Հլը թող մի քսան տարի էլ «էդ բառերին տան նրբերանգ», ու կտեսնես՝ ոնց են «մտնում լեզվի մեջ», ու «ոչ մեկը ի զորու չի լինում հանելու»: Մեկից մեկ: Բ բառն էլ հաճախ գործածվում ա որպես «վատ ոստիկանի» հոմանիշ, իսկ Բ-ի փոխարեն գործածվում են «Պ» կամ «էլի Պ, բայց ավելի կարճ» բառերը. ուրեմն Բ-ն իր առաջնային իմաստը կորցրե՞ց ու պահպանեց միայն «վատ ոստիկան» իմա՞ստը: Ի՞նչ ձևափոխվելու մասին կարող ա լինել խոսքը, եթե հենց հիմա էս փոքր թեմայում էսքան մարդ ասում ա, որ էդ բառի առաջնային իմաստը «լավ մասնագետը» չի: Մի քանի անտեղյակ լրագրողն ու մի քանի անտեղյակ քաղաքական գործիչը լրիվ հերիք են, որ էդ բառի սխալ ընկալումը մեծ տարածում ստանա, բայց ամեն ինչ հո մի քանի լրագրողներով ու նախարարներով չի՞ որոշվում: Գոյություն ունի բառի իմաստ. ուզում եք՝ էդ ա, չեք ուզում՝ էլի էդ ա: Եկեք ուղղագրության կանոններն էլ փոխենք, ոնց նայում եմ՝ «ծնունդտ»-ը բոլորը տ-ով են գրում, ուրեմն արդեն մտել ա լեզվի մեջ: Ստեղ էն վոքս պուպուլի վոքս դեի տարբերակը չի, էլի:
Էջանիշներ