Եվ ի՞նչ: Եթե չկա, ուրեմն ի՞նչ է հարկավոր նրա համար, որպեսզի լինի: Մի՞թե նրանք չեն հարկավոր, ովքեր պետք է իրենց վրա հանձն առնեն գոնե ասելը. "մարդի՛կ, այսօր աշխարհում լրիվ նոր բաներ են կատարվում` այս, այս, այս: Ծանոթացեք, հնարավոր է, որ այն հետաքրքրի ձեզ":
Այսօր տարբեր թեմաներով ինֆորմացիան անսահմանափակ է, և եթե մարդ գաղափար չունի, թե ի՞նչ է իր փնտրածը, գիտե՞ս, թե որքան է հավանականությունը, որ նա պատահաբար կգտնի ու կդառնա այն, ում հետ դու արդեն հնարավոր կհամարես կիսվել. դրա հավանականությունը հավասարազոր է նրան կայծակը հարվածելու հավանականությանը...
Ինչ խոսք, մեծ է քարկոծվելու հնարավորությունը: Մարդկությունն ավելի սովոր է նիհիլիստական "եթե ես չգիտեմ, ուրեմն` չկա" մոտեցմանը: Եվ սակայն չեմ կարծում, որ ավելի ճիշտ է գաղտնի պահել այն, ինչ դու գիտես:
Եվ հետո, քո այդ միտքը. "ամեն մեկն իր ճանապարհն է անցնում"... Ասենք, թե դու գիտես, որ երկու տարի հետո բոլորին "Մերսեդես" են բաժանելու: Բայց "Մերսեդես" ստանալու համար անհրաժեշտ է, որպեսզի մարդ ամենաքիչը երկու տարի "Ժիգուլի" ունենա, արդյո՞ք դու չես ասի բոլորին, որ իրենց արդեն այսօր "Ժիգուլի" է հարկավոր գնել: Չէ՞ որ երկու տարի հետո նրանք ստիպված կլինեն ավելորդ երկու տարի սպասել իրենց "Մերսեդեսին":
Էջանիշներ