Ես պրոֆեսիոնալ ադմին չեմ ու ընդահանրապես մասնագիտությամբ ադմին չեմ
Հայկ ջան, ի տարբերություն շատ լեզվաբանների (իրականում իմ կողմից մեղք կլինի բոլորին այդպես անվանել) ես լեզվին որպես կաղապարված երևույթ չեմ նայում ու կանոններից դուրս ոչ մի բանի չնայում: Առաջընթա՞ց: Ես նման բան չեմ ասել: Զարգացումը պարտադիր չի առաջընթաց լինի: Կարելի է օրինակներ գտնել բազում բառերի, որոնք կորցրել ենք, գործածությունից հանել ենք, առաջնային իմաստն ենք կորցրել և այլն: Սա լա՞վ է: Ես նման բան չեմ ասել: Բայց եղելություն է: Կոնկրետ «պրոֆեսիոնալ» բառը... հմմմ... անկեղծորեն հուսով եմ, որ ժամանակն էս բառը ուղղակի սրբելու ու տանելու ա, բայց ներկայիս իր կարգավիճակը առավելապես իր որակական հատկանիշ ցուցանող իմաստն ա: Դու դա չե՞ս տեսնում: Ուսումնասիրի: Հեռու գնալ պետք չի, բոլորովին պատահական չի, որ բառը թարգմանվել ու մեզ հրամցվել ա արհեստածին «արհեստավարժ» բառով, պատահական չի, որ մեծամասնությունը որակական իմաստով են կիրառում, երբ ինչ-որ մեկի պրոֆեսիոնալությունից են խոսում, նկատի են ունենում ոչ թե իր աշխատանքը, այլ իր՝ տվյալ գործում վարպետությունը, ու լսողներն էլ հենց դա են հասկանում: Եղելությունը սա ա: Ու եղելությունն էն ա, որ նման դեպքերում բառարանից մեջբերումներ բերելը իրավիճակը չի շտկում:
Գրեթե բոլորս եթե նկատի ենք ունենում, որ Պողոսը լրագրությամբ փող ա աշխատում, բայց նրան այդ գործի վարպետ չենք համարում, ասում ենք «Պողոսը լրագրող ա աշխատում» կամ նման ուրիշ տիպի նախադասություն, բայց ոչ «Պողոսը պրոֆեսիոնալ լրագրող ա»: Սա ա եղելությունը: Չնկատելու՞ տանք իրականությունը:
Էջանիշներ