Կարծես մեր երկրում բոլորս անխտիր, նախագահից մինչև սարի հովիվ տառապում ենք անապահովության զգացումով: Անապահով ենք վաղվա օրվա, և նրա բերած անակընկալների հանդեպ: Թվում է, թե անապահովության զգացումը պետք է վերանա, եթե հասնեմ այսինչ բանին, ունենամ ասքան փող... Սակայն բոլորն են ասում, որ հասնելով կամ ունենալով, պարզվում է, որ Հայաստանում ավելի ես խճճվում անապահովության զգացումի մեջ:
/Այսպես չէ օրինակ ԱՄՆ-ում: Խոսքս գնում է այնտեղի համալսարանավարտ միջինացված քաղաքացու մասին, որը իրականում չի տառապում անապահովության զգացումով: /
Արդյո՞ք սա նախանշան չէ, որ ապահովածության հասնելու մեր պատկերացրած ուղիները իլուզիոն են:
Ապահովության զգացումը՝ դա պետության խնդիրն է, որը պետք է ապահովի իրական հավասարություն օրենքի առաջ, ապահովի հավասար հնարավորություններ, ապահովի անվտանգությունը... Եվ ի՞նչ: Եթե ես ամենը չկա, ապա սա չի՞ նշամակում, որ չկա պետություն: Արդյո՞ք մենք այտեղ ևս իլուզիաների մեջ չենք տառապում, որ ունենք պետություն, և սկսում ենք հարցադրումներ անել այդ իլուզիոն պետության հանդեպ:
Ոնց որ բոլորս առանձին-առանձին,ամեն աստծու օր պատրաստվում ենք "ահեղ դատաստանին", հավաքելով ավելի շատ փող ու միջոցներ, կարծես էտ ամեն ինչը մեզ պետք է ապահովագրի "լավ տեղ" դրախտում: Նորից իլուզիաներ...
..............
Ամենը կոմպեսացվում է իլուզիաներով: "Ունենամ գոլդ համարներով լավ մեքենա, և ես ապահովագրված կլինեմ փողոցում ու հասարակության մեջ", "Ունենամ լավ սոտովի, և ես ապահովագրված կլինեմ ընկերների ու աղջիկների մեջ"..."ունենամ լավ տուն ", "ունենամ լավ կռիշա","ունենամ շատ փող"... մեկել հոպ... անցնում է մի քամի, ու էլ ոչինչ չունես:
Իրականում էտ ամեն ինչը ոչ մի ապահովագրություն էլ չէր ենթադրում: Իլուզիա էր ապահովագրության:
Եվ այսպես, ըստ ձեզ, որտեղի՞ց է գալիս էս անապահովածության զգացումը...
Եվ ինչպե՞ս է պետք դա հաղթահարել:
![]()
Էջանիշներ