Տիկ, Շենքերի «զարգացման» կարիք կա, իրենք մի տեսակ մենակ «խոսում» են, բայց լավ կլիներ, որ նաև «գործեին»:
Չնեղանաս հա՞, չեմ ուզում նեղացնել կամ կծել:
Tig (13.04.2011)
Dayana (13.04.2011)
Շատ լավ է ստացվում, Տիգ, ապրես: Եվ ճիշտ ժամանակին նոր գործող անձ մտցրեցիր քո մինի-դիալոգների մեջ` մարդ-աստծոն: Աստծո առկայությունը միշտ էլ անսահման հնարավորություններ է ստեղծում ու ես համոզված եմ, որ քո ճկուն ֆանտազիան այժմ արդեն կսկի գործել շատ ավելի մեծ տեմպերով և ավելի շատ հաճելի անակնկալներ կստեղծի մեզ համար:
Մի բան եմ խնդրում միայն: Աշխատիր, որ ընթերցողներիդ գովքն ու կարծիքները չպղտորեն այն, ինչը քո սրտի ու մտքի մեջ է ու միայն քեզ է պատկանում: Լսիր մեզ, բայց փակ պահիր սրտիդ դռները մեր առջև, քանի դեռ գրում ես այս գործը: Որովհետև շատ կարևոր ու հետաքրքիր գործ ես սկսել, տրամաբանականորեն շատ հաջողված անցումով` առաջին փուլից դեպի երկրորդը: Ինձ թվում է, ես զգում եմ, թե ուր ես դու մեզ տանելու: Եթե ես ճիշտ եմ, իսկ դու էլ կարողանաս պահպանել մտքիդ ու խոսքիդ այս սքանչելի մաքրությունը, ուրեմն մի արտակարգ գործ ես ստեղծելու:
Մաղթանքներով և հույսերով
Tig (14.04.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ