Tig-ի խոսքերից
* * *
- Էն ո՞վ է:
- Ո՞վ;
- Էն մեծ, սրածայր տանիքներովը:
- Հաաա, հեչ: Քեզ թող չհուզի ինքը:
- Ախր ո՞նց չհուզի: Հլը էն գագաթի խաչը նայի… Էդ ի՞նչ է նշանակում, որ ինքը ամեն ինչի վրա խաչ է քաշո՞ւմ…
- Չէ, դա նշանակում է, որ ինքը ամեն ինչ գիտի;
- Ո՞նց ամեն ինչ: Լո՞ւրջ: Ինչ լավ է: Ես էլ լիքը հարցեր ունեմ: Մտածում էի ով կարող է պատասխանել: Հե՛յ, խաչակի՛ր, դու իրոք ամեն ինչ գիտե՞ս:
Պատասխան չկա:
- Դու ի՞նչ է, չե՞ս լսում ինձ: Ընդհամենը մի քանի հարց ունեմ…
Դարձյալ լռություն:
- Տասնյոթ, այ Տասնյոթ, ինչո՞ւ չի պատասխանում, հը՞:
- Դե… ինչ իմանամ: Գուցե այնքան է խորասուզված իմաստությունների մեջ, որ չի նկատում մեզ…
- Բայց… բայց ախր էդ դեպքում ո՞ւմ են պետք նրա իմաստությունները…
- Էհ, Տասերեք ջան, ինչքան էս սիրում քիթդ խցկել քեզ չվերաբերվող հարցերում:
- Բայց… բայց… ախր…
- Ի՞նչ բայց, ի՞նչ ախր…
- Ախր տենց ո՞նց կլինի, ինչո՞ւ չի խոսում իմ հետ:
- Լավ, քեզ մի պատմություն պատմեմ, որ իմ տատից եմ լսել… Տատս պատմում էր, որ հին ժամանակներում էլ ապրել են սրա նման խաչակիրներ: Բայց նրանք քաղաքներում չեն ապրել, այլ հեռու-հեռավոր խուլ անտառներում ու բարձր ժայռերի վրա: Ու իբր նրանք կարողացել են կապ հաստատել երկնքի հետ… ու իմաստություններ են քաղել երկնքից… Ու պատմում էր, որ դրանցից էլ ավելի առաջ, նրանք խաչակիրներ չեն եղել…
- Բա ի՞նչ են եղել:
- Է դե ես ինչ իմանամ, սկի տատս չգիտեր:
- Հիմա ի՞նչ, սա էլ է կապ հաստատո՞ւմ երկնքի հետ:
- Հա, հա, հա… բա ոնց… Տե՞ս ինչ կենտրոնացած է: Սսսսս, մի խանգարի…
Ու Տասնյոթը փռթկաց:
- Տասնյոթ, այ Տասնյոթ, գիտե՞ս ինչ եմ մտածում:
- Ի՞նչ:
- Ես էլ կարող եմ կապ հաստատել երկնքի հետ…
Էջանիշներ