Sambitbaba-ի խոսքերից
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, հարգելի Սելավի, որ Դուք ավելի շատ բաներ ունեք ասելու, և սակայն չեք անում դա ինչ-ինչ պատճառներով: Հիշեցրիք ինձ Պլատոնին, որն ասում էր, որ ավելի շատ բան կուզենար ասել, բայց չունի դրա իրավունքը: Քանի որ Պլատոնի ժամանակներն անցել են, ու այսօր էլ հարկավոր է հնարավորին չափ ավելի ինֆորմացիա ստանալ, թույլ տվեք քիչ ավելի խորանալ Ձեր մտքերի մեջ: Եվ այսպես.
Արդյո՞ք սա նշանակում է, որ մեր մոլորակի իրականությունը շուտով պիտի փոխվի: Ես ինքս համարում եմ, որ այո, բայց հաճելի կլիներ Ձեր կարծիքը լսել:
Նշանակու՞մ է սա արդյոք, որ մեզանից յուրաքանչյուրը, մեր Մեծ Կյանքի ճանապարհին, ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ, ինչ-որ մարդկանց համար, հանձն է առնում իր վրա "վատ" դեր խաղալ նրա՛նց կյանքում, նրա՛նց փորձի համար: Եվ ստացվու՞մ է արդյոք, որ ձեր երկուսի` քո և քո օպպոնենտի, անցած կամ ապագա փորձի ժամանակ, շատ հնարավոր է, որ ձեր "դերերը" լրիվ հակառակն են եղել կամ լինելու, այսինքն դու՛ ես "վատը" եղել կամ լինելու, նրա փորձի համար: Իսկ եթե այդ "վատը" փոխենք "թշնամի" բառով, կստացվի՞ արդյոք, որ դուք երկուսդ, միմիայն մեկմեկու հանդեպ ունեցած բացարձակ սիրոց դրդված է, որ ձեր հաջորդ "սցենարը" գրելու ժամանակ համաձայնվում եք մեկմեկու համար "վատը" կամ "թշնամի" լինել...
Էջանիշներ