Այս թեմայում առաջարկում եմ քննարկել խոսքի և արհամարհանքի հետևանքների և ընդհանրապես "Խո՞սքն է ուժեղ, թե՞ արհամարհանքը"![]()
Խոսքը
Արհամարհանքը
Երկուսն էլ
Այս թեմայում առաջարկում եմ քննարկել խոսքի և արհամարհանքի հետևանքների և ընդհանրապես "Խո՞սքն է ուժեղ, թե՞ արհամարհանքը"![]()
Ոչ էն, ոչ էն, մինչև մի հետ կարգին քոթակ չեն ուտում, խելքի չեն գալիս: Ցավոք, վախից ուժեղ զենք չկա, կարող ես վախի մեջ պահել, կազդես, չես կարող, խոսքը կամ արհամարհանքը ուղղակի մեզ են հոգեկան հանգստություն տալիս
Հ. Գ. Ինչևէ, ես քոթակի օգնությանը չեմ դիմում, թե ֆիզիկապես, թե իմ էությամբ ի վիճակի չեմ![]()
Ընդհանրապես խոսքն ամենահզոր, ամենա ամենան է: Խոսքը մարդու եսն է, գոյը ,հիմնականում խոսքով է մարդը արտահայտվում:
Խոսքը ամենաքաղցր և ամենադառը բանն է:
Արհամարանքը նույնպես հզոր զենք է, բայց ոչ խոսքի պես արտահայտվելով, այլ լռելով:
Իսկ թե ո՞րն է ուժեղ, կարծում եմ, երկուսն էլ հավասար են նժարի վրա, ուղղակի խոսքը ոչ բոլորն են կարողանում ճիշտ օգտագործել:
Նայած թե ում հետ գործ ունես:
Մեր օրերում ինչ կատեգորիայի մարդ ասես չես հանդիպում, դրա համար էլ միանշանակ ասել, թե սրանցից ո՞րնա ուժեղ, մի քիչ դժվար է…
Կան մարդիկ, որ մինչև քո մտքինը երեսին չասես չեն հասկանա, բայց առանձին դեպքերում էլ լռել, այսպես ասած արհամարհել ու անցնել, և նաև Շինարարի հետ եմ համաձայն, որ քոթակնելա շատ լավ օգնում
Ես ինքս համոզվել եմ, որ երկուսն էլ ազդու միջոցներ են, բայց քվեարկել եմ արհամարհանքի օգտին:
Ինձ մի անգամ ասացին, որ ավելի լավ էր մի խոսք ասեի, քան լուռ արհամարհեի: Կախված է, թե դիմացինդ ով է:Եթե հասուն մարդ է, արհամարհանքը ամենալավ միջոցն է:Բացի այդ նաև մտածելու տեղիք է տալիս![]()
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Մեկ-մեկ արհամարհանքով չես կարող ասել այն ինչ ուզում ես, իսկ բառերով կարող ես խեղդել, տապալել տվյալ մարդուն:
Եթե վստահ չես, որ բառերը կօգնեն, արհամարհի՛ր:![]()
Արհամարհանքով խոսելը![]()
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Արհամարհանքը նպաստում է ներքինում վատ, բացսական էներգիայի կուտակմանը, որը շատ ավելի վատ է անդրադռնում հետագա հոգեկան և ֆիզիկական առողջության վրա: Իսկ խոսելը ավելի թեթև բան է: Երբ մեկի վրա զայրացած ես, ավելի լավա մի հատ լավ գոռաս վրան, ես այստեղ խոսալը չեմ հասկանում ինչ-որ էժանագին բառախաղ, և ազատվես այդ բացասական էներգիայից: Ամենավատը ինչ կարող է լինել նման մարդու հետ դա մի լավ ծեծն է, սակայն ավելի լավ է վիրավորվել միայն ֆիզիկապես, քան և ֆիզիկապես և հոգեպես:
Meme (03.04.2011)
Ինձ համար վատ բառը, ծեծը շատ անմարդկային վերաբերմունքա, բայց ամեն դեպքում եթե քո դիմաց գիտակից մարդ է կանգնած նույնիսկ եթե նրա հետ ժպտալով խոսես, նա կհասկան իր սխալը
ապրիր կյանքին համահունչ
yerevanci (17.06.2010)
Ինձ համար արհամարհանքը ավելի ուժեղ զենք է: Արահամարհանքը մարդուն հոգեպես սպանում է: Երբ արհամարհում ես մարդուն, կոպիտ ասած՝ «շան տեղ» չես դնում, դա ավելի վիրավորական է, իսկ խոսքի ժամանակ ընդունում ես, որ դիմացդ կանգնած է մարդ արարած, որը պետք է որ քո խոսքից որև բան հասկանա:
Adriano (17.06.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ