Իսկ ես պրոֆեսիոնալ դեմագոգ եմ, Հայկ ջան, չնայած դրանով երբևէ փող չեմ աշխատել:
Էդ «սխալ եք իմացել, հիմա հասկացեքն»-երը թարգեք ու հասկացեք պարզագույն ճշմարտություն: Աշարհում մի օր ստեղծվել է պրոֆեսիոնալ բառը, որը նշանակում է մասնագիտությամբ փող աշխատող մարդը (թեև դրա բացատրությունների մեջ կան նաև բնութագրումներ, որ պրոֆեսիոնալ անվանում են նաև իրենց մասնագիտությանը լավ տիրապետողներին, կամ որոշակի ատեստատավորում անցածներին և այլն): Բայց բառը ստեղծվել է մասնագիտություն ունեցող ու էդ մասնագիտությամբ փող աշխատող իմաստով: Հետո եկել ա մեզ ա հասել, ուրիշներին էլ ա հասել: Հետո աշխարհի տարբեր տեղերում, էդ թվում Հայաստանում էդ բառին տվել են նրբերանգ՝ որակական բնութագիր, ու հիմա ով ուզում ա պնդի բառարանայինը, քանի ֆորումում քննարկում արվի, քանի հարյուր բառարանից մեջբերվի դրա առաջնային իմաստը, էս բառը էս նշանակությամբ արդեն իսկ մտել ա լեզվի մեջ ու ոչ մեկը ի զորու չի հանելու
---------- Ավելացվել է՝ 23:19 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:18 ----------
հ.գ. Ասածս էն ա, որ իմ «պրոֆեսիոնալ դեմագոգ» կոչումին վայիս մի եղեք![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Շինարար (05.10.2010)
Interdenominational (05.10.2010)
Միևնույն է, չեմ կարողանում մարսել «գործող պրոֆեսիոնալի» վերաբերյալ տեսությունը… Փաստորեն, եթե ես գերազանց տիրապետելով իմ աշխատանքին, ավելի քան 6 տարի, ամեն օր նույն գործն անելով, մեկ տարով դադարեցնեմ տվյալ բնագավառում իմ գործունեությունը՝ կդադարե՞մ /ըստ ձեզ/ «պրոֆեսիոնալ» լինելուց… և ապա գործի անցնելու պահից վերևներից իմ վրա կիջնի «պրոֆեսիոնալիզմի» երանավետ լուսապսա՞կը:![]()
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 05.10.2010, 22:33:
StrangeLittleGirl (05.10.2010)
Ձայնալար (05.10.2010)
Հլը թող մի քսան տարի էլ «էդ բառերին տան նրբերանգ», ու կտեսնես՝ ոնց են «մտնում լեզվի մեջ», ու «ոչ մեկը ի զորու չի լինում հանելու»: Մեկից մեկ: Բ բառն էլ հաճախ գործածվում ա որպես «վատ ոստիկանի» հոմանիշ, իսկ Բ-ի փոխարեն գործածվում են «Պ» կամ «էլի Պ, բայց ավելի կարճ» բառերը. ուրեմն Բ-ն իր առաջնային իմաստը կորցրե՞ց ու պահպանեց միայն «վատ ոստիկան» իմա՞ստը: Ի՞նչ ձևափոխվելու մասին կարող ա լինել խոսքը, եթե հենց հիմա էս փոքր թեմայում էսքան մարդ ասում ա, որ էդ բառի առաջնային իմաստը «լավ մասնագետը» չի: Մի քանի անտեղյակ լրագրողն ու մի քանի անտեղյակ քաղաքական գործիչը լրիվ հերիք են, որ էդ բառի սխալ ընկալումը մեծ տարածում ստանա, բայց ամեն ինչ հո մի քանի լրագրողներով ու նախարարներով չի՞ որոշվում: Գոյություն ունի բառի իմաստ. ուզում եք՝ էդ ա, չեք ուզում՝ էլի էդ ա: Եկեք ուղղագրության կանոններն էլ փոխենք, ոնց նայում եմ՝ «ծնունդտ»-ը բոլորը տ-ով են գրում, ուրեմն արդեն մտել ա լեզվի մեջ: Ստեղ էն վոքս պուպուլի վոքս դեի տարբերակը չի, էլի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ես խիստ կասկածում եմ, որ այս թեմայի քննարկման մասնակիցներից որևէ մեկը վատ լրագրողին, բայց ով լրագրությամբ փող է աշխատում, կասի պրոֆեսիոնալ լրագրող:
Ես խիստ կասկածում եմ, որ այս թեմայի քննարկման մասնակիցներից որևէ մեկը վատ կաֆելշիկին, բայց ով կաֆել խփելով փող է աշխատում, կասի պրոֆեսիոնալ կաֆելշիկ:
Ես խիստ կասկածում եմ, որ այս թեմայի քննարկման մասնակիցներից որևէ մեկը վատ դիավանագետին, բայց ով հանգամանքների բերմամբ դեսպան է, կասի պրոֆեսիոնալ դիվանագետ:
Շարքը շարունակելի:
Ի դեպ, մի քիչ ուշադիր չէի կարդացել գրառումդ: Ես չեմ ասել, որ առաջնային իմաստը կորցրել է: Ես ասում եմ, որ ստացել է նոր իմաստ ու պնդում եմ, որ գերակշիռ ձևով կիրառվում է էդ նոր իմաստը
---------- Ավելացվել է՝ 00:03 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:02 ----------
Հա, Բյուր ջան, միլիոններով
Եթե կարդացած մեջբերածդ գրառման նախորդ գրառումս, ապա այս հարցը չէիր տա: Եթե կարդացել ես ու մեկ է տալիս ես, ուրեմն դու էլ ես պրոֆեսիոնալ դեմագոգ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Դե եթե ընդհանրապեսի մասին խոսք բացվեց, դուք՝ ադմիններդ, մի շատ հետաքրքիր հոբբի ունեք. լեզվի հիշում եք միայն այն, որ լեզուն կենդանի օրգանիզմ ու զարգացող երևույթ է (ու թքած մնացած բոլոր տեսությունների վրա՝ պարուրաձևից սկսած մինչև էպիկուրյան ու մինչև ֆյուսեյ ու թեսեյ), ու դա մեջբերում եք ամենաանհարմար պահին: Կարժաճամկետ կտրվածքում ամեն փոփոխություն չի, որ զարգացում է. որոշ բաներ ուղղակի թյուրիմացության արդյունք են: Դու ի՞նչ չափանիշներով ես որոշում՝ որն է սխալը, իսկ որը՝ զարգացումը: Շատերի գործածելը դեռ որոշիչ գործոն չի: Եվ որտե՞ղ է այստեղ զարգացումը, եթե բառի առաջնային ու ճիշտ իմաստն անհետ կորում է՝ իր տեղը զիջելով հոմանիշների երկար շարքում հերթական մի բառի: Ես այստեղ միայն հետընթաց եմ տեսնում:
Չէ, ես սիրող եմ. ինձ փող չեն տալիս դրա համար:
Իսկ եթե ամեն բառի, կանոնի սխալ գործածություն համարենք լեզվի զարգացում, ու˜ր կհասնի: Էդ դեպքում կստացվի, որ գրական հայերենից կիլոմետրերով հեռու մարդիկ խոսում են ամենաժամանակակից հայերենով, իսկ անպաճույճ բառն անպայման իմաստով ամենաժամանակակից բառն է:
Ես պրոֆեսիոնալ ադմին չեմ ու ընդահանրապես մասնագիտությամբ ադմին չեմ
Հայկ ջան, ի տարբերություն շատ լեզվաբանների (իրականում իմ կողմից մեղք կլինի բոլորին այդպես անվանել) ես լեզվին որպես կաղապարված երևույթ չեմ նայում ու կանոններից դուրս ոչ մի բանի չնայում: Առաջընթա՞ց: Ես նման բան չեմ ասել: Զարգացումը պարտադիր չի առաջընթաց լինի: Կարելի է օրինակներ գտնել բազում բառերի, որոնք կորցրել ենք, գործածությունից հանել ենք, առաջնային իմաստն ենք կորցրել և այլն: Սա լա՞վ է: Ես նման բան չեմ ասել: Բայց եղելություն է: Կոնկրետ «պրոֆեսիոնալ» բառը... հմմմ... անկեղծորեն հուսով եմ, որ ժամանակն էս բառը ուղղակի սրբելու ու տանելու ա, բայց ներկայիս իր կարգավիճակը առավելապես իր որակական հատկանիշ ցուցանող իմաստն ա: Դու դա չե՞ս տեսնում: Ուսումնասիրի: Հեռու գնալ պետք չի, բոլորովին պատահական չի, որ բառը թարգմանվել ու մեզ հրամցվել ա արհեստածին «արհեստավարժ» բառով, պատահական չի, որ մեծամասնությունը որակական իմաստով են կիրառում, երբ ինչ-որ մեկի պրոֆեսիոնալությունից են խոսում, նկատի են ունենում ոչ թե իր աշխատանքը, այլ իր՝ տվյալ գործում վարպետությունը, ու լսողներն էլ հենց դա են հասկանում: Եղելությունը սա ա: Ու եղելությունն էն ա, որ նման դեպքերում բառարանից մեջբերումներ բերելը իրավիճակը չի շտկում:
Գրեթե բոլորս եթե նկատի ենք ունենում, որ Պողոսը լրագրությամբ փող ա աշխատում, բայց նրան այդ գործի վարպետ չենք համարում, ասում ենք «Պողոսը լրագրող ա աշխատում» կամ նման ուրիշ տիպի նախադասություն, բայց ոչ «Պողոսը պրոֆեսիոնալ լրագրող ա»: Սա ա եղելությունը: Չնկատելու՞ տանք իրականությունը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Է ես կասեմ, միշտ եմ ասել: Էդ բառի՝ իմ նշած իմաստը իմ մեջ չափազանց խորն է նստած՝ ուրիշների օրինակներին հետևելով փոխվելու համար: «Լավ մասնագետ» իմաստն էլ կա, բայց երբ ինձ մոտ ասում են «պրոֆեսիոնալ դզող-փչող ա», ես հասնակում եմ, որ էդ մարդուն ժեշտ ուղղելու համար փող են տալիս, իսկ երբ ասում են «թույն դզող-փչող ա», հասկանում եմ, որ լավ մասնագետ ա:
Բառի իմաստը առաջին անգամ հայրս է բացատրել, երբ դեռ շատ փոքր էի, երևի հենց էդ պատճառով է, որ ինձ համար «պրոֆեսիոնալը» համարժեք է «մասնագիտությամբ փող աշխատողին»: Ինձ բացատրում էր, որ սովետում բոլոր ֆուտբոլիստները, ներառյալ Արարատի ու հավաքականի խաղացողները, պաշտոնապես համարվում էին սիրող սպորտսմեններ, որովհետև Սովետում ֆուտբոլիստն իրավունք չուներ ֆուտբոլ խաղալու համար փող ստանալու. դա կապիտալիստական խայտառակություն էր: Սովետի իսկական քաղաքացին պիտի բանվոր ու գյուղացի լիներ, ոչ թե գնդակ տշող. պրոֆեսիոնալների լիգա չկար:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ