանցային
    սարքավորումների տեղադրում
    5- Ինտերնետային էջերի դիզայն և ծրագրավորում
    6- Մուտքի և ելքի մատնահետքերի վերահսկման
    համակարգ
    7- Տպիչների տեխնիկական սպասարկում
    8- Սուպերմարկետների, դեղատների, բանկերի և
    պահեստների համար նախատեսված հաշվապահական
    ծրագրեր (Barcode)
    9- Խաղասրահների և ավտոկանգառների էլեկտրոնային
    վճարման համակարգ (EPPS) էլեկտրոնային քարտերի
    միջոցով
    10- Q համակարգեր

  3. #1518
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Փոքրիկ-ի խոսքերից Նայել գրառումը

    3. ADSL գծերի տեղադրում (գծերի-ն փոքրատառով ու տեղադրումից առանձին )
    4. Անհասկանալի է, թե ինչու է որոշակի ապրանքների թվարկումից հետո գալիս գործողություն` «ցանցային սարքավորումների տեղադրում»: Գուցե առանձին կետով նշվի:
    5. Վեբ կայքերի ձեւավորում եւ ծրագրավորում: (էջ ասելով անձամբ ես հասկանում եմ կայքի կոնկրետ էջ)
    6. Ունեմ 3 տարբերակ.
    ա. Մուտքի եւ ելքի` մատնահետքով վերահսկման համակարգ
    բ. Մատնահետքի միջոցով մուտքի եւ ելքի վերահսկման համակարգ
    գ. Մուտքի եւ ելքի մատնահետքային վերահսկման համակարգ
    9. Կարծում եմ` «էլեկտրոնային» բառը երկու տեղ գրելու կարիք չկա:

  4. #1519
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ամպ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ ճիշտ են պատրաստվում եմ գրել, որոշել եմ գնալ, խոստացել է կանչել… տարբերակները, որովհետև տվյալ դեպքում նախադասությունների ստորոգյալներն են՝ պատրաստվում եմ, որոշել եմ, խոստացել է…, իսկ գրել, գնալ, կանչել դերբայները ստորոգյալների լրացումներն են, ցույց են տալիս գործողության ընդհանուր գաղափարը և պետք է լինեն -ել, -ալ վերջավորությամբ.
    ի՞նչ եմ անում - պատրաստվում եմ
    պատրաստվում եմ ի՞նչ անել - գրել

    պատրաստվում եմ գրել
    որոշել եմ գնալ
    խոստացել է կանչել

    Իսկ -ելու, -ալու վերջավորությամբ դերբայը օժանդակ բայի հետ կազմում է դիմավոր ձևեր և նախադասության մեջ դառնում է ստորորգյալ՝ ցույց տալով գործողությունը չսկսված, կատարելի վիճակում /ապակատար դերբայ/.
    գրելու եմ
    գնալու եմ
    կանչելու է

    սխալ կլինի երկու ստրոգյալ միասին գործածել.
    պատրաստվում եմ գրելու
    որոշել եմ գնալու
    խոստացել է կանչելու

    Հ.Գ. կխնդրեի՝ լեզվաբաններն ավելի մանրամասն բացատրեն և եթե բացառություններ կան, դրանց մասին էլ գրեն:
    Այստեղ շփոթուած են լեզուական երկու տարբեր երևոյթներ՝ խնդիր անորոշ դերբայը և ապառնի դերբայը:
    ա) Պատրաստւում եմ գրել, խոստացել է կանչել, որոշել եմ գնալ...
    Այս երեք օրինակներուն մէջ գրել, կանչել և գնալ դերբայները կ'ընկալուին իբրև խնդիր լրացումներ ստորոգեալներուն. ըստ այսմ՝ պատրաստուիլ բայը կը պահանջէ տրական հոլով յանգման խնդիր, ուրեմն կը պատրաստուիմ գրելՈՒ. այստեղ երկու ստորոգեալ չունինք, այլ ստորոգեալ մը և տրական հոլով խնդիր մը: Խոստանալ և որոշել կը պահանջեն հայցական հոլով ուղիղ խնդիր, ուրեմն խոստացել է կանչել, որոշել եմ գնալ:
    բ) Գրելու եմ, կանչելու եմ, գնալու եմ ձևերու մէջ գրելու, կանչելու և գնալու ապառնի դերբայ են, որոնք իրօք ալ օժանդակ բայի հետ կըե կազմեն ՄԷԿԱԿԱՆ դիմաւոր բայեր, ուրեմն անորոշ դերբայի տրական հոլովները չեն ասոնք:

  5. #1520
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր մտքովս անցավ, որ կարելի է դիմել ակումբցիների օգնությանը:
    Կուզենայի իմանալ, որն է «սավոկ»-ի հայերեն համարժեքը: Ծանոթներիցս մեկը առաջարկեց աքանդաս (եթե ճիշտ եմ հիշում) տարբերակը, բայց ինքն էլ էդքան վստահ չէր: Դրա համար էլ ասեցի մի հատ էլ ստեղ գրեմ:

  6. #1521
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր մտքովս անցավ, որ կարելի է դիմել ակումբցիների օգնությանը:
    Կուզենայի իմանալ, որն է «սավոկ»-ի հայերեն համարժեքը: Ծանոթներիցս մեկը առաջարկեց աքանդաս (եթե ճիշտ եմ հիշում) տարբերակը, բայց ինքն էլ էդքան վստահ չէր: Դրա համար էլ ասեցի մի հատ էլ ստեղ գրեմ:
    Թիակ:

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (13.12.2010), Moonwalker (13.12.2010), Լեո (14.12.2010)

  8. #1522
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Թիակ:
    Հմմ...
    Չէի սպասում, որ սենց պարզ բառ կլիներ: Խելքին էլ մոտ ա
    Մերսի

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (13.12.2010), Tornado (13.12.2010)

  10. #1523
    Մշտական անդամ Tornado-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.06.2009
    Գրառումներ
    237
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, էս դարձվածքները ի՞նչ են նշանակում.
    օձիք թափ տալ, ձվի մեջ մազ փնտրել, վարդագույն երազներ:

  11. #1524
    Պատվավոր անդամ A.r.p.i.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2009
    Հասցե
    Կապան
    Տարիք
    35
    Գրառումներ
    558
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tornado-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, էս դարձվածքները ի՞նչ են նշանակում.
    օձիք թափ տալ, ձվի մեջ մազ փնտրել, վարդագույն երազներ:
    օձիք թափ տալ- դժգոհություն արտահայտել
    ձվի մեջ մազ փնտրել-ինչ -որ մի բանի մեջ վտանգներ փնտրել
    վարդագույն երազներ-դե կարելի ա մի բառով ասել` ֆանտաստիկա
    Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույնն է, թե որքան է նրա երկարությունը...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tornado (14.12.2010)

  13. #1525
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում A.r.p.i.-ի խոսքերից Նայել գրառումը
    ձվի մեջ մազ փնտրել-ինչ -որ մի բանի մեջ վտանգներ փնտրել
    Սա ավելի շատ գծուծ մարդկանց մասին են ասում, ովքեր փորձում են «կեղտ» գտնել այնտեղ, որտեղ այն բացառվում է:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (14.12.2010), Tornado (14.12.2010)

  15. #1526
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա ավելի շատ գծուծ մարդկանց մասին են ասում, ովքեր փորձում են «կեղտ» գտնել այնտեղ, որտեղ այն բացառվում է:
    Երևի նկատի ունեիր՝ բծախնդիր, մանրախնդիր, «քթի մազ»։ Որովհետև «գծուծը» լրիվ ուրիշ իմաստ ունի. նշանակում է ժլատ։

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (15.12.2010), Tornado (15.12.2010), Արևածագ (15.12.2010), Լեո (14.12.2010)

  17. #1527
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեզնից մեկն իր դրամապանակը «մոռացավ» զուգարանում, ունիտազի ջրի տարայի վրա (դե արի ու բաչոկ բառի հայերենը գտի), հետո եկավ մեր բոմժը, նույնքան կեղտոտ շորերով, ինչքան առաջ, նույնքան անթրաշ, ինչքան առաջ:
    Տակառիկ:
    Ի դեպ, բառը վաղուց գիտեի, բայց նոր եմ նկատում որ հենց бочок-ի բառացի թարգմանությունն է:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (21.12.2010)

  19. #1528
    Լիարժեք անդամ Հիդրոգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2009
    Գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բերված հատվածում “ներառել”-ի հետ կապված թվարկման տարրերը ճի՞շտ են հոլովված:
    “Ահմադինեժադի ընտրազանգվածը 2005 թ. ներառում էր՝ Իրանի ծայրահեղական պահպանողականները, «Միլիցիայի» ուսանողությունը, կառավարական կազմակերպությունների աշխատակիցները, գյուղական և ծայրամասային բնակչությունը և միջինից ցածր խավի ներկայացուցիչները, որոնք ձգտում էին ավելի լավ կենսապայմաններ ունենալ և բարելավել իրենց ֆինանսական իրավիճակը: Այդ ամենին նաև ավելանում էր բնակչության այն մասը, որը ձգտում էր փոխել հոգևորական նախագա ունենալու ավանդույթը:”

  20. #1529
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հիդրոգեն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բերված հատվածում “ներառել”-ի հետ կապված թվարկման տարրերը ճի՞շտ են հոլովված:
    “Ահմադինեժադի ընտրազանգվածը 2005 թ. ներառում էր՝ Իրանի ծայրահեղական պահպանողականները, «Միլիցիայի» ուսանողությունը, կառավարական կազմակերպությունների աշխատակիցները, գյուղական և ծայրամասային բնակչությունը և միջինից ցածր խավի ներկայացուցիչները, որոնք ձգտում էին ավելի լավ կենսապայմաններ ունենալ և բարելավել իրենց ֆինանսական իրավիճակը: Այդ ամենին նաև ավելանում էր բնակչության այն մասը, որը ձգտում էր փոխել հոգևորական նախագա ունենալու ավանդույթը:”
    Կը ներէք անկապ միջամտութեան համար. նախագահ ---> նախագահը

  21. #1530
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հիդրոգեն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բերված հատվածում “ներառել”-ի հետ կապված թվարկման տարրերը ճի՞շտ են հոլովված:
    “Ահմադինեժադի ընտրազանգվածը 2005 թ. ներառում էր՝ Իրանի ծայրահեղական պահպանողականները, «Միլիցիայի» ուսանողությունը, կառավարական կազմակերպությունների աշխատակիցները, գյուղական և ծայրամասային բնակչությունը և միջինից ցածր խավի ներկայացուցիչները, որոնք ձգտում էին ավելի լավ կենսապայմաններ ունենալ և բարելավել իրենց ֆինանսական իրավիճակը: Այդ ամենին նաև ավելանում էր բնակչության այն մասը, որը ձգտում էր փոխել հոգևորական նախագա ունենալու ավանդույթը:”
    Չէ: Ներառել ինչ-որ մեկին, ուրեմն՝ պահպանողականներին, ուսանողությանը, աշխատակիցներին, բնակչությանը և ներկայացուցիչներին: «Ներառում էր»-ից հետո բութ չկա: Ոչ թե «ֆինանսական իրավիճակ», այլ «ֆինանսական վիճակ»: «Նախագահ» բառի մասին Պանդուխտը արդեն գրեց: Կառաջարկեի նաև վերանայել «այլ ամենին» արտահայտությունը:
    DIXI
    carpe noctem

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ամպ (07.01.2011), Հիդրոգեն (07.01.2011)

Էջ 102 152-ից ԱռաջինԱռաջին ... 252929899100101102103104105106112 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •