User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 129 հատից

Թեմա: Ո՞վ է մարդն իրականում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #15
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր շատերն են պայքարում իրենց մտային ազատության համար և որպես լավագույն քայլ ամեն ինչ անում են, որ իրենց միջից վերացնեն տաբուները, դոգմաները և անում են այն ինչ ուզում են։ Եվ այսօրվա աշխարհի խնդիրների ու մարդկային որակների անկման հիմնական պատճառն էլ հենց սա է։

    Իրականում ազատ մարդը երեք հիստերիկի պես չի պայքարի նման երևույթների դեմ։ Իսկ եթե մարդը հաճախ է խոսում ազատության մասին, շատ դեպքերում դա նրանից է, որ նա իրեն չի համարում ազատ և անընդհատ այդ թեման շահարկելը նրան ենթագիտակցորեն ուժ է տալիս ապրելու։
    Jarre ջան, այ այս մտքերդ ևս մեկ անգամ ուզում եմ մուգ տառերով շեշտել
    Էսօր Ազատության ձգտումը իրոք որ շատերի մոտ հասնում է հիստերիայի աստիճանի և հենց այդ ձգտումն է որ դարձել է համար մեկ կոմպլեքսը… Մարդիկ ազատությունը շփոթում են լկտիության հետ:

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես օրինակ իմ կյանքում ունեմ սկզբունքներ, որոնք նույնիսկ ամենածայրահեղ դեպքերում չեմ խախտի։ Շատերի կարծիքով դա դոգմա է կամ տաբու։ Կյանքի իմ սկբունքներից են՝ միշտ սիրել ՄԱՐԴ արարածին անկախ իր ռասայից, կուլտուրայից և այլ տարբերություններից։ Չխլել մարդկային կյանք։ Չդժբախտացնել ուրիշին իմ էգոիզմի պատճառով։ Մարդկանց չչարաշահել և չշահագործել։ Չապրել միայն սեփական էգոի համար ու երբեք չդառնալ այն մարդկանցից, ում համար ողջ տիեզերքը կառուցված է և ստեղծված է միայն սեփական «ես»-ի համար։

    Առանց նման «տաբուների» ու «դոգմաների» (ես դրանք չեմ համարում տաբու կամ դոգմա) ապրելով, մարդը ունակ է ամեն ինչի։
    Այս մտքերիդ, ավելի ճիշտ սկզբունքներիդ միայն մի բան եմ ուզում ավելացնել, բացի «չ»-ով սկսվող սկզբունքներից, կարելի է նաև դրանց կողքին հավասարապես շեշտել նաև այն սկսբունքները որոնք մարդ անում է այս կամ այն հանգամանքում: Այսինքն չարվողների կողքին դնենք նաև արվողները:

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Գերմանիայում նացիստների ժամանակ միայն հաշված մարդիկ էին, ովքեր պատրաստ էին իրենց սկզբունքները պահել՝ չդառնալով նացիստների պես գազան, անգամ իրենց սեփական կյանքի գնով։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ մարդիկ ունեին հստակ սկզբունքներ, որոնք հարաբերական չէին։ Ահա թե ով է մարդն իրականում։
    Իսկ Նացիստական Գերմանիան իրոք որ վառ օրինակ է, ու նման բանից խուսափելու համար պետք է մարդ ունենա զարգացած ու կայուն բանականություն…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (13.09.2009), Jarre (07.09.2009), Գաղթական (26.09.2009), Սելավի (07.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 64
    Վերջինը: 22.03.2019, 13:41
  2. Ո՞վ է իրականում Nanik-ը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 65
    Վերջինը: 03.08.2015, 01:10
  3. Ով ենք մենք իրականում
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 822
    Վերջինը: 13.03.2014, 20:33
  4. Ով էր իրականում Արտավազդ Երկրորդի մայրը
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 01.12.2010, 20:55
  5. Ի՞նչ անել, երբ քո սիրած մարդն ամուսնանում է
    Հեղինակ՝ hasulik, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 84
    Վերջինը: 04.05.2010, 16:08

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •