Անկացրի

Գնահատում եմ աշխատասիրությունը Բիձա ջան, լրիվ անկեղծ: Տրամաբանական ընթացքը ու կառուցվածքը նկատվում ա, բայց հաշվի առնելով, որ դոգմայիկ ա, այսինքն ընդունվել ա որոշակի հարցերի կոնկրետ գնահատական ու ամեն ինչը դրա վրա կառուցվել, հակառակ հնարավորությունները պարզապես չքննարկվելով, պարզ ու անկհայտ ա, որ տրամաբանությունը մեծ հավանականությամբ սխալ ընթացքով էր գնալով: Ընդհանրապես հակված եմ սենց հոդվածները կոչել ոչ թե վերլուծական հոդվածներ, այլ «քարոզչական» հոդվածներ (քարոզչական չի նշանակում, որ դու պարտադիր ուզում էիր տեսակետդ քարոզել, բայց ինքն իրա կառուցվածքով որոշակի տեսակետի համոզում ա, ոչ թե համակողմանի քննարկում): Անկախ էս գնահատականներիցս հոդվածդ բարձր եմ գնահատում, թեև ինքն իմ համար հեչ համոզիչ չի, չափազանց միակողմանի ա, ու իմ համոզմունքներին ու գաղփարներին դեմ, առավել նացիոնալիստական շեշտադրումներով ա, չի պարունակում պրագմատիզմ, իրատեսություն:
Էջանիշներ