Mephistopheles (03.08.2010)
Կրոն ուսումնասիրելու մեջ զապադլո չեմ տեսնում, բայց զապադլո (եթե էդ բառի իմաստը ճիշտ եմ հասկացել) տեսնում եմ հայերենի բաժնում ժարգոնով գրառումներ կատարելու մեջ (նեղանալ չկա):
Իսկ ասածս էն էր, որ աշխարհիկ պետությունում լեզուն ու կրոնը պիտի լինեն իրարից անկախ, այսինքն` լեզուն չպիտի իր կանոնների մեջ պարունակի նենց բան, որը կախված ա Աստծու իրական կամ սուտ լինելուց:
Իսկ ո՞վ պիտի նախատեր, միտքը չորսացի:
Բոլորը` նաեւ անշունչ ու նաեւ նախադասության մեջ: Մտի էստեղ, հայերենից գերմաներեն ինչ տեքստ ուզում ես թարգմանի:![]()
ամենևին,առաջին օրը չի,որ շփվում ենք:Դիտողությունդ էլ լրիվ ընդունված է:
Էս էլ ընդունված է,պարզապես դեռ հեռու ենք աշխարհիկ պետությունում կոչվելուց:Իսկ ասածս էն էր, որ աշխարհիկ պետությունում լեզուն ու կրոնը պիտի լինեն իրարից անկախ, այսինքն` լեզուն չպիտի իր կանոնների մեջ պարունակի նենց բան, որը կախված ա Աստծու իրական կամ սուտ լինելուց:
Սա էլ հաշվի որ «զապադլո» -ի համարժեք եմ փորձել գտնել:Իսկ ո՞վ պիտի նախատեր, միտքը չորսացի:![]()
Մի հատ սրան էլ կանդրադառնա՞սԲոլորը` նաեւ անշունչ ու նաեւ նախադասության մեջ: Մտի էստեղ, հայերենից գերմաներեն ինչ տեքստ ուզում ես թարգմանի:![]()
հ.գ.
Alle atemlos, und den Satz. MTI hier, von Armeniern zu einigen deutschen Text, den Sie übersetzen möchten.![]()
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Իսկ ի՞նչ կա քննելու, երեք օրինակներն էլ ճիշտ են:
Եթե հարցը անձին է վերաբերում (ասենք` Արա՞մը թե՞ Ռուբենը), ապա հարցը կլինի. «Արա՞մը գնաց Երեւան:»:
Եթե հարցը վերաբերում է գնալ-չգնալուն, ապա «Արամը գնա՞ց Երեւան:»:
Եթե հարցը տեղի մասին է (Երեւա՞ն, թե՞ Արմավիր), ապա` «Արամը գնաց Երեւա՞ն:»:
Խոսակցականում երկրորդ տարբերակի փոխարեն կարող է կիրառվել նաեւ երրորդը:
Գուցե էսքանով չեն սահմանափակվում այս երեք տարբերակների կիրառությունները, բայց էս պահին այսքանը միտքս եկավ:![]()
Ariadna (04.08.2010)
Մանուլ (03.08.2010)
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Ադամ, տես. եթե քո նշած տարբերակով ենք արտասանում, մի տեսակ բացասական բան ենք արտահայտում, կարծես՝ չէինք ուզում, որ Արամը գնար, այլ մեկ ուրիշի թեկնածությունն էինք ավելի նպատակահամար համարում: Իսկ երբ ասում ենք «Արա՞մը գնաց Երևան», ավելի շուտ պարզապես ճշտում ենք՝ Արամն էր, թե ուրիշ մեկը:
Իմ դիտարկումներով էսպես ա:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Adam-ը ճիշտ ա ասում:
DIXIcarpe noctem
Հրաչ ջան, քո ասածը ընդամենը հնարավոր տարբերակներից մեկն ա: Լեզուն շատ ավելի հարուստ ա, ու արտահայտչամիջոցների շատ ավելի լայն ընտրանի ա առաջարկում: Կոնկրետ հայերենն էդ առումով բավականին շահեկան դիրքում ա, որովհետև ճկուն շարադասություն ունի, ու բացի տրամաբանական շեշտից ու տարբեր լեզվական հնարքներից, հենց միայն շարադասությամբ հնարավոր ա ընդգծել նախադասության գրեթե ցանկացած անդամ: Քո ասածը էդ դեպքն ա: Օրինակ՝ հայերենում էսպիսի միտում կա. օժանդակ բայից / լծորդից առաջ դրված բառը իր վրա տրամաբանական շեշտ ա ստանում: «Արամը տուն ա մտնում (ոչ թե սրճարան)», «Արամն ա տուն մտնում (ոչ թե Վահիկը)», «Արամը տուն մտնում ա (ոչ թե հարբած ներս ա ընկնում): Հարցական նախադասության դեպքը մի քիչ ուրիշ ա. տրամաբանական շեշտը կրում ա էն բառը, որը արտասանվում ա հարցական հնչերանգով՝ անկախ իր դիրքից (չնայած բառի դիրքն էստեղ էլ իր դերն ունի, բայց շատ չեմ ուզում խորանալ): Նույն ֆրանսերենը, օրինակ, հիմնականում էդ ճկունությունը չունի, փոխարենը բազմատեսակ ուրիշ կառույցներ ու կաղապարներ են օգտագործվում (mise en relief / mise en emphase-ները
): C’est moi qui suis le plus intelligent ici; Moi, je suis le plus intelligent ici (կներեք անկեղծ օրինակի համար
):
DIXIcarpe noctem
Kita (05.08.2010)
Ըստ ձեզ այս տարբերակներից որն է ճիշտ` եվրապատուհան - եվրոպատուհան, եվրոտեսիլ-եվրատեսիլ և նման այլ բառեր:
Շինարար (06.08.2010)
Ես էլ եմ ա-ի կողմնակից, բայց այդ դեպքում եվրոպա բառից վերցրած ենք լինում եվր-ը, որը իմ կարծիքով սխալ է, իսկ մյուս դեպքում ունենք եվրո վանկային հապավումը:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ