Այստեղ գրում և քննարկում ենք ուղղագրական, կետադրական և ցանկացած այլ բնույթի լեզվական հարցեր, տարածված սխալներ և այլն։ Մի խոսքով, ցանկացած անհասկանալի, կասկածելի լեզվական հարց կարող եք այստեղ բարձրացնել և պարզաբանել։ Ֆորումի ցանկացած անդամ կարող է և հարց բարձրացնել, և հնարավորության դեպքում պատասխանել ուրիշների բարձրացրած հարցերին։![]()




Մեջբերել

Ամեն դեպքում, հաշվի առնելով ռուսերենի խիստ աղքատիկ հնչյունական կազմը, ինչպես նաև որոշ դեպքերում եղածից էլ ոչ լիարժեք կերպով օգտվելու հանգամանքը, կարծում եմ՝ նման հարցերում ռուսերենի վրա հիմնվել չարժե ամեն դեպքում։ «Հայնե–Գեյնե, Լայպցիգ–Լեյպցիգ, Ֆրոյդ–Ֆրեյդ» խայտառակ տառադարձումները, կարծում եմ, հերիք են ասածս պնդելու համար։

Էջանիշներ