Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Ես պրոֆեսիոնալ ադմին չեմ ու ընդահանրապես մասնագիտությամբ ադմին չեմ
Հայկ ջան, ի տարբերություն շատ լեզվաբանների (իրականում իմ կողմից մեղք կլինի բոլորին այդպես անվանել) ես լեզվին որպես կաղապարված երևույթ չեմ նայում ու կանոններից դուրս ոչ մի բանի չնայում: Առաջընթա՞ց: Ես նման բան չեմ ասել: Զարգացումը պարտադիր չի առաջընթաց լինի: Կարելի է օրինակներ գտնել բազում բառերի, որոնք կորցրել ենք, գործածությունից հանել ենք, առաջնային իմաստն ենք կորցրել և այլն: Սա լա՞վ է: Ես նման բան չեմ ասել: Բայց եղելություն է: Կոնկրետ «պրոֆեսիոնալ» բառը... հմմմ... անկեղծորեն հուսով եմ, որ ժամանակն էս բառը ուղղակի սրբելու ու տանելու ա, բայց ներկայիս իր կարգավիճակը առավելապես իր որակական հատկանիշ ցուցանող իմաստն ա: Դու դա չե՞ս տեսնում: Ուսումնասիրի: Հեռու գնալ պետք չի, բոլորովին պատահական չի, որ բառը թարգմանվել ու մեզ հրամցվել ա արհեստածին «արհեստավարժ» բառով, պատահական չի, որ մեծամասնությունը որակական իմաստով են կիրառում, երբ ինչ-որ մեկի պրոֆեսիոնալությունից են խոսում, նկատի են ունենում ոչ թե իր աշխատանքը, այլ իր՝ տվյալ գործում վարպետությունը, ու լսողներն էլ հենց դա են հասկանում: Եղելությունը սա ա: Ու եղելությունն էն ա, որ նման դեպքերում բառարանից մեջբերումներ բերելը իրավիճակը չի շտկում:

Գրեթե բոլորս եթե նկատի ենք ունենում, որ Պողոսը լրագրությամբ փող ա աշխատում, բայց նրան այդ գործի վարպետ չենք համարում, ասում ենք «Պողոսը լրագրող ա աշխատում» կամ նման ուրիշ տիպի նախադասություն, բայց ոչ «Պողոսը պրոֆեսիոնալ լրագրող ա»: Սա ա եղելությունը: Չնկատելու՞ տանք իրականությունը:
Լրագրող Պողոսի օրինակը տեղին չի. գոյություն ունի կոնտեսքտ, գոյություն ունի մասնագիտական ժարգոն, գոյություն ունեն լեզվական նորմեր, ու ընդհանրապես՝ հազար ումի բան գոյություն ունի, որոնք մի լեզվական իրադրությունում քեզ կպարտադրեն ասել «լրագրող ա աշխատում», իսկ մյուսում՝ «պրոֆեսիոնալ լրագրող ա»: Համաձայնվիր, որ «պորֆեսիոնալ» բառը շատ ավելի նեղ շրջանակներում կարող է գործածվել, քան «էսինչ է աշխատում» արտահայտությունը. գրեթե բոլորի ասելը դեռ ոչ մի բան չի նշանակում, բառերը կիրառելիության օբյեկտիվ ցուցիչներ ունեն, որոնք դրանց ճիշտ ու սխալ, կամ հնացած ու նոր լինելու վրա բնավ չեն ազդում: Բառը «լավ մասնագետ» իմաստով օգտագործողների մեծագույն մասը նույնիսկ չի էլ կասկածում էդ բառի առաջին իմաստի մասին, ինչպես որ «համբյուր» երգող երգիչների մեծ մասը համոզված են, որ էդ բառը հենց «համբյուր» է, ոչ թե «համբույր»: Սխալը էս է: Ես երբ սխալ եմ տեսնում, չեմ համակերպվում դրա հետ, չեմ ասում՝ «մեծամասնություն, լեզվի մեջ մտնել, էլ ոչ մի բան չենք կարող անել» և այլն: Շատ լավ էլ կարող ենք, անկասկած՝ կարող ենք, ու համակերպվելը հաստատ լուծում չի: