User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Շենքայիններ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Շենքայիններ

    - Ողջույն Տասնյոթ:
    - Լույս բարի Տասնհինգ: Ինչպե՞ս ես:
    - Լավ: Դո՞ւ ոնց ես: Ո՞նց սկսվեց օրդ:
    - Ես էլ եմ լավ… Առավոտից մտորումների մեջ եմ…
    - Ի՞նչ է պատահել…
    - Դե առանձնապես ոչինչ: Ուղակի էս վերջերս, շատ եմ մտածում, թե մեզ` շենքերիս, ո՞վ է ստեղծել… Մարդը կա՞ արդյոք…
    - Օրինակ ես հավատում եմ Մարդու գոյությանը, չնայած, որ չեմ տեսնում նրան…
    - Լսե՞լ ես, մեր մեծանուն շենքաբան գիտնականների վերջին հայտնագործության մասին: Ասում են, որ ինչ ինչ փորձարկումների միջոցով ապացուցվել է «բնակիչների» գոյությունը… Կհիշես երևի, որ անցյալ դարում Շենքիելո Շենքելիին քանդել են «բնակիչների» գոյության վարկածը առաջ քաշելու համար…
    - Հա… խեղճ շենք… Տասնյոթ, բա հիմա էդ «բնակիչները» ովքե՞ր են…
    - Ճիշտն ասած ես էլ լավ չեմ հասկանում, բայց ասում են, որ նրանք մեր մեջ են…
    - Ո՞նց թե մեր մեջ…
    - Հա, հա: Ու ասում են, որ նրանք մեզ վերանորոգում են, երբ դրա կարիքն է լինում…
    - Չեմ հավատում է ես տենց բաներին… Ես միայն Մարդու գոյությանն եմ հավատում: Նա է մեր Արարիչն էլ, վերանորոգողն էլ… քանդողն էլ… Նա երկնքում է… Փառք Մարդուն…
    - Իսկ ես չեմ հավատում, որ նա ինչոր երկնքում բազմած մի անձ է… Իմ կարծիքով նա ամենուր է: Նա թե մեր շրջապատում է, թե մեր ներսում… Եվ մեր կյանքի ընթացքը նրա կամքի արդյունքն է…
    - Բախտդ բերել է, որ հիմա ազատություն է, թե չէ նման խոսքերի համար քեզ տեղնուտեղը կքանդեին…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (26.01.2011), A.r.p.i. (06.09.2010), Chilly (06.09.2010), davidus (06.09.2010), E-la Via (07.09.2010), Jarre (14.04.2011), Lianik (06.09.2010), lili-4 (26.01.2011), Lusinamara (12.04.2011), Mark Pauler (18.12.2010), My World My Space (06.09.2010), Nare-M (02.02.2011), Ohanyan (28.02.2011), rainbow (09.09.2010), Safaryan (12.04.2011), Smokie (28.01.2011), V!k (26.01.2011), Yeghoyan (27.01.2011), Արևածագ (06.09.2010), Դատարկություն (06.09.2010), Դեկադա (06.09.2010), Նաիրուհի (28.01.2011), Շինարար (06.09.2010), Ուլուանա (13.04.2011), Ստեգոզավր (06.09.2010)

  3. #2
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    38
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    - Ողջույն Տասնյոթ:
    - Լույս բարի Տասնհինգ: Ինչպե՞ս ես:
    - Լավ: Դո՞ւ ոնց ես: Ո՞նց սկսվեց օրդ:
    - Ես էլ եմ լավ… Առավոտից մտորումների մեջ եմ…
    - Ի՞նչ է պատահել…
    - Դե առանձնապես ոչինչ: Ուղակի էս վերջերս, շատ եմ մտածում, թե մեզ` շենքերիս, ո՞վ է ստեղծել… Մարդը կա՞ արդյոք…
    - Օրինակ ես հավատում եմ Մարդու գոյությանը, չնայած, որ չեմ տեսնում նրան…
    - Լսե՞լ ես, մեր մեծանուն շենքաբան գիտնականների վերջին հայտնագործության մասին: Ասում են, որ ինչ ինչ փորձարկումների միջոցով ապացուցվել է «բնակիչների» գոյությունը… Կհիշես երևի, որ անցյալ դարում Շենքիելո Շենքելիին քանդել են «բնակիչների» գոյության վարկածը առաջ քաշելու համար…
    - Հա… խեղճ շենք… Տասնյոթ, բա հիմա էդ «բնակիչները» ովքե՞ր են…
    - Ճիշտն ասած ես էլ լավ չեմ հասկանում, բայց ասում են, որ նրանք մեր մեջ են…
    - Ո՞նց թե մեր մեջ…
    - Հա, հա: Ու ասում են, որ նրանք մեզ վերանորոգում են, երբ դրա կարիքն է լինում…
    - Չեմ հավատում է ես տենց բաներին… Ես միայն Մարդու գոյությանն եմ հավատում: Նա է մեր Արարիչն էլ, վերանորոգողն էլ… քանդողն էլ… Նա երկնքում է… Փառք Մարդուն…
    - Իսկ ես չեմ հավատում, որ նա ինչոր երկնքում բազմած մի անձ է… Իմ կարծիքով նա ամենուր է: Նա թե մեր շրջապատում է, թե մեր ներսում… Եվ մեր կյանքի ընթացքը նրա կամքի արդյունքն է…
    - Բախտդ բերել է, որ հիմա ազատություն է, թե չէ նման խոսքերի համար քեզ տեղնուտեղը կքանդեին…
    Տիգ ջան, շատ լավ է, տաղանդ ունես դա անկասկած....խոհափիլիսոփայությունն էլ շատ լավ է ստացվել... հավանեցի..

    հ.գ. չգիտեի, որ արձակ էլ ես գրում.....

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    rainbow (09.09.2010), Tig (06.09.2010), Ստեգոզավր (07.09.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lianik-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգ ջան, շատ լավ է, տաղանդ ունես դա անկասկած....խոհափիլիսոփայությունն էլ շատ լավ է ստացվել... հավանեցի..

    հ.գ. չգիտեի, որ արձակ էլ ես գրում.....
    Մերսի Լիանա ջան, բայց չէի ասի, որ ինչոր տաղանդավոր բանա ստացվել... Իմ գրած արձակները էնքան էլ դուրս չեն գալիս...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    rainbow (27.09.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    - Ողջույն Տասնյոթ:
    - Լույս բարի Տասնհինգ: Ինչպե՞ս ես:
    - Լավ: Դո՞ւ ոնց ես: Ո՞նց սկսվեց օրդ:
    - Ես էլ եմ լավ… Առավոտից մտորումների մեջ եմ…
    - Ի՞նչ է պատահել…
    - Դե առանձնապես ոչինչ: Ուղակի էս վերջերս, շատ եմ մտածում, թե մեզ` շենքերիս, ո՞վ է ստեղծել… Մարդը կա՞ արդյոք…
    - Օրինակ ես հավատում եմ Մարդու գոյությանը, չնայած, որ չեմ տեսնում նրան…
    - Լսե՞լ ես, մեր մեծանուն շենքաբան գիտնականների վերջին հայտնագործության մասին: Ասում են, որ ինչ ինչ փորձարկումների միջոցով ապացուցվել է «բնակիչների» գոյությունը… Կհիշես երևի, որ անցյալ դարում Շենքիելո Շենքելիին քանդել են «բնակիչների» գոյության վարկածը առաջ քաշելու համար…
    - Հա… խեղճ շենք… Տասնյոթ, բա հիմա էդ «բնակիչները» ովքե՞ր են…
    - Ճիշտն ասած ես էլ լավ չեմ հասկանում, բայց ասում են, որ նրանք մեր մեջ են…
    - Ո՞նց թե մեր մեջ…
    - Հա, հա: Ու ասում են, որ նրանք մեզ վերանորոգում են, երբ դրա կարիքն է լինում…
    - Չեմ հավատում է ես տենց բաներին… Ես միայն Մարդու գոյությանն եմ հավատում: Նա է մեր Արարիչն էլ, վերանորոգողն էլ… քանդողն էլ… Նա երկնքում է… Փառք Մարդուն…
    - Իսկ ես չեմ հավատում, որ նա ինչոր երկնքում բազմած մի անձ է… Իմ կարծիքով նա ամենուր է: Նա թե մեր շրջապատում է, թե մեր ներսում… Եվ մեր կյանքի ընթացքը նրա կամքի արդյունքն է…
    - Բախտդ բերել է, որ հիմա ազատություն է, թե չէ նման խոսքերի համար քեզ տեղնուտեղը կքանդեին…
    Տիգրան ջան լավն էր, միտքը, որ ցանկանում էիր փոխանցել, նորովի հնչեց: Թեթև, հակիրճ, բայց դրանում ամեն ինչ ասված:

    Իմիջալոց ես էլ չգիտեի, որ արձակ էլ ես ստեղծագործում:
    Իմ գրած արձակները էնքան էլ դուրս չեն գալիս...
    Ավելի լավ է դու այստեղ տեղադրի՝ մենք դատենք լա՞վ: Եթե մյուսներն էլ սրա նման են, ուրեմն համարձակ տեղադրի :
    Վերջին խմբագրող՝ E-la Via: 07.09.2010, 17:51:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (14.04.2011), Mark Pauler (18.12.2010), My World My Space (07.09.2010), rainbow (09.09.2010), Tig (10.09.2010), Ստեգոզավր (07.09.2010)

  9. #5
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    … շշուկով.
    - Տասնյո՞թ, այ Տասնյոթ…
    - ….
    Մի քիչ ավելի բարձր.
    - Տասնյո ՛թ…
    - …Ըհ՞, ով կա՞…. Ուֆֆֆֆ: Տնաշեն, էս գիշերվա կեսին ի՞նչ ես ձենդ գցել:
    - Քունս չի տանում…
    - Հա, ես ի՞նչ մեղավոր եմ:
    - Չեմ ասում, թե մեղավոր ես… բայց ես էլ մեղավոր չեմ…
    - Լավ, ուզածդ ի՞նչ է:
    - Լսիր, երբ որ արևը մայր է մտնում, ինչի՞ց է, որ մեր վրա լուսավոր կետիկներ են առաջանում:
    - Շատ խոսալուց է…
    - Լավ դե, լուրջ եմ հարցում: Մենք ի՞նչ է, մեր մեջ փոքրիկ արևներ ունեն՞ք:
    - Է, եսիմ Տասներեք ջան, գուցեև ունենք…
    - Տասնյոթ, իսկ դու կարողանո՞ւմ ես տեսնել, թե լուսաբացին արևը, ոնց է վերև բարձրանում: Դե դու ոնց էլ չլինի բարձրահարկ ես…
    - Հա տեսնում եմ:
    - Իսկ պկատմե՞ս ինձ:
    - Մի քիչ համբերի: Մեկ ժամից լուսաբացն է, համ կնայեմ, համ էլ քեզ կպատմեմ:
    - Տասնյոթ, այ Տասնյոթ, իսկ եթե արևը չլիներ, մեր միջի փոքրիկ արևներն էլ չէին լինի՞:
    - Եթե արևը չլիներ՝ մենք էլ չէինք լինի…
    - Այդ ինչպե՞ս: Միթե՞ մենք արևից ենք ծնվել…
    - Չգիտեմ Տասներեք, չգիտեմ: Այդ հարցին դեռ ոչ մի խելքը գլխին պատասխան չի տրվել: Ու կարծում եմ կարևոր էլ չի, թե մենք ինչից ենք ծնվել: Կարևորը այն է, որ մենք կանք, ու որ կարող ենք տեսնել արևին, իսկ երբ նա չկա՝ մեր միջի փոքրիկ արևներին… Այ տես, տես ոնց է հոիրզոնը սկսում բոցավառվել: Տե՞ս, ամպերը կարծես կրակներ լինեն:
    - Ո՞ւր է, ո՚՞ւր է… չեմ տեսնում…
    - Ափսոս, որ դու միհարկանի ես: Ի՛նչ գեղեցկություն ես կորցնում… Տես, այ առաջին շողը, կարծես պատռում է երկինքը… Հիասքանչ է… Շնորհակալ եմ, որ ինձ շուտ արթնացրեցիր:
    - Տասնյոթ, խնդրում եմ մի բան արա ես էլ կարողանամ տեսնել…
    - Այդ հարցում, ես անկարող եմ… Բայց ես ուրախ եմ, որ դու ձգտում ես տեսնել լուսաբացը… Մի օր քո երազանքը անպայման կիրականանա…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  10. Գրառմանը 30 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (26.01.2011), A.r.p.i. (24.01.2011), Chilly (26.01.2011), Chuk (25.01.2011), davidus (26.01.2011), E-la Via (24.01.2011), einnA (24.01.2011), Jarre (14.04.2011), Lianik (26.01.2011), lili-4 (26.01.2011), Lusina (24.01.2011), Lusinamara (12.04.2011), Malxas (25.01.2011), Mark Pauler (24.01.2011), My World My Space (24.01.2011), Nadine (24.01.2011), Nare-M (02.02.2011), paniaG (24.01.2011), Safaryan (12.04.2011), Smokie (28.01.2011), Yeghoyan (27.01.2011), ~Anna~ (25.01.2011), Գեա (18.02.2011), Դատարկություն (26.01.2011), Հայկօ (25.01.2011), Նաիրուհի (24.01.2011), ՆանՍ (28.02.2011), Շինարար (27.01.2011), Ռուֆուս (25.01.2011), Սլիմ (25.01.2011)

  11. #6
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տիգ ջան հոյկակապ էր..... էլի եմ ուզում էս պատմություններից.... արա տասնյո՜թ...., յան տուր արևածագը տեսնեմ....

    Ո՞նց է մտքովդ անցել ա շենքերի մասին սենց լավ գրես, կարո՞ղ ա իրանք քո հետ շփվում են....
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    - Տասնյոթ, խնդրում եմ մի բան արա ես էլ կարողանամ տեսնել…
    - Այդ հարցում, ես անկարող եմ… Բայց ես ուրախ եմ, որ դու ձգտում ես տեսնել լուսաբացը… Մի օր քո երազանքը անպայման կիրականանա…
    - Մի օր քեզ էլ կքանդեն, ու տեղդ էլիտար բազմահարկ կկառուցեն, եթե միայն դու այնքան "բախտ" ունես, որ Կենտրոնում ես ծնվել....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (26.01.2011), E-la Via (24.01.2011), einnA (24.01.2011), Jarre (14.04.2011), Lianik (26.01.2011), Tig (24.01.2011), ՆանՍ (28.02.2011), Ռուֆուս (25.01.2011)

  13. #7
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    - Էն ո՞վ է:
    - Ո՞վ;
    - Էն մեծ, սրածայր տանիքներովը:
    - Հաաա, հեչ: Քեզ թող չհուզի ինքը:
    - Ախր ո՞նց չհուզի: Հլը էն գագաթի խաչը նայի… Էդ ի՞նչ է նշանակում, որ ինքը ամեն ինչի վրա խաչ է քաշո՞ւմ…
    - Չէ, դա նշանակում է, որ ինքը ամեն ինչ գիտի;
    - Ո՞նց ամեն ինչ: Լո՞ւրջ: Ինչ լավ է: Ես էլ լիքը հարցեր ունեմ: Մտածում էի ով կարող է պատասխանել: Հե՛յ, խաչակի՛ր, դու իրոք ամեն ինչ գիտե՞ս:

    Պատասխան չկա:

    - Դու ի՞նչ է, չե՞ս լսում ինձ: Ընդհամենը մի քանի հարց ունեմ…

    Դարձյալ լռություն:

    - Տասնյոթ, այ Տասնյոթ, ինչո՞ւ չի պատասխանում, հը՞:
    - Դե… ինչ իմանամ: Գուցե այնքան է խորասուզված իմաստությունների մեջ, որ չի նկատում մեզ…
    - Բայց… բայց ախր էդ դեպքում ո՞ւմ են պետք նրա իմաստությունները…
    - Էհ, Տասերեք ջան, ինչքան էս սիրում քիթդ խցկել քեզ չվերաբերվող հարցերում:
    - Բայց… բայց… ախր…
    - Ի՞նչ բայց, ի՞նչ ախր…
    - Ախր տենց ո՞նց կլինի, ինչո՞ւ չի խոսում իմ հետ:
    - Լավ, քեզ մի պատմություն պատմեմ, որ իմ տատից եմ լսել… Տատս պատմում էր, որ հին ժամանակներում էլ ապրել են սրա նման խաչակիրներ: Բայց նրանք քաղաքներում չեն ապրել, այլ հեռու-հեռավոր խուլ անտառներում ու բարձր ժայռերի վրա: Ու իբր նրանք կարողացել են կապ հաստատել երկնքի հետ… ու իմաստություններ են քաղել երկնքից… Ու պատմում էր, որ դրանցից էլ ավելի առաջ, նրանք խաչակիրներ չեն եղել…
    - Բա ի՞նչ են եղել:
    - Է դե ես ինչ իմանամ, սկի տատս չգիտեր:
    - Հիմա ի՞նչ, սա էլ է կապ հաստատո՞ւմ երկնքի հետ:
    - Հա, հա, հա… բա ոնց… Տե՞ս ինչ կենտրոնացած է: Սսսսս, մի խանգարի…

    Ու Տասնյոթը փռթկաց:

    - Տասնյոթ, այ Տասնյոթ, գիտե՞ս ինչ եմ մտածում:
    - Ի՞նչ:
    - Ես էլ կարող եմ կապ հաստատել երկնքի հետ…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  14. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (26.01.2011), E-la Via (26.01.2011), einnA (26.01.2011), Jarre (14.04.2011), Lianik (26.01.2011), Lusinamara (12.04.2011), Mark Pauler (26.01.2011), Nare-M (02.02.2011), Safaryan (12.04.2011), Sambitbaba (14.04.2011), Արևածագ (26.01.2011), Գեա (18.02.2011), Դատարկություն (26.01.2011), Նաիրուհի (28.01.2011), ՆանՍ (28.02.2011), Շինարար (27.01.2011), Ուլուանա (13.04.2011)

  15. #8
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    * * *

    - Էն ո՞վ է:
    - Ո՞վ;
    - Էն մեծ, սրածայր տանիքներովը:
    - Հաաա, հեչ: Քեզ թող չհուզի ինքը:
    - Ախր ո՞նց չհուզի: Հլը էն գագաթի խաչը նայի… Էդ ի՞նչ է նշանակում, որ ինքը ամեն ինչի վրա խաչ է քաշո՞ւմ…
    - Չէ, դա նշանակում է, որ ինքը ամեն ինչ գիտի;
    - Ո՞նց ամեն ինչ: Լո՞ւրջ: Ինչ լավ է: Ես էլ լիքը հարցեր ունեմ: Մտածում էի ով կարող է պատասխանել: Հե՛յ, խաչակի՛ր, դու իրոք ամեն ինչ գիտե՞ս:

    Պատասխան չկա:

    - Դու ի՞նչ է, չե՞ս լսում ինձ: Ընդհամենը մի քանի հարց ունեմ…

    Դարձյալ լռություն:

    - Տասնյոթ, այ Տասնյոթ, ինչո՞ւ չի պատասխանում, հը՞:
    - Դե… ինչ իմանամ: Գուցե այնքան է խորասուզված իմաստությունների մեջ, որ չի նկատում մեզ…
    - Բայց… բայց ախր էդ դեպքում ո՞ւմ են պետք նրա իմաստությունները…
    - Էհ, Տասերեք ջան, ինչքան էս սիրում քիթդ խցկել քեզ չվերաբերվող հարցերում:
    - Բայց… բայց… ախր…
    - Ի՞նչ բայց, ի՞նչ ախր…
    - Ախր տենց ո՞նց կլինի, ինչո՞ւ չի խոսում իմ հետ:
    - Լավ, քեզ մի պատմություն պատմեմ, որ իմ տատից եմ լսել… Տատս պատմում էր, որ հին ժամանակներում էլ ապրել են սրա նման խաչակիրներ: Բայց նրանք քաղաքներում չեն ապրել, այլ հեռու-հեռավոր խուլ անտառներում ու բարձր ժայռերի վրա: Ու իբր նրանք կարողացել են կապ հաստատել երկնքի հետ… ու իմաստություններ են քաղել երկնքից… Ու պատմում էր, որ դրանցից էլ ավելի առաջ, նրանք խաչակիրներ չեն եղել…
    - Բա ի՞նչ են եղել:
    - Է դե ես ինչ իմանամ, սկի տատս չգիտեր:
    - Հիմա ի՞նչ, սա էլ է կապ հաստատո՞ւմ երկնքի հետ:
    - Հա, հա, հա… բա ոնց… Տե՞ս ինչ կենտրոնացած է: Սսսսս, մի խանգարի…

    Ու Տասնյոթը փռթկաց:

    - Տասնյոթ, այ Տասնյոթ, գիտե՞ս ինչ եմ մտածում:
    - Ի՞նչ:
    - Ես էլ կարող եմ կապ հաստատել երկնքի հետ…
    Շենքայինս, սիրեցի քո էս շարքը

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (26.01.2011), Jarre (14.04.2011), Lianik (26.01.2011), My World My Space (26.01.2011), Tig (26.01.2011), ՆանՍ (28.02.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •