User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Շենքայիններ

  1. #16
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    39
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    * * *
    - Չգիտեմ… Ըըը… Երևի թե կլինեն, կգնան ու կսկսեն բնակվել մի որևէ նորակառույցի մեջ…
    - Փաստորեն մենք կշարունակենք ինչոր մասով լինե՞լ:
    - Բա իմ ասածն ինչ է՝ լինելն ու չլինելը հարաբերական են: Իսկ խուտուտի համար մի տխրի: Խուտուտից ոչ երկրաշարժ է լինում, ոչ էլ մահանում են: Ու դու դեռ անպայման կլսես նրան…

    դե, որ լավն է, լավն է էլի...

    հ.գ. երևի մենք էլ իմանալով մեր մահման մասին ապրում ենք, քանզի գիտենք կամ էլ հավատում ենք, որ մեր ներսի արևները չեն մարելու....

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (15.02.2011), Shah (15.02.2011), Tig (15.02.2011)

  3. #17
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տիգրան ջան, այս քանի օրն ուզում էի ասել, բայց մի տեսակ չէի կարողանւոմ մտքերս հավաքել…
    Շենքայիններիդ այս մասն իրոք շատ հավանեցի… Նախորդը մի քիչ թույլ էր, մեկ էլ չէի ցանկանա այս շարքդ քաղաքականացնեիր, չնայած որ հետաքրքիր ու գեղեցիկ ձևով ասված խոսքը միշտ էլ ավելի հաճելի է լսել, քան....
    Մի խոսքով ... Հատկապես դուր եկավ, որ խոսում ես լինել ու չլինելու հարաբերական լինելու ու միևնույն ժամանակ խուտուտի մասին՝ ցույց տալով, որ հենց էդ անհոգ քրիրջն է լոկ կարևոր:
    Թող մեր լուրջ դեմքերով փիլիսոփայելու ժամանակ հաճախ հնչի թեթև ծիծաղն ու մեզ էլ մի քիչ անհոգություն պարգևի:
    Սա էլ գրածումդ իմ տեսածը
    Ապրես :

    Հ.Գ. Էս շարքդ կարդալիս աչքիս առաջ գալիս է գեղեցիկ նկարզարդարված մի գրքույկ, որը ոչ միայն ես եմ հաճույքով կարդում, այլ հետո նաև իմ երեխաները :
    Վերջին խմբագրող՝ E-la Via: 17.02.2011, 14:14:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (17.02.2011), Lianik (18.02.2011), Mark Pauler (17.02.2011), Shah (17.02.2011), Tig (17.02.2011)

  5. #18
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգրան ջան, այս քանի օրն ուզում էի ասել, բայց մի տեսակ չէի կարողանւոմ մտքերս հավաքել…
    Շենքայիններիդ այս մասն իրոք շատ հավանեցի… Նախորդը մի քիչ թույլ էր, մեկ էլ չէի ցանկանա այս շարքդ քաղաքականացնեիր, չնայած որ հետաքրքիր ու գեղեցիկ ձևով ասված խոսքը միշտ էլ ավելի հաճելի է լսել, քան....
    Մի խոսքով ... Հատկապես դուր եկավ, որ խոսում ես լինել ու չլինելու հարաբերական լինելու ու միևնույն ժամանակ խուտուտի մասին՝ ցույց տալով, որ հենց էդ անհոգ քրիրջն է լոկ կարևոր:
    Թող մեր լուրջ դեմքերով փիլիսոփայելու ժամանակ հաճախ հնչի թեթև ծիծաղն ու մեզ էլ մի քիչ անհոգություն պարգևի:
    Սա էլ գրածումդ իմ տեսածը
    Ապրես :

    Հ.Գ. Էս շարքդ կարդալիս աչքիս առաջ գալիս է գեղեցիկ նկարզարդարված մի գրքույկ, որը ոչ միայն ես եմ հաճույքով կարդում, այլ հետո նաև իմ երեխաները :
    Ան ջան, շնորհակալություն կարծիքի համար:
    Նախորդը իրոք որ ոչ թե մի քիչ, այլ շատ թույլ է: Պատճառը, ինչպես նկատել ես, քաղաքականացման անհաջող փորձն է: Բայց այդ հարցով այնքան մեծ կուտակումներ կան մոտս, որ դուրս գալուց էմոցիայից զատ, այլ ավելի մնայուն բանի չեմ կարողանում վերածել դրանք... Ինչևէ...
    Ինչ վերաբերվումա գրքույկին՝ իհարկե զգացված եմ նման կարծիքի համար, բայց չեմ կարծում, որ արդեն դրա մասին կարելի է մտածել: Նախ դեռ շատ շատ աճելու տեղ կա, դեռ շատ անմշակ են ստացվում: Երկրորդն էլ, չգիտեմ էդքան նվիրվածություն ու աշխատասիրություն կարող եմ արդյոք ներդնել գրքույկի մակարդակին հասնելու համար...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (17.02.2011)

  7. #19
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան ջան, շնորհակալություն կարծիքի համար:
    Նախորդը իրոք որ ոչ թե մի քիչ, այլ շատ թույլ է: Պատճառը, ինչպես նկատել ես, քաղաքականացման անհաջող փորձն է: Բայց այդ հարցով այնքան մեծ կուտակումներ կան մոտս, որ դուրս գալուց էմոցիայից զատ, այլ ավելի մնայուն բանի չեմ կարողանում վերածել դրանք... Ինչևէ...
    Ինչ վերաբերվումա գրքույկին՝ իհարկե զգացված եմ նման կարծիքի համար, բայց չեմ կարծում, որ արդեն դրա մասին կարելի է մտածել: Նախ դեռ շատ շատ աճելու տեղ կա, դեռ շատ անմշակ են ստացվում: Երկրորդն էլ, չգիտեմ էդքան նվիրվածություն ու աշխատասիրություն կարող եմ արդյոք ներդնել գրքույկի մակարդակին հասնելու համար...
    Հաստատ կարող ես :

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianik (18.02.2011), Tig (17.02.2011)

  9. #20
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    Անձևրը շարունակում էր անխնա լվանալ շենքերի պատերը: Պատուհանից երևում էին ջրի հոսքից լղոզված աչքեր: Աչքերը կարծես ցանկանում էին որսալ ջրի հոսքը ու միանալով այդ հոսքին հոսել… Հոսել պատուհանն ի վար ու հասնելով պատին` լվանալ այն: Մաքրել: Լղոզված աչքերում նշմարվում էր հոգնածություն: Հոգնածություն կեղտի նկատմամբ, և նա ցանկանում էր անձրև դառնալ ու մաքրել, լվալ… Մթությունը օգնում էր որպիսի աչքերի մեջ անդրադառնան նաև դրսի լույսերը և տրվելով լղոզվող ջրին՝ միանան մաքրության հոսքին: Կամաց կամաց քունը հաղթում էր, և աչքերը կամաց կամաց վար իջնելով բարձին, ընկղմվում են իրենց երազային աշխարհը: Անձրևի խշշոցին ոչինչ չէր խանգարում և այն մեղմ շորյում էր լսողությունը: Բայց կամաց կամաց ինչոր մի խուլ մրթմռթոց սկսեց խցկվել այդ ձայնի մեջ: Մրթմռթոցը կամաց կամաց սկսեց պարզանալ և վերածվել խոսքի՝ ավելի ճիշտ մենախոսության, գրավելով լսողության ողջ ուշադրությունը:

    - Էս ինչ լավ անձրև է: Մի կարգին կմաքրվենք: Գարուն, գարուն… Ամեն առավոտ երգելս գալիս է: Սիրում եմ գար… Տեսնես Մարդն է գարնան հեղինակը, թե… Մարդ, Մարդ, գարուն… Չէ միևնույն է ես չեմ հավատում Մարդու գոյությանը: Ախր ինչպե՞ս կարող է մեր գոյությունը պայմանավորված լինել նրանով: Հենա, մենք կանք, իսկ ինքը ո՞ւր է: Դե թող հայտնվի ու ասի՝ ես եմ ձեր արարիչը: Իսկ այդ ձայները որ լսում եմ՝ իմ երևակայության արդյունքն է: Մարդ, Մարդ, Մարդ… ինչոր ձայներ… Օֆ է, ես հաստատ գժվում եմ: Ավելի լավ է քնեմ… Այ, գարունը գոյություն ունի: Ինչպիսի գեղեցկություն: Լուսաբացին երկնքում կախված պաղություն: Հորդառատ, մաքրաբեր անձրևներ… Մի՞թե դա էլ է մարդը արարել… Է, չէ դե էլի, չէ…

    Լսողությունը ակամաից չկարողացավ չմիջամտել ու բարձրաձայնեց.
    - Մարդը գոյություն ունի:
    - Էլի սկսվեց… էլի ձայներ եմ լսում: Չէ, ես վերջը հաստատ գժվելու եմ:
    - Ի՞նչ ձայներ: Ինչո՞ւ ես գժվելու:
    - …ըը… դու… դու լսո՞ւմ ես ինձ…
    - Լսում եմ ու կարող եմ նորից կրկնել՝ մարդը գոյություն ունի:
    - Իսկ դու ո՞վ ես:
    - Իմ անունը Հայկ է: Իսկ դու ո՞վ ես:
    - Իմ անունը Տասներեք է: Ասում ես Հա՞յկ… Ինչ տարօրինակ անուն է:
    - Էդ քո անունն է տարօրինակ,- ծիծաղեց ձայնը,- Ի՞նչ է, թվից ավելի լավ անուն չէին կարո՞ղ տալ քեզ: Կարո՞ղ ա դու բռնավոր ես ու քեզ համարակալել են,- ու ծիծաղը էլ ավելի ուժգին արձագանքեց:
    - Թվի՞ց, բռնավո՞ր… Չեմ հասկանում ինչ ես ասում:
    - Ի՞նչ է, դու Լուսնից ես իջե՞լ:
    - Լուսնի՞ց: Չէ: Իսկ ո՞նց կարող եմ ես Լուսնից իջնել:
    - Չէ, դու հաստատ Լուսնից ես իջել: Հետն էլ ասում ես իբր մարդը գոյություն չունի: Դու երևի ինկատի ունես մարդկային որակնե՞րը: Հա՞:
    - Մարդկային որակներ… Ինչ տարօրինակ ես խոսում…
    - Ե՞ս, թե՞ դու:
    - Դու: Իսկ դու ինչպե՞ս կարող ես հիմնավորել Մարդու գոյությունը:

    Ձայնը կրկին ծիծաղեց ու ասաց.
    - Ինձնով:
    - Ո՞նց քեզնով:
    - Հա ինձնով, ես մարդ եմ,- ու ծիծաղն էլ ավելի ուժեղացավ,- ինչի՞ դու մարդ չես:
    - … Մա՞րդ… ո՞նց թե դու Մարդ ես: Չէ, ես վերջնականապես ցնդում եմ…

    Ձայնը մի պահ լրջացավ ու մի փոքր վախեցած հարցրեց.
    - Դու մարդ չե՞ս… բա ո՞վ ես…
    - Շենք եմ ես, շենք… բայց մեկ է, դու գոյություն չունես…

    Հայկը վեր թռավ: Սիրտը արագ թպրտում էր: Ձեռքը տարավ դեպի ճակատը ու սրբեց սառը քրտինքը:
    Անձրևը դեռ շարունակում էլ լվալ շենքի պատերը…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  10. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (28.02.2011), Chilly (28.02.2011), einnA (28.02.2011), Lianik (28.02.2011), Lusina (28.02.2011), Lusinamara (12.04.2011), Mark Pauler (28.02.2011), My World My Space (28.02.2011), Nare-M (28.02.2011), Safaryan (12.04.2011), Sambitbaba (14.04.2011), ~Anna~ (28.02.2011), Արևածագ (28.02.2011), ԿԳԴ (28.02.2011), Նաիրուհի (28.02.2011), ՆանՍ (28.02.2011), Սլիմ (28.02.2011)

  11. #21
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձայնը մի պահ լրջացավ ու մի փոքր վախեցած հարցրեց.
    - Դու մարդ չե՞ս… բա ո՞վ ես…
    - Շենք եմ ես, շենք… բայց մեկ է, դու գոյություն չունես…
    լավն էր մտածված էս կտորը
    սպասում եմ մյուս մասին.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (28.02.2011)

  13. #22
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *
    Հայկը համարյա չէր հիշում այդ երազը:
    Նա խորասուզված ինչոր բան էր կարդում համակարգչի էկրանից: Ականջակալներն ականջներին էին և խուլ լսվում էր Վիվալդիի “Տարվա եղանակերը”: Մերթ ընդ մերթ ստեղնաշարը չխչխկում էր նրա մատների սեղմումից և միտքը մատների միջոցով վերածվում էր խոսքի: Արդեն գիշեր էր և սենյակը լուսավորվում էր միայն էկրանի լույսից: Ու չնայած նրան, որ Հայկի աչքերը քուն էին աղերսում՝ նրա մատները դեռ շարունակում էին կտկտացնել ստեղնաշարը: Կամաց կամաց այդ կտկտոցին սկսեց ձուլվել մի խուլ ձայն…

    - …Արդեն քանի օր է ինչ հանգիստ քնում եմ: Էլ ոչ մի ձայն ինձ չի անհանգստացնում: Ես էլ մտածում էի, թե գժվել եմ: Լսո՞ւմ ես ինձ Տասնյոթ… Էհ, քնած ես արդեն: Իսկ ես այսօր նենց տրամադրված էի զրուցելու: Ափսոս, որ վաղը միայն կարող եմ հարցնել, թե ինչու է Լուսինը մեկ կլոր, մեկ էլ կիսատ: Կամ էն դիմացի սարը ինչու է, մի որոշ ժամանակ սպիտակ, հետո կամաց կապույտ է դառնում, երբեմն կանաչ…

    Հայկը սա լսելով, սկսեց ծիծաղել ու ինքն իրեն խոսել.
    - Տեսնես էս երազները, որ չլինեին, ինչո՞վ էինք զբաղվելու գիշերները…
    - Հը՞… նորից ձա՞յն… Այդ ո՞վ է:
    - Հա էլի երազ է: Ես եմ Հայկը:
    - Ա…ը… նորից սկսվեց…
    - Ի՞նչը:
    - Ես նորից լսում եմ քեզ: Այսօր հազիվ համակերպվել էի այն մտքի հետ, որ էլ չեմ լսելու քեզ:
    - Ի՞նչ է, ես այդքան տհաճ եմ խոսո՞ւմ:
    - Չէ, ուղակի դու ասում ես, որ Մարդն ես, իսկ ես… ըը… կարճ ասած չեմ հավատում քո գոյությանը:
    - Օֆ է… Հա էլի, էս էն երազիս շարունակությունն է:
    - Ի՞նչ երազ:
    - Հեչ: Փաստորեն դու ասում ես, որ անունդ Տասներեք է ու որ…ըըը, լեզուս էլ չի պտտվում ասեմ… Դու շե՞նք ես:
    - Հա բա հո հուշարձան չեմ: Բա եթե դու Մարդն ես, ամենակարող ու արարող, բա դու ո՞նց չգիտես, թե ես ով եմ: Չէ՞, որ ասում են, թե դու ես մեզ արարել: Ըհը, տեսնում ես, որ դու Մարդը չես…
    - Էս ինչ սարսափ երազ էր… Սենց էլ անկապություն կլինի…
    - Հը՞: Դե ասա է, ասա, որ դու Մարդը չես:
    - Դե արի սրան բան բացատրի… Ես մարդ եմ ու իմ նման մարդիկ շատ կան ու մենք ենք սարքում շենքերին… Բռռռ, չեմ հավատում, որ ես շենքին բացատրություն եմ տալիս…
    - Էդ դեպքում որտե՞ղ ես դու, ինչո՞ւ ես քեզ չեմ տեսնում, այլ միան լսում եմ: Դա էլ կարծում եմ իմ երևակայության արդյունքն է:
    - Ես հիմա ամենայն հավանականությամբ քնած եմ մեր բնակարանում, իսկ այս զառանցանքը ուղակի երազ է…
    - Իսկ ձեր բնակարանը որտե՞ղ է:
    - Մեր բնակարանը գտնվում է տասնե… բռռռ… տասներեք շենքում… իսկ… Չէ, չէ, մի րոպե: Դու ուզում ես ասես, որ դու մեր շե՞նքն ես… ու ես հիմա խոսում եմ մեր շենքի հե՞տ,- ու մի անզուսպ ծիծաղ է լսվում:
    - Ի՞նչ է նշանակում՝ ես ձեր շենքն եմ… Դե հերիք է ծիծաղես…

    Հայկը վեր է թռնում պատուհանի շրխկոցից: Սառը օդը բացված պատուհանից խփում է նրա դեմքին: Մի պահ աչքը ընկնում է էկրանին իր դեմքով տպված տառերի կույտին: Մի թեթև ուշքի գալով վեր է կենում ու փակում պատուհանը:
    Դրսում մարտն էր նվագում:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  14. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (22.04.2011), einnA (12.04.2011), Lianik (12.04.2011), Lusina (12.04.2011), Lusinamara (12.04.2011), Mark Pauler (12.04.2011), My World My Space (13.04.2011), Safaryan (12.04.2011), Sambitbaba (14.04.2011), Shah (12.04.2011), Արևածագ (12.04.2011), Գեա (12.04.2011), Դեկադա (12.04.2011), Լուսաբեր (12.04.2011), Նաիրուհի (13.04.2011), Սլիմ (13.04.2011)

  15. #23
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ արդեն մտածում էի , թե ինչ ա Տիգը Էս ամիսուկես առանց գրառման թողել "Շենքայինները": Փաստորեն գործողությունները զարգանում են դեպի....
    Այ, թե ուր ա տանելու, էտ հարցն էլ հենց հետաքրքիր ա դարձնում:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (12.04.2011)

  17. #24
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ արդեն մտածում էի , թե ինչ ա Տիգը Էս ամիսուկես առանց գրառման թողել "Շենքայինները": Փաստորեն գործողությունները զարգանում են դեպի....
    Այ, թե ուր ա տանելու, էտ հարցն էլ հենց հետաքրքիր ա դարձնում:
    Դեռ չգիտեմ Մարկ ջան... սա որպես առանձին կտոր՝ չհաջողված է: Բայց հուսամ ընդհանուրի մեջ իր դերը կխախա...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  18. #25
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեռ չգիտեմ Մարկ ջան... սա որպես առանձին կտոր՝ չհաջողված է: Բայց հուսամ ընդհանուրի մեջ իր դերը կխախա...
    Չհաջողված չի, ուղղակի միտքն ա կիսատ:
    Իմ կարծիքով դա հիմա առավելություն ա, ոչ թե թերություն:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusina (12.04.2011), Sambitbaba (14.04.2011), Tig (12.04.2011), Գեա (12.04.2011)

  20. #26
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տիգ ջան, այս ինչ բարի՜ ու անդառնալիորեն նոր կյանքին չհարմարված շենք ունես , ոնց որ մեր տատիկ պապիկներից լինի, ,տարիների փորձառությունը ուսերին, բայց մի տեսակ շվարած, վախվորած,անհասկանալի հարցերի քաոսը գլխի մեջ,թե ուր է այս ամենի իրական ստեղծողը՝"մարդը"…հանկարծ չգա ու մի օր որոշի, որ ինքը էլ չի համապատասխանում այսօրվա ստանդարտներին:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (28.09.2011), Tig (13.04.2011)

  22. #27
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս էս շարքը ինձ Հախվերդյանի երգերից տողեր է հիշացնում
    ... ու մի օր հանկարծ շենքերը մեծացան ու մարդիկ հանկարծ շատ փոքրացան...
    հատ-հատ բառերը չեմ հիշում, բայց էս տողերը հաստատ կան...
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (13.04.2011), Նաիրուհի (13.04.2011)

  24. #28
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    39
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տիգ ջան

    կարելի է ասել քամիների մասնակցությունը մտաքաոսին.... ստացվել է, գուցե մի բան կիսատ է, բայց դա նաև ավարտուն-կիսատ է, այսինքն շարունակություն է ենթադրում.... շարունակություն, որը մնում է չբացահայտված

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (13.04.2011)

  26. #29
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգ ջան, այս ինչ բարի՜ ու անդառնալիորեն նոր կյանքին չհարմարված շենք ունես , ոնց որ մեր տատիկ պապիկներից լինի, ,տարիների փորձառությունը ուսերին, բայց մի տեսակ շվարած, վախվորած,անհասկանալի հարցերի քաոսը գլխի մեջ,թե ուր է այս ամենի իրական ստեղծողը՝"մարդը"…հանկարծ չգա ու մի օր որոշի, որ ինքը էլ չի համապատասխանում այսօրվա ստանդարտներին:
    Գեա ջան, ես ընդհանրապես ստանդարտների մասին չեմ էլ մտածում՝ համենայն դեպս այս կոնտեքստում: Հակառակը, փորձում եմ դուրս գալ ստանդարտներից, բայց միևնույն ժամանակ չեմ ուզում որ դա "սպանտան" (էս բառի հայերենը չգիտեմ) լինի, ես մեղմ ու հանդարտ անցման սիրահար եմ

    Ժողովուրդ շատ շնորհակալություն արաձագանքների համար
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գեա (13.04.2011)

  28. #30
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Գեա ջան, ես ընդհանրապես ստանդարտների մասին չեմ էլ մտածում՝ համենայն դեպս այս կոնտեքստում: Հակառակը, փորձում եմ դուրս գալ ստանդարտներից, բայց միևնույն ժամանակ չեմ ուզում որ դա "սպանտան" (էս բառի հայերենը չգիտեմ) լինի, ես մեղմ ու հանդարտ անցման սիրահար եմ
    սպոնտան- ինքնաբերաբար
    Շենքայիններդ դուրս շա՜տ է գալիս:
    Տեսնես իմ շենքի մտքին ի՞նչ կա…
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  29. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (13.04.2011)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •