հետաքրիր թեմա է. Եթե ի սկզբանե մարդը տրվեր իր բնազդային ցանկություններին, երևի քարի դարից չենք զարգանա, բացի էդ հենց էդ դարում էլ երևի "մարդկությունը" կվերանար.( Ստեղ մարդկություն չակերտների մեջ երևի ). Իսկ ընդհանուր առմամբ, մեր "գիտակցական" ու "բարոյական" ցանկություններն ու նպատակները հենց մեր "Էգո"-ի դրսևորումներն են քողարկված` գեղեցիկ արարքներով, եթե իհարկե անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, ու տեսնենք դա: Շատ հաճախ կատարելագործելով ինքներս մեզ, մենք իրականում կատարելագործում ենք մեր Էգոն, Բայց շատերը դա երբեք չեն ընդունի, ու այսպիսի վատ մտքեր արտահայտողին կքննադատեն, Չէ, որ եթե ընդունենք այդպիսի սարսափելի բաներ, մենք պետք է սկսենք աշխատել մեր վրա, մաքրել մեզ, բայց դա շատ բարդ ու երկար, տհաճ գործնըթաց է, ավելի հեշտ է քաննադատել ու չնդունել դա, և ցույց տալ թե "ես ինչքան մաքուր եմ ու սեր եմ ճառագում"
Էջանիշներ