Վրաց-ռուսական պատերզամից և Ռուսաստանի կողմից Աբխազիան և Հարավային Օսեթիան ճանաչելուց հետո մի տեսակ ակտիվացել են խոսակցությունները Արցախի շուրջ։ Իմ համեստ կարծիքով մի մեծ կեղտոտ խաղ է ընթանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, որը նույնպես իմ համեստ կարծիքով դժվար օգուտ բերի Հայաստանին։ Այս ամենը սկսվեց Գյուլի Երևան կատարած այցից, իսկ հիմա շարունակվում է Մեդվեդևի Ադրբեջան կատարած այցով և Նալբանդյանի Իրան կատարած այցով։ Կարծես թե իրավիճակը կառավարվում է Ռուսաստանի կողմից, ի դեպ Ալիևը հայտարարություն է արել Բաքվում Մեդվեդևի հետ կայացած բանակցություններից հետո.
Սակայն, մյուս կողմից հայտարարություն է արել նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանը.Իլհամ Ալիև. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար լավ հեռանկարներ կան
17:52 • 16.09.08
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար լավ նախադրյալներ կան։
«Չնայած բոլոր բարդություններին, այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար լավ նախադրյալներ կան»,-լրագրողներին ասել է Ալիևը ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ այսօր կայացած բանակցություններից հետո։
Նա նաև նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները օրինակելի բնույթ են կրում։ «Ռուս-ադրբեջանական հարաբերություններն օրինակ են ծառայում մյուսների համար, մենք դրանից շատ գոհ ենք»,-ասել է Ալիևը։
«Այսօր տարածաշրջանի իրադրությունը որոշակի անհանգստություն է հարուցում, և Ադրբեջանը պատրաստ է իր ավանդը ներդնել առկա լարվածությունը թուլացնելու համար»,-նշել է Ադրբեջանի նախագահը։ «Տարաձայնություններ առաջացնող հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով»,-ասել է նա։
Իլհամ Ալիևը նաև ընդգծել է, թե Ադրբեջանն ակնկալում է, որ Ռուսաստանը կշարունակի ակտիվ դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։
Արմենպրես http://tert.am/am/news/2008/09/16/alievkharabakh/
Դրա հետ մեկտեղ վերջապես Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան է նշանակվել։Եկել է Հարավային Կովկասում առկա հակամարտությունները կարգավորելու ժամանակը, կարծում է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանը
16:42 • 16.09.08
Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ եկել է Հարավային Կովկասում առկա հակամարտությունները կարգավորելու ժամանակը։ Այս մասին ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Էնն Դերսին։
«ԱՄՆ-ի փոխնախագահ Դիկ Չեյնին Ադրբեջան կատարած այցի ժամանակ նշել է, որ այժմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամենահարմար ու բարենպաստ ժամանակն է։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և հակամարտությունը պետք է լուծվի հենց այս սկզբունքի հիման վրա՝ հաշվի առնելով, բնականաբար, միջազգային և դիվանագիտական փորձը»,– ասել է դեսպանը։
«Ինչպես գիտեք ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան այժմ գտնվում է տարածաշրջանում և վաղը ժամանելու է Բաքու, որտեղ բանակցություններ է վարելու այս ուղղությամբ»,– ասել է Դերսին։
Դերսին նաև ավելացրել է, որ Կովկասի անկախ և ինքնավար հանրապետություններն իրավունք ունեն ինքնուրույն որոշել իրենց ապագան։ Ըստ նրա՝ սա ԱՄՆ–ի դիրքորոշումն է, որը կմնա անփոփոխ։
Tert.am http://tert.am/am/news/2008/09/16/dersy/
Կարճ ասած, ինչ-որ անհասկանալի ու տագնապալի իրավիճակ է։![]()
Էջանիշներ