Գիտե՞ք էս բանավեճն ինձ ինչ ա հիշեցնում: Կներեք կոպիտ համեմատության համար, բայց դե... որ մի անգամ ամբողջ ընտանիքով չէինք կարողանում մի հոգու բացատրել, որ ճիշտը ոչ թե «պատճե» ա, այլ «պատճեն»...
Գիտե՞ք էս բանավեճն ինձ ինչ ա հիշեցնում: Կներեք կոպիտ համեմատության համար, բայց դե... որ մի անգամ ամբողջ ընտանիքով չէինք կարողանում մի հոգու բացատրել, որ ճիշտը ոչ թե «պատճե» ա, այլ «պատճեն»...
Հայկօ (06.10.2010)
Բյուր ջան, արի բացատրեմ, կարող ա հասկանաս: Professional բառի իմաստներից մեկը.
Тhe Free DictionaryHaving or showing great skill; expert
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Լրագրող Պողոսի օրինակը տեղին չի. գոյություն ունի կոնտեսքտ, գոյություն ունի մասնագիտական ժարգոն, գոյություն ունեն լեզվական նորմեր, ու ընդհանրապես՝ հազար ումի բան գոյություն ունի, որոնք մի լեզվական իրադրությունում քեզ կպարտադրեն ասել «լրագրող ա աշխատում», իսկ մյուսում՝ «պրոֆեսիոնալ լրագրող ա»: Համաձայնվիր, որ «պորֆեսիոնալ» բառը շատ ավելի նեղ շրջանակներում կարող է գործածվել, քան «էսինչ է աշխատում» արտահայտությունը. գրեթե բոլորի ասելը դեռ ոչ մի բան չի նշանակում, բառերը կիրառելիության օբյեկտիվ ցուցիչներ ունեն, որոնք դրանց ճիշտ ու սխալ, կամ հնացած ու նոր լինելու վրա բնավ չեն ազդում: Բառը «լավ մասնագետ» իմաստով օգտագործողների մեծագույն մասը նույնիսկ չի էլ կասկածում էդ բառի առաջին իմաստի մասին, ինչպես որ «համբյուր» երգող երգիչների մեծ մասը համոզված են, որ էդ բառը հենց «համբյուր» է, ոչ թե «համբույր»: Սխալը էս է: Ես երբ սխալ եմ տեսնում, չեմ համակերպվում դրա հետ, չեմ ասում՝ «մեծամասնություն, լեզվի մեջ մտնել, էլ ոչ մի բան չենք կարող անել» և այլն: Շատ լավ էլ կարող ենք, անկասկած՝ կարող ենք, ու համակերպվելը հաստատ լուծում չի:
Այո՛, Հայկ, չորրորդն ա, բայց իմաստն ա: Իսկ հայերենում կիրառվում ա որպես առաջին իմաստ: Շրջիր, ուսումնասիրիր, քննիր, զննիր:
Հակառակը պնդել ուղղակի չես կարող:
Նորից եմ ասում: Բառի առաջնային իմաստը ես չեմ հերքում, այն կա: Բայց մենք գործածում ենք այդ «չորրորդ» իմաստով (այլ բառարաններում այլ համարի տակ կլինի): Ջարդել բառի մեծաբանել իմաստը չեմ նկատել որ կիրառենք, այլ բառերի 7-րդ իմաստ էլ ենք կիրառում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Օրինակդ գիտե՞ս՝ ինչին էր նման: Ոնց որ ասես՝ մեծամասնությունը փայտի գործ անող Պողոսին ասում է «մեբելշիկ», ու մենակ մեր հարևան պրոֆեսորն է ասում «հյուսն», ուրեմն «հյուսն» բառը սխալ է: Ցանկացած բառ իր տեղն ու իր գործածողը ունի, էլի եմ ասում, էնպես չի, էլի, որ ով շատ է, նա է ճիշտը:
Հայերեն բառ չլինելն ու առաջնային իմաստի անկարևոր լինելը իրար հետ բացարձակապես ոչ մի կապ չունեն, պատճառահետևանքային կապի նշույլ անգամ չկա էդ երկու երևույթների միջև, բնավ չեն պայմանավորված միմյանցով, ու չգիտես ինչու՝ ինձ թվում է, որ դու դա լավ էլ հասկանում ես: Ի՞նչ «բնականաբար», ի՞նչ բան: Ես նյարդայնանում եմ, երբ ամեն քայլափոխի էդ բառի անտեղի գործածությանն եմ հանդիպում, բայց ավելի եմ նյարդայնանում, երբ փորձում ես էդ սխալ գործածությունը արդարացնել: Եթե դու, երկրորդը, երրորդը, ովքեր դեռ ունակ են հասկանալու, որ էդ բառը ուրիշ իմաստ ունի, փորձեք գոնե դուք ճիշտ էդ օգտագործել (չեմ ասում՝ ուրիշներին էլ հասկացնել), ինչ-որ շանս կարող է դեռ լինի: Բայց դու ասում ես՝ հա, հասկանում եմ՝ ինչն ինչոց է, բայց արդեն «մտել ա լեզվի մեջ» ու բոլորը ուրիշ բան են հասկանում էդ ասելով, ուրեմն ջհանդամ իմ էն սկզբում հասկացածը, ոնց բոլորը, տենց էլ ես: Տենց հո չի՞ ախր:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 05.10.2010, 23:41:
Կներեք նվաստ էլեկտրոնշիկիս, բայց զզվցրիքՉուկի հետ 100 տոկոսով համաձայն եմ: Բառն ունի էդ 2 իմաստներն էլ: Իմաստներն էլ իրարից կիլոմետրերով հեռու չեն՝ այսինքն, եթե մարդը դրանով փող ա աշխատում, ենթադրվում ա, որ իրա գործը լավ գիտի պրոֆեսիոնալ ա (էդ բառի 4-րդ իմաստով): Կախված կոնտեքստից դժվար չի կռահել, թե որ իմաստով ա բառը օգտագործվել՝ եթե ասում ենք պրոֆեսիոնալ լրագրող, ավելի շուտ հասկանում ենք լրագրող, որն ունի որոշակի մասնագիտական հմտությունների մակարդակ, քան մարդ, որն իր հանապազօրյա հացն է վաստակում որպես լրագրող, իսկ եթե ասում ենք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հասկանում են մի մարդ, որը հանդես է գալիս ֆուտբոլային ակումբներից մեկում ու վարձատրվում է դրա համար, ոչ թե տաղանդավոր ֆուտբոլիստ:
Բայց էս սաղ օֆտոպ ա:
Թեմայի մասին: Երբ հարցադրում է արվում թե ո՞վ է համարվում պրոֆեսիոնալ գրող, առաջին հերթին ենթադրվում է, որ խոսքը գրողի որոշակի հատկությունների մասին է, այլ ոչ թե նրա եկամուտի աղբյուրի, քանի որ հակառակ դեպքում թեմա բացելը իմաստ չէր ունենա:
Chuk (05.10.2010), Interdenominational (05.10.2010), Ուլուանա (06.10.2010)
Չուկ, «մենք գործածում ենք»-ը դեռ հիմնավորում չի: Եթե հանկարծ հիվանդանամ, ինձ համար մի բժիշկի խորհուրդը հազար ճարտարապետի խորհրդից արժեքավոր կլինի: Եթե ինչ-որ մեկի անգրագիտության պատճառով «պրոֆեսիոնալ» բառը իր չորրորդային իմաստով է տարածվել, դա դեռ չի նշանակում, որ այդ իմաստը դադարում է չորրորդային լինելուց: Պարզապես տարածողի օրինակը վարակիչ է եղել, իսկ առաջին իմաստն իմացողները՝ քիչ: Վաղը-մյուս օրը ինչ-որ մի թարգմանիչ էդ բառը թարգմանելիս ամբողջ նախադասության իմաստի հերը կանիծի. ամեն ինչ չի, որ միայն հայերենի սահամաններում է պետք դիտարկել. սա հատկապես վերաբերում է փոխառություններին:
Վախ մամա ջան:
Էս էլ եմ ասում ու թեման հուսահատված լքեմ:
Հայկ, էդ բառի՝ ոչ հայերեն բառի, օտարալեզու արմատ ունեցող բառի առաջնային իմաստի կիրառությունը ինձ երբևէ պետք չի եկել ու երբևէ չի կարող պետք գալ: Ես դրա փոխարեն կարող եմ ասել, որ «էսինչ մարդը լրագրությամբ է իր փողն աշխատումը», «մասնագիտությամբ լրագրող է», «լրագրող է աշխատում», «Լրագրություն է անում» ու նման բազում ուրիշ արտահայտություններ: Ինձ իր առաջնային իմաստը երբևէ պետք չի գա: Եթե երբևէ կարիք ունենամ խոսելու օրինակ անգլերենով, ապա խնդիր չկա, կարող եմ օգտագործել նաև այդ իմաստը:
Բայց բառն ունի նաև որակական իմաստ, բառաններով ամրագրված ու դրա էդ իմաստով կիրառելը երբեք չի կարող սխալ լինի: Ես նորից մշտապես կձգտեմ օտարալեզու բառի փոխարեն օգտագործել հայերեն բառեր, այդ թվում հմուտ, վարպետ, հրաշալի և այլն, բայց կարիքի դեպքում առանց վարանելու կօգտագործեմ նաև պրոֆեսիոնալ բառը, որովհետև այդ բառն այդ իմաստը ունի, լայնորեն տարածված է, սխալ չի, ու ավելին, սխալ է որևէ մեկին ասել, որ այդ իմաստով չի կարելի կիրառել:
Ոչ մեկն, օրինակ, իրավունք չունի քեզ ասել, որ առաջնային իմաստով չկիրառես, որովհետև էդ բառն էդ առաջնային իմաստը չունի:
Բայց դու կամ որևէ ուրիշ մեկն էլ չեք կարող ասել, որ որևէ մեկն այդ բառի այդ որակական իմաստը չկիրառի, որովհետև այդ իմաստը ճիշտ է, գոյություն ունեցող է, մեր մոտ տարածված է:
Կրկնում եմ, փաստում եմ, պնդում եմ: Պրոֆեսիոնալ բառը ունի որակական իմաստ արտահայտող իմաստ ու յուրաքանչյուրի որոշելիքն է այդ իմաստը կիրառել, թե ոչ: Այդ իմաստի կիրառությունը լրիվ ճիշտ ա, հակառակ պնդողները՝ սխալ պնդում կանեն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ուլուանա (06.10.2010)
Առաջարկում եմ էս թեման տեղափոխել լեզուների բաժին: Գրականության հետ ի՞նչ կապ ունի![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ