Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց համաձա՞յն չես, որ ալեգորիկ գրվածքները կարդալուց հետո տարբեր մարդիկ գալիս են տարբեր եզրակացությունների, քանի որ տարբեր կերպ են մտածում:
Եթե մի պահ մոռանանք, որ «ճիշտը մի հատ ա» , ապա նորմալ ա, որ տարբեր մարդիկ տարբեր ձեւով հասկանան:

Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
Մյուս կողմից, գիտական գրականությունը գրվում ա առանց այլաբանությունների, խիստ ուղիղ ձևով, բայց գիտնականներին հնարավոր չի մեղադրել մտածելու ունակության բացակայության մեջ:
Էնքան էլ լավ համեմատություն չէր: Գիտությունը տեղից ստիպում ա մտածել, իսկ չոր ճշմարտությունները` ոչ:
Կոպիտ օրինակ` մարդու ուղեղը կաշխատի՞ ՀՀ սահմանադրությունը կարդալուց: Եթե հա, ապա էդ մարդուն կարելի ա մրցանակ տալ մեծ ֆանտազիայի ու փիլիսոփայական մոտեցման համար:

Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
Հանուն կրոնի արվել ու արվում են և' լավ, և' վատ բաներ. ամբողջ հարցը վիճակագրական հարաբերակցության մեջ ա:
Հանուն կրոնի արվող բաների մասին չի խոսքը, ես կրոնի բուն ֆունկցիայի մասին եմ խոսում: